Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. Գալստանյան

Թե՛ անձնական դրսևորմամբ` որպես անարյուն նահատակություն մեղքի դեմ պայքարով, բարիք գործելով, ուրիշների համար ինքնազրկումով, ընտանիքի համար զոհաբերությամբ և այլն, և թե՛ հավաքական դրսևորմամբ` արյան նահատակությամբ ազգի, պետության, Հայրենիքի, ինքնության, հավատքի պաշտպանության և գոյության համար` նայելով «Հավատքի Զորագլխին» (Եբր. 12:2), ով «չէ մարդ զաւրավար, այլ զաւրագլուխ ամենայն մարտիրոսաց» (Եղիշե, էջ 104):

Հետևաբար, ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ Է: Հաղթանակ սեփական անձի նկատմամբ, մեղքի նկատմամբ, Հաղթանակ մահվան և մահվան վախի նկատմամբ. «Հավիտենության մեջ նրանք պսակված պիտի ճեմեն և տոնեն իրենց հաղթանակը` անթառամ նահատակության պատերազմում հաղթած լինելու համար» (Իմաստ. Սողոմոնի 4:2-4):

Իսկ արդյո՞ք գոյություն ունի որևէ մարդ էակ, որ չի ձգտում հաղթանակի թե՛ իր փոքր կենցաղային խնդիրներում, աշխատանքում, սոցիալ-տնտեսական, ընտանեկան կյանքում և այդ ամենի համար պատրաստ չէ զոհաբերության` ինչ-որ երևույթներից, հաճույքներից ինքն իրեն զրկելու, բայց հասնելու հաղթանակի:

Այս ամենի ակնառու և լավագույն օրինակը մարզիկներն են, որոնց օրինակով, հատկապես ըմբիշների, մեր հայրերը մեկնաբանել են հաղթանակի հասնելու ճանապարհը: Նախ, որևէ մարզիկ չի մտածում կամ երազում չհաղթելու մասին, իսկ հաղթանակի և հաղթողի ճանապարհը տրվում է միայն տևական մարզումներով, աշխատանքով, զրկանքներով, տառապանքով, և այո՛, նահատակվելով կենցաղային հաճույքների նկատմամբ` հաղթանակի փառքի պսակի համար:

Ամբողջ կյանքը պատրաստվում են այդ մի քանի րոպեի հաղթանակի բերկրանքի համար: Մարզիկի հաղթանակը թեպետ անձնական, բայց տարածվում է ողջ պետության և ազգի վրա, թեև միգուցե առանց վերջիններիս մասնակցության այդ ողջ գործընթացին, շատ հաճախ նաև անտարբեր վերաբերմունքով, բայց տվյալ մարզիկի հաղթանակի պտուղը բոլորն են վայելում, և դրանից բոլորն են շահում` որպես պատիվ, արժանապատվություն և կենսագրություն:

Միգուցե զավեշտալի հնչի, բայց նույնիսկ դավաճանն ու ուրացողը, մարդասպանն ու հանցագործն են իրենց ավարտուն հանցանքը համարում հաղթանակ:

Այսինքն, հաղթանակի ձգտումը բնական զգացում և ապրում է անխտիր կերպով: Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել: Այս պատճառով էլ մարդն ամեն ճանապարհ փնտրում է նույնիսկ ամենաչնչին հարցում պատճառաբանել իր պարտությունը` փորձելով ինքն իրեն հեռացնել դրանից:

Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից Հրդեհ է բռնկվել Նազարբեկյան թաղամասում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել է Ավտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Շեմրոկ Ռովերսին» Զինծառայող է մահացել Չկա որևէ մարդ, որ ցանկանա հաղթանակ չունենալ, պարտված ապրել․ Բագրատ արք. Գալստանյան Կոմբայնը, որը կիջեցնի հացահատիկի ինքնարժեքը, արժե ավելի քան 40 միլիոն դրամ. Մնացականյան Ի՞նչ ընթացք է ստացել համացանցում տարածված աղջիկների միջև ծեծկռտուքի դեպքը. ՔԿ պարզաբանումը Վրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիների Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումը Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամшրտությանը․ Թրամփ «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ) Իսրայելը կարծում է, որ Իրանը թաքցրել է իր հարստացված ուրանի մի մասը․ CNN ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 29 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել Պենտագոնում փողերը սպառվnւմ են Իրանի հետ պшտերազմի պատճառով. WP Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունը Կողբում 48-ամյա վարորդը «Opel»-ով բախվել է արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ 2 վիրավոր կա Աշխատանքային կարգապահությունը չպահպանող անձինք կզորակոչվեն բանակ․ Լուկաշենկո Հաղթանակի ճանապարհը տրվում է տառապանքով․ Բագրատ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am