ՌԴ նոր օրենքով արգելվում է
Ռուսաստանի Պետական դուման օրենք է ընդունել, որն արգելում է քաղաքացիություն տրամադրել այն օտարերկրացիներին, որոնք հանցագործություն են կատարել Ռուսաստանում կամ արտերկրում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Անկախ հանցագործության ծանրությունից՝ դա նաև հիմք կհանդիսանա ժամանակավոր բնակության և մշտական բնակության թույլտվությունների մերժման համար։
Բացի այդ, 14 տարեկանը լրացած միգրանտները պարտավոր են դատվածություն չունենալու մասին տեղեկանք ներկայացնել Ներքին գործերի նախարարության տեղական ստորաբաժանումներին։ Այս տեղեկանքը պետք է տրվի նրանց ծագման երկրում, Ռուսաստանում ժամանակավոր բնակության կամ մշտական բնակության թույլտվություն ստանալու համար դիմում ներկայացնելուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ։ Հանցագործություն կատարած անձինք պետք է ներկայացնեն համապատասխան հաստատող փաստաթուղթը։
Բացառություններ են գործում այն օտարերկրացիների համար, որոնք փոքր են 14 տարեկանից փոքր, ճանաչված են որպես փախստական կամ քաղաքական կամ ժամանակավոր ապաստան ստացած անձինք, Ռուսաստանի զինված ուժերում պայմանագրային զինծառայողներ են կամ դրանց կազմում մասնակցել են մարտական գործողությունների, ինչպես նաև եթե արդեն ներկայացրել են նման տեղեկանք։
Այս բոլոր դրույթները վերաբերում են նաև քաղաքացիություն չունեցող անձանց։ Օրենքը նախատեսում է անցումային շրջան ուկրաինացիների համար. նրանք կարող են երկու տարի չներկայացնել դատվածություն չունենալու մասին տեղեկանք։
