Հասանովը ճակատամերձ գոտու զորամասերում էր/տեսաշար/
Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության հաղորդագրությունում ասված է,որ Ադրբեջանի նախագահ, ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարականով՝ իրավապահ մարմինների հետ աշխատանքի և ռազմական հարցերով նախագահի խորհրդական Ֆուադ Ալեսկերովը և պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն այցելել են ճակատամերձ գոտու զորամասեր, ստուգվել են զորքերի մարտական պատրաստության վիճակը, անձնակազմի ծառայողական և սոցիալ-կենցաղային պայմանները, ինչպես նաև զրույցներ անցկացվել զինծառայողների հետ, կազմակերպվել է համատեղ ճաշ։
.jpg)
