Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ 43-ամյա տղամարդը իր կողմից շահագործվող մեքենայում զենք և զինամթերք է պահում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները Ավան համայնքի Մարշալ Բաբաջանյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են 43-ամյա տղամարդու վարած մեքենան, որի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում կար զենքի նմանվող առարկա։ Տղամարդը ձերբակալվել և մեքենայով հանդերձ՝ տեղափոխվել է վարչություն։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել են «Hagan» տեսակի ակոսափող թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 7 փամփուշտով, մեթամֆետամին տեսակի թմրամիջոց, նույն թմրամիջոցի հետքերով տարա և մեթադոն տեսակի թմրամիջոց։ Երևանի բնակիչ 43-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն։
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը