Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Խաղաղությունը շքեղության առարկա չէ, որը պահվում է միջազգային հարաբերությունների սնդուկում և որպես նվեր մատուցվում է որևէ մեկին։ Խաղաղության համար պետք է պայքարել։ Խաղաղությունը չափազանց թանկ արժեք է, հատկապես մեր տարածաշրջանում, որտեղ փորձում են պատերազմը դարձնել բնականոն երևույթ և պարտադրել այն մեզ»։ Այս խոսքերն ասում է Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային։
Բավականին խորաթափանց արտահայտություն է։ Թեհրանն ըստ էության ասում է, որ պայքարում է խաղաղություն նվաճելու համար, այլ ոչ թե ուզում է ստանալ այն «նվեր»։ Եվ այստեղ բանն այն չէ, որ Իրանը պատվից ցածր է համարում խաղաղությունը որպես նվեր ստանալը, այլ Իրանն իր հազարամյա փիլիսոփայությամբ գիտե, որ չի լինում նվեր տրվող խաղաղություն՝ այն կամ ձեռք է բերվում, նվաճվում է, կամ պարզապես պարտադրվում է՝ իբրեւ անձնատուր լինելու առավել մեղմ փաթեթավորում։
Ընդ որում, նվաճել ասվածն իհարկե ամենեւին չի ենթադրում լոկ պայքար զենքը ձեռքին։ Նվաճել խաղաղություն, նշանակում է նաեւ դիվանագիտական պայքար, տնտեսական պայքար, արժանապատվության պայքար՝ առաջին հերթին հենց երկրի ներսում, հասարակական հարաբերություններում եւ մտածողության շրջանակում, պայքար հանրային համակեցության բարենպաստ միջավայրի համար, այլ ոչ թե ներհասարակական անհանդուրժողությա ու ատելության խորացում։
Գլխավոր ուղերձն իհարկե այն է, որ խաղաղությունը նվեր չէ, այլ՝ արդյունք»։
Հուլիսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ
Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը