Գողթանիկի ջրվեժում որոնվում է 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Այսօր՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գողթանիկ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ Հակոբ Սարգսյանի և մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ռուստամ Զորաբյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարապետ Հարությունյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, 2-րդ վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Արտակ Հակոբյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են 1-ին վաշտի պարեկներ Գարիկ Կարապետյանն ու Արման Կարապետյանը։

Տեղում պարզվել է, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 21-ամյա Արա Ք․-ն լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և ջրահեղձ եղել։Այս պահին փրկարարներն ու պարեկները սպասում են, որպեսզի Երևանից դեպքի վայր ժամանեն ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու ջրասուզակը։

Տեղում են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

դիտվել է 201 անգամ
Լրահոս
«Այ կզա՛ծ, Ալիևը Շուշիում քո վրա մատ է թափ տալիս, դու ստեղ ժողովրդին գժի տեղ ես դնում»․ Իսրայելյան (video) ԽԱՅՏԱՌԱԿ ԹՎԵՐ․ Փաշինյանի սուտը «պայթել է»․իրականում ինչքան ապրանք է արտահանվել Հայաստանից․Սուրենյանց (video) «Այ չտես համբալնե՛ր, Ծառուկյանի ունեցվածքը չեք կարողանալու խժռել․ գիտե՞ք՝ ոնց եք պատասխան տալու» (video) Սյունիքի լեռները Նիկոլն արդեն հանձնել է․ լսեք՝ ինչ է ասում Տոֆիկ Զուլֆուգարովը Փաշինյանին․ Նարե Սոսե (video) Կարեն Ջալավյանի (Քյոխ) հայցն ընդդեմ Ռոման Բաղդասարյանի բավարարվել է «Թքող մոր թքող լակոտը գնաց, բայց իրենց հետ է համբալ հոր համբալ թուլեն». Խաչիկ Մանուկյան (video) Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով Փաշինյա՛ն, դու քո բեմադրած տեսարաններից ավելի դաժան տեսարաններով ես հեռացվելու․ Սուրեն Սուրենյանց (video) Գյուղատնտեսությունը «սպանել են»․ Աշտարակի ճանապարհին 20–30 հազար ծիրանի ծառ չորացել, փչացել է (video) Արա՛, դու տղամարդ չես․հենց հիմա գալիս ենք քո հետևից, պատասխան տուր արածիդ համար․ արցախցու կոշտ խոսքը (video) Շենգավիթում ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի Հենց հիմա այ սա է կանգնեցնում Ալիևին հարձակվել Հայաստանի վրա. Սուրեն Սուրենյանց (video) Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը Լա՛վ իմացեք՝ Գագիկ Ծառուկյանից, Կարապետյանից, Քոչարյանից խլած ոչինչ ձեզ չի հասնելու, մի՛ հրճվեք (video) Արգենտինայի հավաքականի խաղացողը պարգևատրման արարողության ժամանակ հրաժարվել է սեղմել Թրամփի ձեռքը 43-ամյա տղամարդու մեքենայում զենք և թմրամիջոց են հայտնաբերել Իրանը պատվից ցածր է համարում խաղաղությունը որպես նվեր ստանալը. քաղաքագետ ՇՏԱՊ․ Դիմում եմ ՀՀ քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից (video) Հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում. Aysor.am ՔՊ-ի ներսում այլանդակ վիճակ է․ ամեն մեկը նստած սպասում է՝ երբ են իր հետևից գալու․ Սուրենյանց (video) Տվյալներ են ստացվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիրների կողմից Մասիսում ընտրակաշառք տալու մասին Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes CLA»-ը կողաշրջվել է․ կինը և անչափահաս երեխաները հոսպիտալացվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստանի անդամ Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ավրցյանը, Արցախ Հուլիսի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am