Ֆինանսների նախարարի մասով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի վերաբերյալ դատարանի պարտադրանքով հարուցված քրեական վարույթով Հակակոռուպցիոն կոմիտեում էական առաջընթաց չկա։ Չնայած վարույթի հարուցումից անցել է շուրջ յոթ ամիս, նախարարը մինչ օրս որևէ դատավարական կարգավիճակ չունի։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վահե Հովհաննիսյանն ու նրա մերձավոր շրջապատի մի շարք անձինք հարցաքննվել են, սակայն դրանից հետո քննությունը փաստացի կանգ է առել․ նոր գործընթացներ չեն իրականացվում, և այն, ըստ էության, մնացել է անորոշ վիճակում։

Հիշեցնենք, որ դեռևս 2025 թվականի դեկտեմբերի 4-ին «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առերևույթ կոռուպցիոն գործարքների վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է հարուցել բացառապես դատարանի պարտադրանքով։

Վարույթի հիմքում փաստաբան Արա Զոհրաբյանի՝ նախաձեռնող խմբի անունից 2024 թվականի դեկտեմբերի 4-ին Գլխավոր դատախազություն ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն էր։ Սկզբնական փուլում իրավապահ մարմինները հրաժարվել էին վարույթ նախաձեռնել, սակայն փաստաբանը բողոքարկել էր այդ որոշումը, և դատարանը պարտավորեցրել էր հարուցել քրեական վարույթ։

Հաղորդման մեջ ներկայացված էին մի շարք հնարավոր կոռուպցիոն դրսևորումներ։

Առաջինը վերաբերում էր 2021 թվականին Վահե Հովհաննիսյանի կողմից հայտարարագրված 1 մլն ԱՄՆ դոլարի անտոկոս փոխառությանը և 50 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվությանը, որոնցից հետո նա 1 մլն 50 հազար ԱՄՆ դոլարով ձեռք էր բերել «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ն։

Երկրորդ դրվագը վերաբերում էր «Ջի Կոդեր» ՍՊԸ-ին։ Ըստ հաղորդման՝ ընկերության վերակազմավորումից հետո բաժնեմասերը փոխանցվել էին նախարարի հարազատին, իսկ արդեն 2023 թվականին կառավարությունը նույն ընկերությանը տրամադրել էր 1,8 մլրդ դրամի ներմուծման մաքսատուրքի արտոնություն, որի արդյունքում ընկերությունը ազատվել էր շուրջ 118 մլն դրամ մաքսատուրք վճարելու պարտավորությունից։ Միաժամանակ, նույն ժամանակահատվածում Հովհաննիսյանը ընկերության նկատմամբ ունեցել էր 52 մլն 614 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք։

Երրորդ դրվագը վերաբերում էր նախարարին պատկանող հյուրատանը, որը, ըստ հաղորդման, առանց մրցութային ընթացակարգի վարձակալության էր տրամադրվել «Վարդենի» ՍՊԸ-ին։ Հենց այդ ընկերության միջոցով ֆինանսների նախարարության աշխատակիցների համար կազմակերպվել էին խաղ-վարժանքներ, որոնց դիմաց վճարվել էր մեկ միլիոն դրամից ավելի գումար։ Հատկանշական է, որ «Վարդենի» ՍՊԸ-ն 2019 թվականին հիմնադրել էր հենց Վահե Հովհաննիսյանը, ապա այն փոխանցել էր իր մտերիմներից մեկին։

Չորրորդ դրվագը վերաբերում էր նախարարի հայտարարագրերում առկա հնարավոր անհամապատասխանություններին։ Մասնավորապես, հաղորդման հեղինակները մատնանշել էին վերջին երեք տարիների հայտարարագրերում առկա էական շեղումները, այդ թվում՝ 2006 թվականի արտադրության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի 25 մլն դրամով վաճառքի վերաբերյալ տվյալները և այլ հանգամանքներ։

Այս ամենի ֆոնին բաց է մնում գլխավոր հարցը՝ արդյո՞ք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի ղեկավարած կառույցը քննությունը կհասցնի իր տրամաբանական ավարտին, թե՞ վարույթը կսահմանափակվի արդեն իրականացված հարցաքննություններով և կհայտնվի այն գործերի շարքում, որոնք տարիներով մնում են առանց տեսանելի իրավական հանգուցալուծման»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 18․ 07․ 26

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Իրանը հարվածել է Քուվեյթի նավթային օբյեկտին. կան տուժածներ և զգալի վնասներ Զելենսկին հայտնվել է ճակատագրական փակուղում. իշխանությունը կորցնելու վախը թույլ չի տալիս պաշտոնանկ անել Սիրսկուն․ ԶԼՄ Հակակոռուպցիոնը ցանկանում է փակել փաստաբանների կողմից դատավորների գնահատման «Helpcourt» հարթակը Ֆինանսների նախարարի մասով հարուցված վարույթը շուրջ 7 ամիս է՝ տեղից չի շարժվում Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով Պատերազմների դեմքը փոխվել է, պետք է պատրաստ լինել մարտահրավերներին․ Հրայր Կամենդատյան Միլիարդների հարկ վճարող հանքարդյունաբերողները միլիոններ են նվիրաբերել Աննա Հակոբյանի հիմնադրամին «Արմավիր» ՔԿՀ-ից ցմահ դատապարտյալը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել է հիվանդանոց. Արմլուր Առաջնորդվեք Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի պաշտոնական կանխատեսումներով Բուհերն այսօր իրենց պաշտոնական կայքերում կհրապարակեն ընդունված դիմորդների ցուցակները Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը Ֆրանսիայի դեսպանատունը հաստատում է հուլիսի 14-ի ընդունելության հյուրերի սննդային թունավորման փաստը Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու Իսրայելի զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Բագրատ Սրբազանի պատգամը՝ հոգևոր եղբայրության և Մկրտիչ Սրբազանի ազատության մասին Աննա Վարդապետյա՛ն, ինձանից խլել են 1.5 մլն-ի իմ գույքը, Ձեզ եմ դիմում․ Արարատի բնակիչ (video) ինչպիսի եղանակ է սպասվում Ինչպես են Արարատ քաղաքի բնակչից խլել գույքն ու մեծ վնասներ հասցրել նրան (video) Ավինյա՛ն, ո՞վ ես դու, որ մեր հաշվին 50 մլն շպրտես ու շաղ տաս. Ռուզան Ստեփանյան (video) Եկեք, գնում ենք դատարան․ Արփինե Հովհաննիսյանը դիմում է քաղաքացիներին (video) «Նիկոլը գալու է․ հաջորդը խոշտանգվելու են Սամվել Ալեքսանյանը․ Սուքիասյանը»․ Ռուզան Ստեփանյան (video) Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման մի քանի հյուրեր հայտնվել են հիվանդանոցում․ Armat Media Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն. հասցեներ Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի բնակավայրերի էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am