Հայաստանի ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումները հատուկ-մարտավարական վարժանքների շրջանակներում 100 կիլոմետրանոց երթ են կատարել դեպի ճամբարային հավաքների անցկացման «Փամբակ» լեռնային զորավարժարան:ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ավելի քան 50 միավոր անվավոր եւ թրթուրավոր ռազմական տեխնիկայից բաղկացած շարասյան երթն անցել Է ծովի մակերեւույթից 1,5 հազարից մինչեւ 2,5 հազար մետր բարձրությունների վրա՝ ժայռոտ լեռնային տեղանքի Էքստրեմալ պայմաններում: Տեղանքի դժվարանցանելի հատվածներում հետախույզներն իրականացրել են ավտոմեքենաներից դեսանտավորում եւ հետիոտն հաղթահարել են գրունտային ճանապարհների բարդ հատվածները:
Միավորման հետախուզական ստորաբաժանումների զորաշարժերի եւ երթի ընթացքն օդից հսկել են «Գրանտ», «Լեեր» եւ «Զաստավա» անօդաչու թռչող ապարատները, որոնց անձնակազմերն առաջ են շարժվել շարասյան հետ մեկտեղ:
Մեկ ամսա ընթացքում ռուսական ռազմակայանի ավելի քան 300 հետախույզներ «Փամբակ» լեռնային զորավարժարանում կանցնեն լեռնային, ալպինիստական եւ հատուկ պատրաստության դասընթացներ:
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը