Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս շաբաթ նախատեսվում են քննարկումներ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նախագահի ընտրությունների վերաբերյալ։ Քաղաքական շրջանակներում սպասվում է, որ առաջիկա հանդիպումների ընթացքում կհստակեցվի՝ կշարունակե՞ն արդյոք գործել Արցախի պետական ինստիտուտները, թե՞ կընտրվի այլ ճանապարհ։

Արցախի նախագահի ընտրության հարցը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, քննարկվել է դեռևս մինչև Հայաստանի համապետական ընտրությունները։ Քննարկումների մասնակիցների միջև, ինչպես նշվում է, ձևավորվել էր ընդհանուր մոտեցում, որ անհրաժեշտ է պահպանել Արցախի Հանրապետության նախագահի ինստիտուտը և կազմակերպել նախագահի ընտրություն։ Միաժամանակ մտահոգություն է եղել, որ պետական ինստիտուտների գործունեության դադարեցման վտանգը շարունակում է իրական մնալ։ 

Թեմայի շուրջ պարզաբանում ստանալու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանի հետ։

Նրա խոսքով՝ վերջին երեք ամիսների ընթացքում ինքը հանդիպումներ է ունեցել Արցախի խորհրդարանում ներկայացված տարբեր քաղաքական ուժերի և դաշինքների ներկայացուցիչների հետ։ Իսրայելյանը նշում է, որ գործընթացները որոշակիորեն հետաձգվել են Հայաստանի ընտրությունների պատճառով, սակայն ընտրություններից հետո, իր գնահատմամբ, պատգամավորների և խմբակցությունների շրջանում նկատվում է զգալի պասիվություն։

«Արցախի պաշտոնյաների սպասելիքները այս ընտրություններից չարդարացան, և դա որոշակի ազդեցություն ունեցավ քաղաքական տրամադրությունների վրա։ Շատերի մոտ ձևավորվել է վախի մթնոլորտ։ Կան մտավախություններ, որ հնարավոր են քաղաքական ճնշումներ, քաղաքական հետապնդումներ և նույնիսկ ձերբակալություններ»,- նշել է Իսրայելյանը։

Նրա խոսքով՝ ինքը ևս նման մտահոգություններ է նկատել Արցախի պաշտոնյաների շրջանում, սակայն իր բոլոր հանդիպումների ընթացքում կոչ է արել պատրաստ լինել ցանկացած սցենարի։

«Ես ասել եմ, որ պետք է վճռական լինել և պահպանել Արցախի պետական ինստիտուտները, որովհետև դրանք միայն կառույցներ չեն։ Դրանք արցախցիների հավաքական իրավունքների, վերադարձի իրավունքի և Արցախի հիմնախնդրի քաղաքական ու իրավական շարունակականության կարևոր հենասյուներն են»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով Ազգային ժողովի նախագահի ընտրությանը՝ Անաստաս Իսրայելյանը նշել է, որ այս պահին նախագահի թեկնածու դեռևս չկա։ Նրա գնահատմամբ՝ պատճառները տարբեր են։

«Մի կողմը, իմ գնահատմամբ, շահագրգռված չէ կամ պատրաստ չէ ստանձնել այդ պատասխանատվությունը, իսկ մյուս կողմի համար առաջնայինը հենց ինստիտուտների պահպանումն է։ Այդ թեմայով քննարկումներ եղել են, և դրանք շարունակվում են»,- ասել է նա։

Իսրայելյանը հայտարարել է, որ պատրաստվում է հետևողական լինել Արցախի պետական կառույցների պահպանման հարցում և կոշտ արձագանքել ցանկացած քայլի, որը, իր կարծիքով, կհանգեցնի դրանց լուծարմանը։

«Եթե որևէ փորձ արվի փակել Արցախի պետական կառույցները, ես լինելու եմ այդ քայլերի ամենակոշտ քննադատներից և հրապարակային արձագանքելու եմ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել է նա։

Հասարակական-քաղաքական գործիչը նաև քննադատել է վերջին երեք տարիների ընթացքում տարվող քաղաքականությունը՝ նշելով, որ, իր գնահատմամբ, այդ ընթացքում չի ձևավորվել բավարար հստակ դիրքորոշում Հայաստանի իշխանությունների հետ հարաբերություններում Արցախի պետական ինստիտուտների պահպանման հարցում։

«Այսօր ևս հետքայլ անելը կամ հապաղելը կարող է կործանարար հետևանքներ ունենալ։ Ցանկացած գնով պետք է պահպանել Արցախի պետական ինստիտուտները։ Նրանք, ովքեր կհրաժարվեն այդ պատասխանատվությունից, ապագայում պատասխան են տալու պատմության և գալիք սերունդների առաջ»,- ասել է Անաստաս Իսրայելյանը։

Առայժմ պաշտոնապես չի հայտարարվել, թե երբ կկայանան Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի նախագահի ընտրությունները, սակայն քաղաքական շրջանակներում ակնկալում են, որ առաջիկա օրերին այդ հարցերի շուրջ վերջնական որոշումներ կարող են ընդունվել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

դիտվել է 141 անգամ
Լրահոս
Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Պատերազմի ողբերգական ավարտից հետո ես մի բան որոշեցի․ Բագրատ Սրբազանի պատմությունը (video) Երևանում գործող «SD» հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել են թվով 94 կրակված պարկուճներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝ Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Արտակ Զաքարյան «Ո՞վ եք դուք․․․ 13 մլն դոլար պարգևավճարով սրանք գնում են զխտկվելու»․ Վահե Մովսիսյան (video) Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Նրա խոսքն ու գործը դարձել են մխիթարություն վշտացյալների համար. Տեր Վրթանեսը՝ Բագրատ Սրբազանի մասին Հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները Երևանում «BAW» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ» Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ» Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է (video) Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Կոտայքի մարզում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ» Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. «Փաստ» Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am