Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան

Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Հուլիսի 13-ին «ԶԼՄ-ների առաքելությունը խաղաղության խթանման գործում. ճշմարտության վերականգնում և վստահության վերականգնում» զավեշտալի ու հեգնական վերնագրի ներքո մի քանի օտարերկրյա լրագրողներ Ալիևի հետ միասին հավաքվել էին օկուպացված Շուշիում ու քննարկում էին անում։ Այս քննարկումը տևել է մոտ երեք ժամ։ Քանի որ ես մեկնաբանելու համար սիրում եմ կարդալ ու ուսումնասիրել ամբողջական նյութը, դրա համար այս թեմային անդրադառնում եմ հիմա, երբ դա արել եմ։ 

Մեր հանրային դաշտում շատ ակտիվ քննարկվեցին այն հատվածները, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին էին, մասնավորապես՝ որ Ալիևը բողոքում էր, թե իրեն իր սրտի ուզածը չէին տալիս։ Դա հենց այդպես էլ կա. թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի հայտարարությունների համադրումից ակնհայտ է դառնում, որ երկուսն էլ դժգոհ էին առաջարկներից. մեկը, որովհետև ուզում էր ամբողջին տիրանալ, մյուսը, որովհետև մեզ ուզում էր «հակամարտության» թակարդից իբր դուրս բերել, «բեռից» ազատել էլի։ Արդյունքում՝ ամեն մեկը ստացավ այն, ինչ ուզում էր. մեկը՝ ամբողջությամբ հայերին էթնիկ զտման ենթարկեց իրենց պապական հողից, իրենց տնից ու տեղից, մյուսն էլ՝ մեզ Արցախի «թոկից» ազատեց։ Եթե առաջինի՝ այսինքն Ալիևի դեպքում դա աշխատեց հօգուտ Ադրբեջանի, ապա մեր դեպքում՝ դա մոտավոր նույնն է, որ մեկը ունենա երկու զավակ, դրանցից մեկը մի քիչ առողջական խնդիրներ ունենա, բժիշկներն ասեն՝ երկար բուժում է սպասվում, ասի՝ չէ, միանգամից տա, ասի՝ սպանեք, ավարտվի էս պատմությունը, հետո էլ ասի՝ դա էն մյուս երեխուս համար արեցի, որ լավ ապրի։ Ինչևէ, այս բարոյազրկությունը մի կողմ թողնենք։

Ալիևը նաև իր բուռն դժգոհությունը չթաքցրեց եվրոպական որոշ կառույցներից, առանձնահատուկ նեղված էր Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելից։ «Սա հակաադրբեջանական խմբի մեծ շղթա է, որը գոյություն ուներ Եվրահանձնաժողովում։ Բայց լավ է, որ պարոն Բորելը հիմա քաղաքականությունից դուրս է, հուսանք՝ ընդմիշտ…»։ Ասել էր Ալիևը։ Նա, մեծ հաշվով, գոհ էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ աշխատանքից։ Շատ նեղված էր եվրոպական որոշ կառույցներից, հատկապես Եվրոպայի խորհրդից, որի առնչությամբ ասել էր. «Եթե Ադրբեջանն ամբողջությամբ դուրս գա Եվրոպայի խորհրդից, երկրում ոչ ոք դա նույնիսկ չի նկատի։ Այնպես որ, այնտեղ լինել-չլինելը այստեղ շատ բան չի փոխում…»։ Իրականում շատ ճիշտ է ասում. բռնապետական Ադրբեջանի ժողովրդի համար այդ կառույցներում ներկայությունը ոչինչ չի փոխում, միևնույն է՝ իրենց անմիջապես բռնում են, եթե հանկարծ հանդգնեն քննադատել բռնապետին։

ԱՄՆ-ի մասով նա, իհարկե, չզլացավ նորից Բայդենին «վատով» հիշել ու փառաբանել Թրամփին։ Այդուհանդերձ, չէր խորշում ՏՐԻՓ-ը կոչել «Զանգեզուրի միջանցք»։

Ռուսաստանի մասով արեց բավական համարձակ հայտարարություններ, այդ թվում՝ Ուկրաինայի առնչությամբ, քանի որ մինչ օրս, մեծ հաշվով, մարսել է իր պահվածքը, այդ թվում՝ ռուս խաղաղապահների նկատմամբ։

Իսկ ամենից ուշագրավ հատվածն, ըստ իս, վերաբերում էր գազի թեմային։ «Այսպիսով, առկա տրանսպորտային ենթակառուցվածքների ընդլայնումն անհրաժեշտ է, բայց խոչընդոտը Եվրոպական կանաչ օրակարգն է, և եվրոպական բանկերը չեն ցանկանում ֆինանսավորել բրածո վառելիքի նախագծերը։ Հետևաբար, հարց է առաջանում, թե որտեղից վարկ վերցնել խողովակաշարի հզորությունն ընդլայնելու համար։ Եվս մեկ հարց, հավանաբար ավելի կարևոր, երկարաժամկետ պայմանագրերն են։ Եվ սա այն է, ինչ մենք քննարկել ենք մադամ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ, որ մեզ անհրաժեշտ են երկարաժամկետ պայմանագրեր։ Որովհետև արտադրությունը զգալիորեն մեծացնելու համար մենք պետք է մեծ ներդրումներ կատարենք, և եթե որոշակի պահի մեզ ասեն. «Շնորհակալություն, ցտեսություն, մեզ այլևս ձեր գազը պետք չէ», ապա ի՞նչ ենք անելու…»։ Սա շատ հետաքրքիր խոստովանություն էր ադրբեջանական գազի անորոշ ապագայի մասին, ընդ որում՝ սա առաջին անգամը չէ, որ նա բողոքում է ներդրումների բացակայությունից։ Ըստ իս՝ այս թեման շատ թերագնահատված է մեր կողմից՝ մեր ապագայի հաշվարկների համատեքստում։

Ուշագրավ էր նաև նրա շատ խանդոտ վերաբերմունքը Հայաստանում AI գործարանի կառուցման թեմայի առնչությամբ, որը ևս առաջին անգամը չէ, որ դրսևորվում է։

Իրականում նյութը շատ էր, շատ առումներով ավելի խորքային վերլուծության կարիք կա, բայց ամփոփեմ գրառումս Ալիևի ամենից ունիկալ խոստովանությամբ. «Մարդու իրավունքների հարցերը համընդհանուր խնդիրներ են…»։ Շատ ճիշտ կետ է, դրա համար կգա մի օր, որ այս հայտարարությունը իրեն կհիշեցնեն։

Իսկ իր ելույթի ավարտին նա խորհուրդ էր տալիս չհանձնվել, պայքարել, չհամակերպվել ձախողումների հետ և նկատի ունենալ, որ երբ քեզ կախվածության մեջ ես դնում այլ ուժային կենտրոններից, հետո մնում ես նրանց՝ քո մասին կայացված որոշումների գերին… Ինչ խոսք, անգամ հակառակորդի կողմից արված լինելու դեպքում, սա լավ խորհուրդ է՝ հատկապես Ադրբեջանից իրենց կախվածության մեջ դրած «Քանդենք պետությունը» կուսակցության համար»,-գրել է նա։

դիտվել է 288 անգամ
Լրահոս
Սա ամենամեծ խայտառակություններից մեկն է․ ի՞նչ նոր բան արեցին Կաթողիկոսի դեմ (video) Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Պատերազմի ողբերգական ավարտից հետո ես մի բան որոշեցի․ Բագրատ Սրբազանի պատմությունը (video) Երևանում գործող «SD» հյուրանոցի տարբեր սենյակներից հայտնաբերվել են թվով 94 կրակված պարկուճներ Չնայած իր կրած հսկայական վնասներին՝ Իրանը բավականին արդյունավետ է պաշտպանվում. Արտակ Զաքարյան «Ո՞վ եք դուք․․․ 13 մլն դոլար պարգևավճարով սրանք գնում են զխտկվելու»․ Վահե Մովսիսյան (video) Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել Նրա խոսքն ու գործը դարձել են մխիթարություն վշտացյալների համար. Տեր Վրթանեսը՝ Բագրատ Սրբազանի մասին Հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածները Երևանում «BAW» մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ «Արթիկ» ՔԿՀ պետի լիազորությունները կասեցվել են. «Հրապարակ» 96-րդ համարը կդառնա հանձնաժողովի նախագահ. «Հրապարակ» Արցախի նախագահի ընտրության հարցը կրկին օրակարգում է. սպասվում են վճռորոշ քննարկումներ. «Ժողովուրդ» Ի՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանի «քաղաքացիական պայմանագիրը» լուծարվել է (video) Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Կոտայքի մարզում «Volkswagen»-ը հայտնվել է ձորում. վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Առաջին անգամ Վեհափառը չի մասնակցի մեկնարկին. «Հրապարակ» Թուրքիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. «Փաստ» Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Երևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Հուլիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am