Սահմանափակվել է թուրքական որոշ ապրանքների ներմուծումը Ռուսաստան
«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակել է թուրքական հինգ արտահանողներից կորիզավոր մրգերի ներմուծումը Ռուսաստան:
«Որոշումն ընդունվել է այն պատճառով, որ Թուրքիայից Ռուսաստան ներմուծվող կորիզավոր մրգերի խմբաքանակներում պարբերաբար հայտնաբերվել են ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային համարվող վնասակար տարրեր»,- ասված է «Ռոսսելխոզնադզորի» հաղորդագրության մեջ։
