Այսօրվանից մի քանի օր տեղումներ
ՀՀ ԱԻՆ օդերեւոթաբանական ծառայության փոխանցմամբ, Հանրապետության տարածքում`հունվարի 24-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 24-26-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ հունվարի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 24-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
