Գաղտնազերծումները կարող են վնասել
Սպիտակ տունը գաղտնազերծել է Բիլ Քլինթոնի որոշ արխիվներ: ԱՄՆ 42-րդ նախագահը Ջորջ Բուշ կրտսերին «ավազակ» է համարել, Վլադիմիր Պուտինին` «խելացի և հնարամիտ» առաջնորդ: Հազիվ թե պատահաբար է դա արվել, երբ նրա կինը` Հիլարին, նախագահական ընտրարշավի առաջնորդներից մեկն է: 15 տարի առաջ Բիլ Քլինթոնը հեռացել է Սպիտակ տնից: Դա բավարար ժամկետ է նախկին նախագահի որոշ գաղտնի փաստաթղթեր հրապարակելու համար: Այսպես, գաղտնազերծվել է 1997-2000-ին նրա և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեյերի զրույցը, երբ ամերիկյան զորքերն Իրաքում էին: «Եթե ինձ չսահմանափակեր մամուլը, ես կվերցնեի հեռախոսն ու կզանգահարեի այդ շան որդուն: Բայց նման որոշում բարդ է ընդունել Ամերիկայում: Ես չեմ կարող այդպես վարվել և չեմ կարծում, որ դու կկարողանաս»,- ասել է Քլինթոնը: Նրանք շատ են խոսել Ռուսաստանի մասին Հարավսլավիայի ռմբակոծության կոնտեքստում: «Եթե բանը հասնի զորք մտցնելուն, ապա, գրողը տանի, ինչ մենք պետք է անենք Ռուսաստանի հետ, եթե դա հանգեցնի մեր հարաբերությունների կործանմանը»,- հարցնում է Քլինթոնը: Բլեյերի հետ զրույցում Քլինթոնը նշել է, որ Պուտինը բարի մտադրություններ ունի: 2000-ին նա ասել է. «Պուտինը հսկայական պոտենցիալ ունի: Ես կարծում եմ, որ նա շատ խելացի է և կշռադատող: Եվ նրա հետ միասին մենք շատ լավ բաներ կարող ենք անել»:
