«Հրապարակ». 2024 թվականից նախարարությունը տապալում է մրցույթները

  «Հրապարակ օրաթերթը» գրում է. Մարզում եւ քոլեջում վստահ են, որ ԿԳՄՍ նախարարության կողմից միտումնավոր են տապալվում Սեւանի քոլեջի տնօրենի ընտրության փորձերը, եւ դա շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ նախարարությունն իր սրտի տնօրենի թեկնածուին չի գտել: Նշենք, որ նախկին տնօրեն Գեղամ Խաչատրյանի թեկնածությանը նախարարությունում դեմ են, քանի որ նա ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի քրոջ ամուսինն է։

Ըստ մեզ հասած լուրերի՝ ուզում էին տնօրեն կարգել Վարդան Պետրոսյանին, որը երկար տարիներ աշխատում է քոլեջում։ Վ. Պետրոսյանը տնօրենի մրցույթին մասնակցելու համար հավաստագիր է ստացել 2025 թվականի ապրիլին, իսկ մինչ այդ հայտարարված մրցույթները չէին կայանում: Հետաքրքիրն այն է, որ այս պարագայում, երբ ՔՊ-ին սատարող Պետրոսյանը ստացել է հավաստագիր, ԿԳՄՍՆ-ն կրկին տապալում է մրցույթները: Տնօրենի թափուր հաստիքի համար օգոստոսի 4-ին նախարարության կողմից կրկին մրցույթ է հայտարարված:

Քոլեջի նախկին տնօրեն Գեղամ Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս անգամ եւս մասնակցելու է մրցույթին, սակայն հույս չունի, որ մրցույթը կկայանա. «Այս ընթացքում ԿԳՄՍՆ-ի կողմից լիազոր մարմնի ներկայացուցչի չգալու պատճառով մի քանի մրցույթ չի կայացել: Ոչ մի պատճառաբանություն ԿԳՄՍՆ-ն չի տալիս: Ամեն անգամ խորհուրդը գրությունը գրում-ուղարկում է, որ լիազոր մարմնի ներկայացուցիչ ապահովեք, բայց ոչ մի արձագանք»:

Գեղարքունիքի մարզի «Սեւանի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը չի կայանում նախարարության կողմից ներկայացուցչի բացակայության պատճառով, ինչո՞ւ նախարարությունը ներկայացուցիչ չի ուղարկում․ հարցն ուղղեցինք ԿԳՄՍ նախարարությանը: «Հարցը գրավոր ուղարկեք»,- եղավ ստանդարտ պատասխանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/a24c942a97712cc286be145c4dc4d865

© 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Դատախազը «Արարատցեմենտի» դեմ հաղորդում է ներկայացրել քննչական մարմնին Բաքուն շարունակում է պահանջել, որ Հայաստանի օրենսդրությունից հանվեն այն դրույթները, որոնք Ադրբեջանը դիտարկում է որպես իր նկատմամբ տարածքային պահանջներ Դուք շատ լավ տիրապետում եք այս փաստերին․ Զարուհի Փոստանջյանը լռեցրեց մեղադրող դատախազին (video) Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան «Նիկոլն ո՞վ ա, որ կարա Պուտինի վրա մատ թափ տա, նա մի հատ թքեց, Հայաստանը կվերանա»․ հարցում (video) Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին Արգենազ Մանուկյանը՝ՔԿՀ-ից․ Ինձ զրկել են 13-ամյա աղջկաս ու 85-ամյա մորս հետ խոսելու հնարավորությունից (video) Հայաստանը լիարժեք կատարել է հակակոռուպցիոն 22 հանձնարարականներից միայն 6-ը. GRECO-ի ուշագրավ արձանագրումները Վարդավառի օրը Վաղարշյան փողոցում կրակոցների դեպքով ևս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ Ինչպես է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան Осенью Азербайджан может перейти в масштабное наступление вот почему он напал на Россию (video) «Հրապարակ». 2024 թվականից նախարարությունը տապալում է մրցույթները Հայ մարզիկներն իրենց նամուսը գցել են շան առաջ, շունը չի կերել․ լեգենդար Իսրայել Հակոբկոխյան (video) Ձեզ ասում եմ՝ ստուգե՛ք՝ ինչ է արել քննիչը, որ Լիլիթ Աղեկյանի մորն այդ վիճակին են հասցրել․ Փոստանջյան (video) «Հրապարակ». Թմրանյութի վրա բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը ներողամտորեն բաց է թողել «50 միլիոն «նորաձևության շաբաթ»-ին․ էս կարգի բյուջեի հերն անիծե՞լ»․ Մանուկ Սուքիասյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի վրա, պահանջում է զգուշավորություն Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. Օսկանյան Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. Օսկանյան 5 միլիարդ դրամ պարգևավճար կստանան Հենց սա է Ծառուկյանի միակ մեղքը․ Արման Աբովյան (video) Դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը ոստիկանությունից հերքում են Գազամատակարարման վթարային դադարեցում Շենգավիթ վարչական շրջանում «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ-ի կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է Փաշինյանը կերտել է և մասամբ հաջողել է հայ հասարակությունից ստանալ «պառակտված քաղաքակրթություն». Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am