«Հրապարակ». Թմրանյութի վրա բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը ներողամտորեն բաց է թողել

Ազգությամբ ադրբեջանցի, ՌԴ քաղաքացի Վագիֆ Էմիզարի Գուսեինովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի, որը կատարվել է խոշոր չափերով») հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, նա, չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառություն իրականացնելու, այսինքն՝ թմրամիջոց պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու թույլտվություն, քննությամբ դեռեւս ինքնությունը չպարզված անձից իր անձնական օգտագործման համար ձեռք է բերել եւ ապօրինի պահել է խոշոր չափերի՝ 0, 335 գրամ քաշով «a-PVP» կրճատ անվամբ տեսակի թմրամիջոց: Թմրանյութը հայտնաբերվել է 2026 թ․ ապրիլի 5-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարված վերջինիս անձնական խուզարկությամբ:


Ադրբեջանցի Վագիֆ Գուսեինովը ծնվել է 1992-ին, Վրաստանի Հանրապետությունում, միջնակարգ կրթություն ունի, նախկինում դատված չի եղել, ՀՀ-ում չի աշխատել, ՀՀ-ում հաշվառում չունի, բնակվել է Երեւանի Մամիկոնյանց փողոցում: Նախնական դատալսումների ընթացքում նա ներկայացրել է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն՝ հայտնելով, որ իրեն պարզ է ներկայացված մեղադրանքը, ամբողջությամբ համաձայն է ներկայացված մեղադրանքի հետ, մինչեւ միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված վարույթ կիրառելու հետեւանքները եւ այլն: Հանրային մեղադրող Վ. Մովսիսյանը չի առարկել արագացված վարույթ կիրառելու դեմ:

2026թ․ հունիսի 2-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գ․ Պողոսյանը վճռել է Վագիֆ Գուսեինովին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 19-ապատիկի՝ 1 միլիոն 425 հազար ՀՀ դրամի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 79-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով հաշվի առնելով Վ. Գուսեինովի 1 ամիս 27 օր ժամանակով փաստացի անազատության մեջ գտնվելու ժամկետը՝ նրան ազատել նաեւ իր նկատմամբ տուգանքի ձեւով նշանակված պատիժը կրելուց: Վագիֆ Գուսեինովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխել եւ որպես այլընտրանքային խափանման միջոց՝ կիրառել բացակայելու արգելքը, որը թողնել անփոփոխ, մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ վճռի դեմ մեղադրող Վ․ Մովսիսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ խնդրելով մասնակի բեկանել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի 2026թ. հունիսի 2-ին կայացրած դատավճիռը, Վ․ Գուսեինովի նկատմամբ նշանակել պատիժ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության համար, վերջինիս նկատմամբ նշանակել պատիժ՝ 1 տարի ժամկետով ազատազրկում։ Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ քրեական վերաքննիչ դատարանում սույն գործով հուլիսի 13-ին նիստ է կայացել, հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 22-ին։

Դե, ազգությամբ ադրբեջանցի թմրանյութ օգտագործողը հո հայ ընդդիմադիր չէ՞, որ դատարանն ամիսներով նրան կալանքի տակ պահեր եւ վերջում խիստ պատիժ նշանակեր: Դատարանն առաջնորդվել է ՀՀ իշխանությունների` ադրբեջանցիների հանդեպ սիրո եւ հանդուրժողականության զգացումներով եւ մեղմ պատիժ է սահմանել, ավելի ճիշտ` ազատել է պատժից:

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 149 անգամ
Լրահոս
Բաքուն շարունակում է պահանջել, որ Հայաստանի օրենսդրությունից հանվեն այն դրույթները, որոնք Ադրբեջանը դիտարկում է որպես իր նկատմամբ տարածքային պահանջներ Դուք շատ լավ տիրապետում եք այս փաստերին․ Զարուհի Փոստանջյանը լռեցրեց մեղադրող դատախազին (video) Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան «Նիկոլն ո՞վ ա, որ կարա Պուտինի վրա մատ թափ տա, նա մի հատ թքեց, Հայաստանը կվերանա»․ հարցում (video) Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին Արգենազ Մանուկյանը՝ՔԿՀ-ից․ Ինձ զրկել են 13-ամյա աղջկաս ու 85-ամյա մորս հետ խոսելու հնարավորությունից (video) Հայաստանը լիարժեք կատարել է հակակոռուպցիոն 22 հանձնարարականներից միայն 6-ը. GRECO-ի ուշագրավ արձանագրումները Վարդավառի օրը Վաղարշյան փողոցում կրակոցների դեպքով ևս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ Ինչպես է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան Осенью Азербайджан может перейти в масштабное наступление вот почему он напал на Россию (video) «Հրապարակ». 2024 թվականից նախարարությունը տապալում է մրցույթները Հայ մարզիկներն իրենց նամուսը գցել են շան առաջ, շունը չի կերել․ լեգենդար Իսրայել Հակոբկոխյան (video) Ձեզ ասում եմ՝ ստուգե՛ք՝ ինչ է արել քննիչը, որ Լիլիթ Աղեկյանի մորն այդ վիճակին են հասցրել․ Փոստանջյան (video) «Հրապարակ». Թմրանյութի վրա բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը ներողամտորեն բաց է թողել «50 միլիոն «նորաձևության շաբաթ»-ին․ էս կարգի բյուջեի հերն անիծե՞լ»․ Մանուկ Սուքիասյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի վրա, պահանջում է զգուշավորություն Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. Օսկանյան Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. Օսկանյան 5 միլիարդ դրամ պարգևավճար կստանան Հենց սա է Ծառուկյանի միակ մեղքը․ Արման Աբովյան (video) Դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը ոստիկանությունից հերքում են Գազամատակարարման վթարային դադարեցում Շենգավիթ վարչական շրջանում «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ-ի կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է Փաշինյանը կերտել է և մասամբ հաջողել է հայ հասարակությունից ստանալ «պառակտված քաղաքակրթություն». Արմեն Աշոտյան Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am