Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի վրա, պահանջում է զգուշավորություն

«ՓՄՁ Ասոցիացիայի» կառավարման խորհուրդը տարածել է հայտարարություն՝ ի պաշտպանություն ԲՀԿ ղեկավարին փոխկապակցված բիզնեսների։ Այն ուղղված է Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ներկայացուցիչներին, դրանց պատասխանատուներին։

Հայտարարության մեջ ասված է.

«Մենք՝ որպես փոքր և միջին ձեռնարկատերերի շահերը ներկայացնող, ՓՄՁ անդամության վրա հիմնված կազմակերպության՝ «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի» կառավարման խորհրդի ներկայացուցիչներ, անհրաժեշտ ենք համարում մեր մտահոգությունը հայտնել վերջին օրերին տեղի ունեցող գործընթացների առնչությամբ։

Մասնավորապես, մտահոգող է, մեր երկրում ընթացող իրավապահ և վերահսկողական գործողությունները, որոնք իրականացվում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթին զուգահեռ և ուղեկցվում են վերջինիս հետ փոխկապակցված մի շարք կազմակերպությունների գործունեության սահմանափակումներով, ստուգումներով, որոշ դեպքերում նաև տարածքների կապարակնքմամբ կամ այլ վարչական միջոցների կիրառմամբ։ Առնվազն այդ պրոցեսների համաժանամակյա մեկնարկի համընկնումը վերոհիշյալ քրեական վարույթի հետ ինքնին կասկած առաջացնող հանգամանք է։

Անկախ տվյալ գործընթացների իրավական հիմքերից և անհրաժեշտությունից՝ հատկապես կարևոր ենք համարում, որ պետական մարմինների բոլոր գործողություններն իրականացվեն օրենքի գերակայության, քաղաքական չեզոքության, համաչափության, իրավական որոշակիության և տնտեսական գործունեության անընդհատության սկզբունքների պահպանմամբ։ Ցանկացած միջամտություն, որը կարող է բացասաբար անդրադառնալ գործող բիզնեսների բնականոն գործունեության, աշխատակիցների աշխատանքի իրավունքի, գնորդ-մատակարար շղթաների կամ ներդրումային միջավայրի վրա, պահանջում է առավելագույն զգուշավորություն և հավասարակշռված մոտեցում։

ՓՄՁ Ասոցիացիան որևէ քաղաքական ուժի կամ դրա ղեկավար կազմի հետ չի ունեցել և չունի համագործակցային կամ այլ բնույթի կապեր։ Ասոցիացիան ապակուսակցական կառույց է և իր գործունեությունն իրականացնում է բացառապես փոքր և միջին ձեռնարկատիրության շահերի պաշտպանության, մեր երկրում գործարար միջավայրի բարելավման և օրենքի գերակայության սկզբունքների ամրապնդման նպատակով։

Հաշվի առնելով, որ մեր երկրում այդպես էլ չներդվեց բիզնես շահերի պաշտպանության (բիզնես օմբուդսմեն) անկախ ինստիտուտը, իսկ մեր երկրում գործող Մարդու իրավունքների պաշտպանը իր հուլիսի 8-ի հայտարարությամբ հանդես է եկել վերոհիշյալ ձերբակալության միայն ֆիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության և այլնի մասով, մենք՝ որպես Հայաստանում գործող բիզնես շահերի պաշտպանության մանդատով հանդես եկող միություններից մեկը, կարևորում ենք հրապարակային հանդես գալ բիզնես շահերի պաշտպանության հայտարարությամբ։ Որով, ևս մեկ անգամ կոչ ենք անում, սույն պրոցեսներում ներգրավված պետական մարմինների ներկայացուցիչներին, որպեսզի յուրաքանչյուր գործողություն լինի ոչ միայն իրավաչափ, այլև հանրության համար թափանցիկ, հիմնավորված և վստահություն ներշնչող՝ այդ թվում բիզնես համայնքի համար։

Հույս ենք հայտնում, որ սույն հայտարարությունը կնպաստի պետական և մասնավոր հատվածի միջև կառուցողական երկխոսությանը և կծառայի որպես լրացուցիչ ազդակ՝ ապահովելու իրավական պետության, արդար մրցակցության, ներդրումների պաշտպանության և տնտեսության կայուն զարգացման սկզբունքների պահպանմանը»։

Հարգանքով՝

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիայի»
Կառավարման խորհրդի նախագահ՝
Հակոբ Ավագյան

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Բաքուն շարունակում է պահանջել, որ Հայաստանի օրենսդրությունից հանվեն այն դրույթները, որոնք Ադրբեջանը դիտարկում է որպես իր նկատմամբ տարածքային պահանջներ Դուք շատ լավ տիրապետում եք այս փաստերին․ Զարուհի Փոստանջյանը լռեցրեց մեղադրող դատախազին (video) Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում. Արեգնազ Մանուկյան «Նիկոլն ո՞վ ա, որ կարա Պուտինի վրա մատ թափ տա, նա մի հատ թքեց, Հայաստանը կվերանա»․ հարցում (video) Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես»-ի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին Արգենազ Մանուկյանը՝ՔԿՀ-ից․ Ինձ զրկել են 13-ամյա աղջկաս ու 85-ամյա մորս հետ խոսելու հնարավորությունից (video) Հայաստանը լիարժեք կատարել է հակակոռուպցիոն 22 հանձնարարականներից միայն 6-ը. GRECO-ի ուշագրավ արձանագրումները Վարդավառի օրը Վաղարշյան փողոցում կրակոցների դեպքով ևս 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ Ինչպես է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան Осенью Азербайджан может перейти в масштабное наступление вот почему он напал на Россию (video) «Հրապարակ». 2024 թվականից նախարարությունը տապալում է մրցույթները Հայ մարզիկներն իրենց նամուսը գցել են շան առաջ, շունը չի կերել․ լեգենդար Իսրայել Հակոբկոխյան (video) Ձեզ ասում եմ՝ ստուգե՛ք՝ ինչ է արել քննիչը, որ Լիլիթ Աղեկյանի մորն այդ վիճակին են հասցրել․ Փոստանջյան (video) «Հրապարակ». Թմրանյութի վրա բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը ներողամտորեն բաց է թողել «50 միլիոն «նորաձևության շաբաթ»-ին․ էս կարգի բյուջեի հերն անիծե՞լ»․ Մանուկ Սուքիասյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի վրա, պահանջում է զգուշավորություն Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. Օսկանյան Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. Օսկանյան 5 միլիարդ դրամ պարգևավճար կստանան Հենց սա է Ծառուկյանի միակ մեղքը․ Արման Աբովյան (video) Դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը ոստիկանությունից հերքում են Գազամատակարարման վթարային դադարեցում Շենգավիթ վարչական շրջանում «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ-ի կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է Փաշինյանը կերտել է և մասամբ հաջողել է հայ հասարակությունից ստանալ «պառակտված քաղաքակրթություն». Արմեն Աշոտյան Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am