Փաշինյանը կերտել է և մասամբ հաջողել է հայ հասարակությունից ստանալ «պառակտված քաղաքակրթություն». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից հոդված է ներկայացրել։

Նա նշել է, որ այս հոդվածը վերջինն է մի ցիկլում, որը պայմանականորեն կարող ենք կոչել «Հին Հունական» և որի նպատակն է՝ հայաստանյան ներկայիս քաղաքական կյանքը, որ «խառը խփոցի» է հիշեցնում, վերլուծել հին հույների կողմից ստեղծված և դասական դարձած գիտելիքների և մոտեցումների հիման վրա:

«Նախորդ հոդվածներում մենք պարզեցինք, որ ՝

1. Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպից է: Նա սոփեստ է:

2. Սոփեստների և սոփեստության դեմ պայքարը պահանջում է հստակ մեթոդաբանություն և գործիքակազմ, որ պետք է կիրառել կանոնավոր և հետևողական կերպով: (Սա հատկապես կարևոր է մանդատները վերցնող ընդդիմության համար):

3. Հայաստանում այս պահին չկա քաղաքականություն. այն փոխարինվել է բռնությամբ, և սա Փաշինյանի ընտրությունն է: Սակայն քաղաքական անտագոնիզմը քայքայում է հենց պետությունը:

Այսօրվա հոդվածում ես, նայելով քաղաքականությանը Հին Աթենքի Պարթենոնի բարձունքից, ցանկանում եմ վերլուծել հասարակության վիճակը:

Հասարակության դերակատարությունն իրականում որոշիչ է ցանկացած դեպքում. երբ ժողովրդավարական մեխանիզմներով կայացնում է ճիշտ որոշում, երբ նույն մեխանիզմներով կայացնում է սխալ որոշում, բախվում հետևանքների և հետո շտկում սեփական սխալը, և, ի վերջո, երբ հանդուրժում է և համաձայնում ապրել ավտորիտար համակարգում:

Այն, որ հենց հասարակությունն է Փաշինյանի սոփեստական ագրեսիայի հիմնական թիրախը, տեսանելի էր 2018-ից և դրսևորվում էր ոչ միայն կեղծ, մանիպուլյատիվ խոսույթով, այլև պառակտմամբ և բաժանարար գծերի ստեղծումով: Սակայն սա սովորական պառակտում չէր, որ սովորական էր Հայաստանի քաղաքական կյանքում դեռևս 90-ականների սկզբից: Քաղաքական ցիկլերին համահունչ բևեռացում եղել է 95-96թթ., 98-99թթ., 2003-ին, 2008-ին, 2013-ին:

Սակայն փաշինյանական պառակտումը սովորական, հերթականը չէր: Ի տարբերություն նախորդած դեպքերի՝ սա ոչ միայն և ոչ այնքան քաղաքական բնույթ ուներ, որքան ֆունդամենտալ, արժեհամակարգային և այդքանով՝ կործանարար և անդառնալի:

Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, անգամ հաշվի առնելով նրանց կեղծված բնույթը և վարչական ռեսուրսի չարաշահումները, ապացուցում է հենց սա. Փաշինյանը կերտել է և մասամբ հաջողել է հայ հասարակությունից ստանալ «պառակտված քաղաքակրթություն», երբ միևնույն սոցիումի ներսում դավանվում են տրամագծորեն հակառակ արժեհամակարգեր և տեսլականներ:

Սա փաշինյանական սոցիալական փորձարկումների միակ վտանգավոր արդյունքը չէ: Նա կիրառում է նաև «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը, և սա բացատրելի է: Նունիսկ իր նման «կրքոտ» և հմուտ հռետորը չի կարող կարճ ժամանակահատվածում փոխել երկար տարիներ հասարակության ներսում եփվող, գնահատվող, առաջնորդող արժեհամակարգը:

Կարճ ասած՝ հնարավոր չէ «պատմական Հայաստանի» կոդերը միանգամից և բոլորի մոտ փոխել «իրական Հայաստանի» կոդերի: Անխուսափելիորեն առաջանում են միջանկյալ, տրանզիտային շերտեր, որոնք խոշոր հաշվով կրկին ծառայում են իշխանական նպատակներին: Եվ այդ շերտերը՝ «պատմական և իրական» Հայաստանների արանքում, ես առաջարկում եմ կոչել «անտարբեր Հայաստան»:

Ավելին, ըստ դասական, հինհունական մոտեցման՝ հենց այստեղ է թաղված շան գլուխը: Դասական ազատությունը պետք է կենտրոնացված լինի ոչ թե անձի ցանկությունների, նախասիրությունների վրա, այլ հասարակության բարիքների և հոգսերի: Ուստի անտարբեր մարդն ազատ լինել չի կարող: Կյանքը միայն սեփական անձի կարիքների վրա կենտրոնացրած մարդը ոչ թե ազատ է, այլ «ազատության պատրանքի» սպառող:

Ահա թե ինչու է իշխանական ռեժիմը քարոզչական դրոշակ դարձրել «կեր, խմի, քեֆ արա շարունակ» սկզբունքը և միլիոնավոր դոլարներ է ծախսում տարաբնույթ համերգների, շոուների և փառատոների վրա: Եթե չի ստացվում բոլորին ու միանգամից «իրական Հայաստանի» կոնցեպտի մեջ, թող նրանք դեռ եփվեն «անտարբեր Հայաստանի» կաթսայում:

Հին հույներն այսօրվա այդպիսի «ազատության» համար նույնիսկ հստակ եզրույթ ունեն՝ իդիոկրատիա (idios- մարդ, ով առաջնորդվում է միայն սեփական հետաքրքրքրություններով և անտարբեր է հանրային կյանքի նկատմամբ): Այս լույսի ներքո դժվար չէ նաև եզրահանգել, որ Փաշինյանի ավտոկրատիան կհաջողի միայն հասարակության իդիոկրատիայի դեպքում»,- հոդվածում նշել է Աշոտյանը։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
«Հրապարակ». 2024 թվականից նախարարությունը տապալում է մրցույթները Հայ մարզիկներն իրենց նամուսը գցել են շան առաջ, շունը չի կերել․ լեգենդար Իսրայել Հակոբկոխյան (video) Ձեզ ասում եմ՝ ստուգե՛ք՝ ինչ է արել քննիչը, որ Լիլիթ Աղեկյանի մորն այդ վիճակին են հասցրել․ Փոստանջյան (video) «Հրապարակ». Թմրանյութի վրա բռնված ադրբեջանցուն ՀՀ դատարանը ներողամտորեն բաց է թողել «50 միլիոն «նորաձևության շաբաթ»-ին․ էս կարգի բյուջեի հերն անիծե՞լ»․ Մանուկ Սուքիասյան Ցանկացած միջամտություն, որը բացասաբար է անդրադառնում բիզնեսնի վրա, պահանջում է զգուշավորություն Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի ԼՂ-ի մասով նույն իրավունքից. Օսկանյան Եթե Արգենտինան իրավունք ունի պահպանելու Մալվինասի վերաբերյալ իր սահմանադրական դիրքորոշումը, ապա ինչո՞ւ Հայաստանը պետք է զրկված լինի նույն իրավունքից. Օսկանյան 5 միլիարդ դրամ պարգևավճար կստանան Հենց սա է Ծառուկյանի միակ մեղքը․ Արման Աբովյան (video) Դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը ոստիկանությունից հերքում են Գազամատակարարման վթարային դադարեցում Շենգավիթ վարչական շրջանում «Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ-ի կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատախազության միջնորդությունը բավարարվել է Փաշինյանը կերտել է և մասամբ հաջողել է հայ հասարակությունից ստանալ «պառակտված քաղաքակրթություն». Արմեն Աշոտյան Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ «Արա՛, Գագոյի փողով ուժ եք ստացել ու հարձակվել եք վրեն»․ Իսրայել Հակոբկոխյան (video) Զելենսկին Ռադային է ներկայացրել վարչապետի թեկնածուին «Մի՛ սահմանափակեք ինձ,իմ իրավունքները մի՛ ոտնահարեք»․ լարված խոսակցություն դատավորի ու Աղեկյանի միջև (video) Էս թիմը զրոյից ստեղծել ենք․․․ մարզիչը՝ երեխաների հետ Օլիմպավանի դիմաց մարզում է անցկացնում (video) Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային «Այ ո՜՜՜՜րբ, ու՞ր ես, անտեր ես մնացել» (video) #ՈՒՂԻՂ․ Ուրացող սպորտսմեննե՛ր, Գագոյի աչքերին ո՞նց եք նայելու․ լեգենդար Իսրայել Հակոբկոխյան (video) «Ռեխներդ բացել էիք Ծառուկյանի վրա, դե լսե՛ք՝ ինչ է ձեզ սպասվում»․ Արման Աբովյան (video) «Ալենին ասել են՝ կերա՞ր, դե ռադդ քաշի, թե չէ․․․»․ Մանուել Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am