Նորակառույց շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով անհապաղ լուծել կոյուղատարի խնդիրը

Երեկ՝ հուլիսի 15-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Երևանում։ Գարեգին Նժդեհ փողոցի 23/3 հասցեի նորակառույց շենքի և հարևան նորակառույցի բնակիչները, անելանելի վիճակից դրդված, դուրս էին եկել փողոց և բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով անհապաղ լուծել իրենց շենքերը սպասարկող կոյուղատարի խնդիրը, որը, նրանց խոսքով, սպառնում է վերածվել սանիտարահամաճարակային աղետի։
Բնակիչների համբերության բաժակը լցվել է այն բանից հետո, երբ, նրանց պնդմամբ, հարակից մասնավոր հողամասի սեփականատերը դիտավորյալ բետոնապատել և քարերով լցված պարկերով ամբողջությամբ փակել է կոյուղու դիտահորը։ Չնայած այն հանգամանքին, որ շենքերը նորակառույց են և սահմանված կարգով հանձնվել են շահագործման, կոյուղաջրերի բնականոն հեռացումն այլևս անհնար է դարձել։

Լարվածությունն ու դժգոհությունն ավելի են մեծացել, քանի որ նույն դիտահորով են անցնում նաև հարևան շենքի կոյուղաջրերը, և այժմ երկու բազմաբնակարան շենքերն էլ հայտնվել են ծանր իրավիճակում։ Բնակիչների խոսքով՝ կեղտաջրերը լցվում են նկուղներ և նույնիսկ որոշ բնակարաններ՝ առաջացնելով գարշահոտություն և հակասանիտարական պայմաններ։

Ակցիայի մասնակիցները նշում էին, որ շենքի շահագործման ընդունման ակտով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն դրական եզրակացություն է տվել նախագծին, սակայն այժմ, նրանց պնդմամբ, հրաժարվում է սպասարկել կոյուղու այդ հատվածը։

Եթե նախկինում կառուցապատողն ու բնակիչները հատուկ տեխնիկայի միջոցով կարողանում էին գոնե ժամանակավորապես մաքրել դիտահորը, ապա այժմ, ամբողջական բետոնապատումից հետո, նույնիսկ տեխնիկան անզոր է։ Արդյունքում երկու շենքերի բնակիչները հայտնվել են փակուղու առաջ։

Բնակիչները բաց նամակով դիմել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ պահանջելով քաղաքապետարանի իրավասու մարմինների անհապաղ արձագանքն ու այցը դեպքի վայր՝ պարզելու դիտահորը բետոնապատած անձի գործողությունների օրինականությունը, նրան պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև պարտավորեցնելու «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին կատարել իր պարտավորությունները և սպասարկել երկու շենքերի կոյուղատար համակարգը։

Բնակիչները շեշտում են, որ խնդիրը վաղուց դուրս է եկել հարևանների միջև ծագած վեճի շրջանակից։ Նրանց խոսքով՝ վտանգված է նորակառույցներում բնակվող հարյուրավոր երեխաների, տարեցների և մյուս բնակիչների առողջությունն ու անվտանգությունը, իսկ եթե քաղաքապետարանը շուտափույթ և արդյունավետ քայլեր չձեռնարկի, իրենք պատրաստվում են շարունակել բողոքի ակցիաները։

դիտվել է 142 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ուրացող սպորտսմեննե՛ր, Գագոյի աչքերին ո՞նց եք նայելու․ լեգենդար Իսրայել Հակոբկոխյան (video) «Ռեխներդ բացել էիք Ծառուկյանի վրա, դե լսե՛ք՝ ինչ է ձեզ սպասվում»․ Արման Աբովյան (video) «Ալենին ասել են՝ կերա՞ր, դե ռադդ քաշի, թե չէ․․․»․ Մանուել Մանուկյան (video) Նորակառույց շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով անհապաղ լուծել կոյուղատարի խնդիրը Սրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ տնտեսագետ Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ին. «Փորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը» «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. զգուշացում Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան Գագիկ Ծառուկյանը երկրի կեսին լավություն է արել, դուք էս ինչ եք անում․ մարզչի խոսքը (video) Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի Արմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքը Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ Աշոտյան Հերքում․ դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը ՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պարգևավճարների համար Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից Հայաստան են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ․ Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին (video) Ասեմ՝ կոնկրետ ինչ պատճառով Նիկոլը չի թողնում, որ գերիները վերադառնան․ Սուրեն Սուրենյանց (video) Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից Գեղամ Մանուկյանը բացահայտում է նիկոլական հերթական ստերը (video) Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում․ մարզիչները երեխաներին մարզում են մարզադպրոցի դիմաց (video) Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում․ «Հրապարակ» Սահմանափակվում է պատգամավորների՝ քաղբանտարկյալներին այցելելու հնարավորությունը. Աբրահամյան Ինչպե՞ս է Նիկոլը կուշտ՝ ճգնաժամի ժամանակ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am