Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ Աշոտյան

Այս հոդվածը վերջինն է մի ցիկլում, որը պայմանականորեն կարող ենք կոչել «Հին Հունական» և որի նպատակն է՝ հայաստանյան ներկայիս քաղաքական կյանքը, որ «խառը խփոցի» է հիշեցնում, վերլուծել հին հույների կողմից ստեղծված և դասական դարձած գիտելիքների և մոտեցումների հիման վրա:

Նախորդ հոդվածներում մենք պարզեցինք, որ ՝

Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպից է: Նա սոփեստ է:
Սոփեստների և սոփեստության դեմ պայքարը պահանջում է հստակ մեթոդաբանություն և գործիքակազմ, որ պետք է կիրառել կանոնավոր և հետևողական կերպով: (Սա հատկապես կարևոր է մանդատները վերցնող ընդդիմության համար):
Հայաստանում այս պահին չկա քաղաքականություն. այն փոխարինվել է բռնությամբ, և սա Փաշինյանի ընտրությունն է: Սակայն քաղաքական անտագոնիզմը քայքայում է հենց պետությունը:
Այսօրվա հոդվածում ես, նայելով քաղաքականությանը Հին Աթենքի Պարթենոնի բարձունքից, ցանկանում եմ վերլուծել հասարակության վիճակը:

Հասարակության դերակատարությունն իրականում որոշիչ է ցանկացած դեպքում. երբ ժողովրդավարական մեխանիզմներով կայացնում է ճիշտ որոշում, երբ նույն մեխանիզմներով կայացնում է սխալ որոշում, բախվում հետևանքների և հետո շտկում սեփական սխալը, և, ի վերջո, երբ հանդուրժում է և համաձայնում ապրել ավտորիտար համակարգում:

Այն, որ հենց հասարակությունն է Փաշինյանի սոփեստական ագրեսիայի հիմնական թիրախը, տեսանելի էր 2018-ից և դրսևորվում էր ոչ միայն կեղծ, մանիպուլյատիվ խոսույթով, այլև պառակտմամբ և բաժանարար գծերի ստեղծումով: Սակայն սա սովորական պառակտում չէր, որ սովորական էր Հայաստանի քաղաքական կյանքում դեռևս 90-ականների սկզբից: Քաղաքական ցիկլերին համահունչ բևեռացում եղել է 95-96թթ., 98-99թթ., 2003-ին, 2008-ին, 2013-ին:

Սակայն փաշինյանական պառակտումը սովորական, հերթականը չէր: Ի տարբերություն նախորդած դեպքերի՝ սա ոչ միայն և ոչ այնքան քաղաքական բնույթ ուներ, որքան ֆունդամենտալ, արժեհամակարգային և այդքանով՝ կործանարար և անդառնալի:

Վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները, անգամ հաշվի առնելով նրանց կեղծված բնույթը և վարչական ռեսուրսի չարաշահումները, ապացուցում է հենց սա. Փաշինյանը կերտել է և մասամբ հաջողել է հայ հասարակությունից ստանալ «պառակտված քաղաքակրթություն», երբ միևնույն սոցիումի ներսում դավանվում են տրամագծորեն հակառակ արժեհամակարգեր և տեսլականներ:

Սա փաշինյանական սոցիալական փորձարկումների միակ վտանգավոր արդյունքը չէ: Նա կիրառում է նաև «անդունդը երկու ցատկով» հաղթահարելու մարտավարությունը, և սա բացատրելի է: Նունիսկ իր նման «կրքոտ» և հմուտ հռետորը չի կարող կարճ ժամանակահատվածում փոխել երկար տարիներ հասարակության ներսում եփվող, գնահատվող, առաջնորդող արժեհամակարգը:

Կարճ ասած՝ հնարավոր չէ «պատմական Հայաստանի» կոդերը միանգամից և բոլորի մոտ փոխել «իրական Հայաստանի» կոդերի: Անխուսափելիորեն առաջանում են միջանկյալ, տրանզիտային շերտեր, որոնք խոշոր հաշվով կրկին ծառայում են իշխանական նպատակներին: Եվ այդ շերտերը՝ «պատմական և իրական» Հայաստանների արանքում, ես առաջարկում եմ կոչել «անտարբեր Հայաստան»:

Ավելին, ըստ դասական, հինհունական մոտեցման՝ հենց այստեղ է թաղված շան գլուխը: Դասական ազատությունը պետք է կենտրոնացված լինի ոչ թե անձի ցանկությունների, նախասիրությունների վրա, այլ հասարակության բարիքների և հոգսերի: Ուստի անտարբեր մարդն ազատ լինել չի կարող: Կյանքը միայն սեփական անձի կարիքների վրա կենտրոնացրած մարդը ոչ թե ազատ է, այլ «ազատության պատրանքի» սպառող:

Ահա թե ինչու է իշխանական ռեժիմը քարոզչական դրոշակ դարձրել «կեր, խմի, քեֆ արա շարունակ» սկզբունքը և միլիոնավոր դոլարներ է ծախսում տարաբնույթ համերգների, շոուների և փառատոների վրա: Եթե չի ստացվում բոլորին ու միանգամից «իրական Հայաստանի» կոնցեպտի մեջ, թող նրանք դեռ եփվեն «անտարբեր Հայաստանի» կաթսայում:

Հին հույներն այսօրվա այդպիսի «ազատության» համար նույնիսկ հստակ եզրույթ ունեն՝ իդիոկրատիա (idios- մարդ, ով առաջնորդվում է միայն սեփական հետաքրքրքրություններով և անտարբեր է հանրային կյանքի նկատմամբ): Այս լույսի ներքո դժվար չէ նաև եզրահանգել, որ Փաշինյանի ավտոկրատիան կհաջողի միայն հասարակության իդիոկրատիայի դեպքում:

ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆ

ՀՀԿ փոխնախագահ

«Վարդաշեն» ՔԿՀ

15.07.2026թ.

դիտվել է 148 անգամ
Լրահոս
«Ռեխներդ բացել էիք Ծառուկյանի վրա, դե լսե՛ք՝ ինչ է ձեզ սպասվում»․ Արման Աբովյան (video) «Ալենին ասել են՝ կերա՞ր, դե ռադդ քաշի, թե չէ․․․»․ Մանուել Մանուկյան (video) Նորակառույց շենքերի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել՝ պահանջելով անհապաղ լուծել կոյուղատարի խնդիրը Սրանք մեզ տանում են կարգավորվող կործանման․ տնտեսագետ Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ին. «Փորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը» «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. զգուշացում Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան Գագիկ Ծառուկյանը երկրի կեսին լավություն է արել, դուք էս ինչ եք անում․ մարզչի խոսքը (video) Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի Արմավիրում 3-ամյա երեխայի վրա մանղալ է ընկել. «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են նրա կյանքը Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Փաշինյանը ոչ թե սովորական հռետոր է, այլ հռետորների ամենաազդեցիկ և վտանգավոր տիպը․ Աշոտյան Հերքում․ դանակահարության վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը ՀՀ կառավարությունը որոշեց 5 մլրդ դրամ հատկացնել պարգևավճարների համար Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից Հայաստան են ներթափանցում ցուրտ օդային հոսանքներ․ Գագիկ Սուրենյանն՝ առաջիկա օրերի եղանակի մասին (video) Ասեմ՝ կոնկրետ ինչ պատճառով Նիկոլը չի թողնում, որ գերիները վերադառնան․ Սուրեն Սուրենյանց (video) Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից Գեղամ Մանուկյանը բացահայտում է նիկոլական հերթական ստերը (video) Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի Օլիմպավանի դռները իրավապահները փակ են պահում․ մարզիչները երեխաներին մարզում են մարզադպրոցի դիմաց (video) Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում․ «Հրապարակ» Սահմանափակվում է պատգամավորների՝ քաղբանտարկյալներին այցելելու հնարավորությունը. Աբրահամյան Ինչպե՞ս է Նիկոլը կուշտ՝ ճգնաժամի ժամանակ (video) Տարածաշրջանում երկու դաշնակիցների փոխարեն Մոսկվան այսօր ունի երկու դժգոհ «գործընկեր». Արտակ Զաքարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am