Տարածաշրջանում երկու դաշնակիցների փոխարեն Մոսկվան այսօր ունի երկու դժգոհ «գործընկեր». Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է.

«Իլհամ Ալիևը, հայկական Շուշիի գլոբալ մեդիաֆորումում որոշեց «խորհուրդ» տալ Ուկրաինային՝ ասելով, որ ուկրաինացի ժողովուրդը երբեք չպետք է համակերպվի օկուպացիայի հետ։ Դա նշանակում, որ նա կոչ արեց շարունակել պատերազմը Ռուսաստանի դեմ և հրապարակայնորեն խրախուսեց հետագա ռազմական գործողությունները։

Եթե Ալիևը՝ աշխարհաքաղաքական «տիրոջ» փոփոխությունն ու սեփական պատմական հիշողությունից հրաժարումը ազատություն և օկուպացիայի հետ չհաշտվել է անվանում, ապա կամ ուրիշներից գողացված ու վերաշարադրված ադրբեջանական «պատմությունն է» սովորել, կամ ընդհանրապես չի ուսումնասիրել Հարավային Կովկասի ու Արևելյան Եվրոպայի պատմությունը։

Տարբեր առիթներով ռուս պատգամավորներին ասել եմ, որ Ադրբեջանի հետ ձեր չհիմնավորված վստահելի հարաբերություններն աշխատելու են հենց ձեր դեմ: Նույնը բազմիցս ասվել է Իսրայելի պաշտոնյաներին: Այսօր Ադրբեջանն արդեն հաթաթա է տալիս Իսրայելի պետությանը՝ Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համար:

Ալիևը նաև դժգոհել է ԽՍՀՄ-ից, (որտեղ իր հայրը փոխվարչապետ է եղել), ասելով, որ Ադրբեջանն ուներ գաղութի կարգավիճակ և շահագործվում էին նրա ողջ նավթային ռեսուրսները: Այնինչ, այսօրվա Ադրբեջանի գոյության, որպես նավթ ու գազ արտահանող երկրի կարողությունների հիմքում ԽՍՀՄ հսկայածավալ ներդրումներն են եղել: Հենց ԽՍՀՄ-ն է հայկական Արցախն ու Նախիջևանը՝ առանց հիմնավորման նվիրել Ադրբեջանին: Իսկ Ալիևն այսօր բողոքում է ԽՍՀՄ-ից, ու ռուսներից ազատություն տենչում:

Չմոռանանք, որ XIX դարի վերջում և XX դարի սկզբին Բաքվի նավթարդյունաբերությունը զարգանում էր ռուսական և հայկական կապիտալի և միասնական շուկայի շնորհիվ։ Դրա շնորհիվ Բաքուն վերածվեց արդյունաբերական կենտրոնի, իսկ նավթը դարձավ տնտեսության կարևոր մասը։

Եթե դուրս գանք կարգախոսների շրջանակից, հետխորհրդային տարածքի ընդհանուր պատկերը մտահոգիչ է։ Փոխըմբռնումը նվազագույնի է հասել, իսկ միասնության մասին խոսք անգամ չկա։

ԽՍՀՄ փլուզումից հետո և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը, Ռուսաստանի բարեկամ երկրներ էին՝ հատկապես Հայաստանն իր ընդգծված դաշնակցային կեցվածքով։
Արցախյան պատերազմը, տնտեսության փոխկապվածությունը, անվտանգային խնդիրներն ու խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը Հայաստանին մղում էին ավեի սերտ հարաբերություններ ունենալ ՌԴ հետ:

Ի պատասխան՝ Մոսկվան փորձում էր «ոչ մեկին չնեղացնել» և Արցախյան հակամարտությունում, մինչև վերջ չաջակցեց կողմերից ոչ մեկին։ Արդյունքն ակնհայտ է. Արցախը հանձնվեց Ադրբեջանին, հայկական հասարակությունն իրեն լքված է զգում, Ադրբեջանը Ռուսաստանի հետ խոսում է կոշտ կեզվով ու վերամբարձ տոնով, Իրանի դեմ տարվում է օղակաձև շրջափակման ու թուլացման պատերազմ, Թուրքիան ներխուժում է Հարավային Կովկաս՝ ձգտելով դեպի Միջին Ասիա…

Արդյունքում՝ տարածաշրջանում երկու դաշնակիցների փոխարեն Մոսկվան այսօր ունի երկու դժգոհ «գործընկեր»։ Արցախի հարցում Ադրբեջանին շնորհավորելու դիմաց Ռուսաստանը ստիպված եղավ դուրս բերել իր խաղաղարար ուժերը, իսկ այժմ ունի Կովկասից դուրս մղվելու վտանգ, որում մեծ դեր է խաղալու Ադրբեջանը: Իրանը ստացավ պատերազմ, որը դեռ պարզ չէ, թե ինչով կավարտվի: Այսօր, Ադրբեջանի կողմից իրեն «քցված» է զգում նաև Իսրայելը: Վաղն այդպիսի վիճակում է լինելու նաև ԵՄ-ն:

Կարճ ժամանակում կյանքը ցույց տվեց, որ Հայկական Արցախը ձեռնտու էր բոլորին՝ բացի Թուրքիայից ու Ադրբեջանից:

Ինչ վերաբերում է Եվրոպային, եթե նրանց թվում է, թե Արցախը հայաթափելու և Ադրբեջանին հանձնելու գործընթացը քաջալերելով նրանք որևէ շոշափելի բան են ստանալու թուրք-ադրբեջանական տանդեմից, ապա դա լինելու է երեք մատի կոմբինացիան: Շուշիում արված Ալիևի ելույթից հստակ երևում էր նաև այդ հատվածը, երբ նա խոսում էր Եվրոպայի Խորհրդի հետ ունեցած հարաբերություններից:

Այսօր Ալիևն իրեն թույլ է տալիս հրապարակայնորեն խորհուրդներ տալ Ուկրաինային և խոսել «օկուպացիայի» մասին՝ միաժամանակ օգտվելով ռուսական ռեսուրսներից և ներկայիս տնտեսական կապերից։ Սա ոչ թե առանձին դրվագ է, այլ ախտանիշ: Ռուսաստանում դեռ շարունակում են կրկնել «եղբայրական ժողովուրդների» մասին մանտրան և միաժամանակ զարմանալ, թե ինչու՞ են այդ «եղբայրները» այդքան հեշտ անցնում նրանց հակառակորդների կողմը։

Հարցը նաև այն է, թե Մոսկվայում ո՞վ և ե՞րբ վերջապես կընդունի, որ խնդիրը միայն «ապերախտ դաշնակիցների» մեջ չէ, այլ նաև նրանց, ովքեր տարիներ շարունակ հարաբերություններ են կառուցել՝ անտեսելով ու աչք փակելով ներկայիս քաղաքական իրողությունների վրա»:

դիտվել է 81 անգամ
Լրահոս
Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում․ «Հրապարակ» Սահմանափակվում է պատգամավորների՝ քաղբանտարկյալներին այցելելու հնարավորությունը. Աբրահամյան Ինչպե՞ս է Նիկոլը կուշտ՝ ճգնաժամի ժամանակ (video) Տարածաշրջանում երկու դաշնակիցների փոխարեն Մոսկվան այսօր ունի երկու դժգոհ «գործընկեր». Արտակ Զաքարյան «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնյաների գործով քրվարույթն ուղարկվել է դատարան Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել Թուրքիայում անտառային հրդեհներ են Եվրոպայում շոգի ալիքը, կարծես, ավարտվում է․ Լևոն Ազիզյան Երևանում բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի ԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնի Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են. «Հրապարակ» Ով է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ» Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Ֆինանսների նախարարն ու իր կինը մասնավոր ինքնաթիռով Լոնդոն են մեկնել. «Ժողովուրդ» Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների. «Հրապարակ» Երևանում 5 ամսական երեխան մանկասայլակից ընկել է ճանապարհի անբարեկարգ հատվածի պատճառով Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է Ստեփանավանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am