Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Գուցե մի քիչ էպիկ հնչի, բայց եկեք մի պահ միացնենք մեր երևակայությունն ու պատկերացնենք, թե օրերս Խուստուփ բարձրացած Նիկոլ Փաշինյանը հանկարծ հանդիպում է նույն լեռան գագաթին հավերժ հանգչող Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհին։ 

Նժդեհը երկար լուռ նայեց նրան։ Հետո հայացքը տարավ դեպի Սյունիքի լեռները։

Նժդեհ. Ասա՛, ինչո՞ւ ես եկել Խուստուփ։

Փաշինյան. Որովհետև սա մեր պատմության կարևոր խորհրդանիշներից է, եկել եմ հարգանքս մատուցելու։

Նժդեհ. Ինձ հարգելու համար լեռ չեն բարձրանում, այլ իմ գաղափարների բարձրությունն են հաղթահարում։
Մի պահ լռություն տիրեց։

Նժդեհ. Սահմաններն ավելի՞ ապահով են, քան ես թողել էի՝ կռվելով դրանց համար։

Փաշինյան. Խաղաղության դարաշրջան ենք կառուցում։

Նժդեհ. Ես սահմանի մասին հարցրեցի, ոչ թե կարգախոսի։

Նժդեհ. Իսկ Արցախը պահեցի՞ք։

Փաշինյան. Իրավիճակը շատ բարդ էր․ միջազգային հանրությունը, աշխարհաքաղաքական իրողությունները…

Նժդեհ. Պատմությունը պատճառները չի հիշում։ Հիշում է միայն, թե ով ինչ պահեց և ինչ կորցրեց։

Նժդեհը կրկին նայեց դեպի Սյունիքը։

Նժդեհ. Սյունիքը դեռ Հայաստանի պողպատե ողնա՞շարն է։

Փաշինյան. Սյունիքը ՀՀ ինքնիշխան տարածքն է։

Նժդեհ. Դա քարտեզային ստանդարտ պատասխան էր, իսկ ես պետության պատասխան էի սպասում։

Նժդեհ. Լսում եմ՝ աշխարհի մեծերը Սյունիքի մասին են բանակցում։ Ասում են՝ ճանապարհներ են գծում, քարտեզներ են բացում, պայմաններ են քննարկում։ Հայաստանն այդ սեղանի շուրջ որտե՞ղ է։

Փաշինյան. Մենք կառուցողական ենք, բաշխատում ենք բոլորի հետ, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։

Նժդեհ. Երբ տան ճակատագիրն օտարներն են քննարկում, տանտիրոջ կառուցողականությունը սովորաբար ապաշնորհություն է կոչվում։

Նժդեհ. Եթե վաղը որոշեն, թե Սյունիքով ով պիտի անցնի, ով պիտի վերահսկի, ով պիտի հրամայի… այդ ժամանակ Հայաստանի իշխանությունը ո՞ր մասում կլինի։

Փաշինյան. Հայաստանը կլինի խաղաղության խաչմերուկ։

Նժդեհը մեղմ ժպտաց։

Նժդեհ. Խաչմերուկները ճանապարհների հատման տեղ են, որդյա՛կ։ Պետությունները խաչմերուկ չեն լինում, ավելին՝ պետությունները կամ ճանապարհ են թելադրում, կամ դառնում են ուրիշների ճանապարհը։

Նժդեհ. Քանի՞ անգամ ես ասել «խաղաղություն»։

Փաշինյան. Շատ։

Նժդեհ. Իսկ «հաղթանակ»՝ քանի՞ անգամ։

Փաշինյանը լռեց։

Նժդեհ. Բառերն էլ են վիրավորվում, երբ դրանցից մեկը տարիներով մենակ է մնում։

Նժդեհ. Ասում են՝ ուզում ես նոր Հայաստան կառուցել։

Փաշինյան. Այո՛։

Նժդեհ. Նորը լավ է, երբ տունն ես նորոգում։ Եթե հիմքն ես քանդում, նոր տուն չես կառուցում։

Նժդեհ. Ասա՛, հայ երիտասարդին այսօր ի՞նչ ես սովորեցնում։

Փաշինյան. Որ կրթությունը նորաձև է։

Նժդեհ. Կրթությունը նորաձև չէ, այն ազգի ողնաշարն է, իսկ եթե ողնաշարը կոտրված է, նորաձևությունն արդեն ոչինչ չի փոխում։

Նժդեհ. Վերջին հարցս է։

Եթե վաղը պատմությունը քեզ դատի, ինչո՞վ ես պաշտպանվելու։

Փաշինյանը երկար լռեց:

Հետո սկսեց խոսել միջազգային իրավիճակից, աշխարհաքաղաքականությունից, նախորդ իշխանություններից, բարդ ժառանգությունից…

Նժդեհը չընդհատեց։

Միայն շրջվեց դեպի Արարատի կողմը, ապա հայացքը կրկին իջեցրեց Սյունիքի լեռներին ու կամաց ասաց.
— Պատմությունը երբեք չի դատում այն, ինչ քեզ խանգարել են անել։ Նա դատում է այն, ինչ դու արել ես… կամ թույլ ես տվել, որ կատարվի։

Քամին նորից անցավ Խուստուփի գագաթով։

Փաշինյանը բարձրացրեց գլուխը։

Դիմացը ոչ ոք չկար։

Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին»:

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի Նիկոլենց ընտրազանգվածը լուռ ընդունում է ազգային արժեքների հետևողական ոչնչացումը. Տիգրան Քոչարյան «ՔՊ-ն դավաճանների ասոցիացիա է և նա ոչ ոքի չի կարող ստորացնել». Հովհաննես Իշխանյան Ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար․ Լևոն Ազիզյան Այս իշխանությունները բանակ զորակոչվելը դարձրին պատժելու գործիք. ռազմական փորձագետ Օդի ջերմաստիճանը վաղվանից կնվազի Մնացել էին միայն լեռը, լռությունը… և մի քանի հարցեր, որոնց պատասխանները ոչ թե Նժդեհին էին պետք, այլ Հայաստանին. Արմեն Հովասափյան Թուրքիան պատրաստ է կազմակերպել ռուս-ուկրաինական բանակցություններ «Հրապարակում ենք բացառիկ նշանակություն ունեցող փաստաթղթեր». Գագիկ Ծառուկյանի փաստաբաններ Առեղծվածային դեպք Երևանում․ հյուրանոցում օտարերկրացու մարմին է հայտնաբերվել Մոսկվան սպասում է Երևանի և Բաքվի համաձայնությանը՝ «3+3» հարթակի հաջորդ հանդիպման վայրի շուրջ Ձերբակալվել են սպանության և սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող երկու տղամարդ ՀՀ-ի դեմ հնչող մեղադրանքների ներքո շարունակում են դատել Բաքվի բանտերում գտնվող հայերին․ Աբրահամյան Շատվան գյուղի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր Գոռ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ Արտակարգ իրավիճակ՝ Սևանում Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Սուրեն Պապիկյա՛ն, չմոռանաս` ինչեր ենք մենք արել դիրքերի համար, իսկ դու դա համարել ես քոնը․ Հոխիկյան (video) Ալիևը Սամվել Կարապետյանին մի նպատակով է անդրադարձել․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հուլիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Իսրայել Հակոբկոխյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան դաշինքից Սուսաննա Մելիքյանը Հուլիսի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am