Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ հուլիսի 15-ի գիշերը Ռուսաստանը երկրի ուղղությամբ արձակել է երկու Kh-59/69 կառավարվող հրթիռ և 122 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Հայտարարության համաձայն՝ ժամը 8:30-ի դրությամբ խոցվել է 101 ԱԹՍ։

Սումիի իշխանությունները հայտնել են, որ օդային հարվածի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 20 մարդ։

Օդեսայի մարզի իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 15-ի առավոտյան հարձակման հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 8 մարդ։ Մարզը զանգվածային հարվածների է ենթարկվում արդեն հինգ օր շարունակ։

Զապորոժիեի մարզում ԱԹՍ-ի հարվածից 1 մարդ է զոհվել։

Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Կրիվոյ Ռոգի շրջանում տեղի ունեցած հարձակման հետևանքով 1 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել։

Եվս 1 զոհ է գրանցվել Չեռնիգովի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։

Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով Նիկոլաևի մարզում 67-ամյա տղամարդ է զոհվել, ևս 1 մարդ վիրավորվել է։

Խարկովում էլ կառավարվող ավիառումբերի հարվածի հետևանքով 7 մարդ է վիրավորվել։

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հուլիսի 14-ի ժամը 20:00-ից մինչև հուլիսի 15-ի 07:00-ն ընկած ժամանակահատվածում հակաօդային պաշտպանության համակարգերը «որսացել և ոչնչացրել են» ուկրաինական 93 ԱԹՍ Ռուսաստանի 6 շրջանում, այդ թվում՝ Մոսկվայում, Ղրիմում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի երկնքում։

Վորոնեժի նահանգապետի խոսքով՝ 1 մարդ վիրավորվել է, վնասվել է երեք մասնավոր տուն։

Դոնի Ռոստովի նահանգապետն իր հերթին հայտնել է, որ ընկնող ԱԹՍ-ի բեկորները վնասել են մասնավոր տան տանիքը, զոհեր չեն գրանցվել։

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Գոռ Վարդանյանից հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ Արտակարգ իրավիճակ՝ Սևանում Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել Սուրեն Պապիկյա՛ն, չմոռանաս` ինչեր ենք մենք արել դիրքերի համար, իսկ դու դա համարել ես քոնը․ Հոխիկյան (video) Ալիևը Սամվել Կարապետյանին մի նպատակով է անդրադարձել․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչ վտանգավոր բաներ է նկատել Նաիրի Հոխիկյանը Իրանում (video) Սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է Ու՞մ ես խաբում, ու՞մ ես հիմարի տեղ դնում․ Փաշինյանը հեռանա, ոչ մի պատերազմ էլ չի լինելու․ քաղաքացի (video) Մյասնիկյան պողոտայում վթարի հեղինակ 19-ամյա վարորդի խափանման միջոցը կփոխվի․ որոշումը կբողոքարկի «Սպա*ության մեջ մեղադրվողն ազատության մեջ է, իսկ դու բանտերն ի՞նչ մարդկանցով ես լցրել»․ Փոստանջյան (video) Չփորձվեք՝ իմ հայտարարությունը շահարկել․ Գագիկ Ծառուկյանի համար պատրաստ եմ անգամ․․․ Սուրենյանց (video) Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Եթե սա 5 տարի էլ մնաց, երկիրը կործանման է տանում, պետությունը վերանալու է. հարցում Գորիսում (video) ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները Պուտինը կանցնի սարսափելի կործանիչ հարվածների․ Ալիևի սկանդալային հայտարարությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Սոկոլովը կղեկավարի TRIPP + առևտրային հիմնադրամը ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծը «Ալիևին պատին ենք դեմ տալու․ մեզ 73 միլիարդ պարտք է»․ Նաիրի Հոխիկյան (video) Մակրոնն արձագանքել է աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Ֆրանսիայի կրած պարտությանը ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները Մի բան հստակ է՝ վախենալ չկա, ու գիտե՞ք՝ ոնց ենք սրանց հաղթելու․ Արման Աբովյան (video) Երևանում վարորդի ինքնազգացողությունը վատացել է, նա մահացել է․ մեքենան բախվել է քարե շինությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am