ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը:
«Այսօր՝ ժամը 6:00-ին (արևելյան ժամանակով) ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ուժերը սկսեցին մի շարք հարվածներ Իրանի դեմ: Հարվածները նախատեսված են Իրանի ԶՈՒ-ի կողմից Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության վրա հարձակվելու համար օգտագործված ռազմական կարողությունների հետագա թուլացման համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
