«Ռուսաստանը հավաստիացրել է Ադրբեջանին, որ հայկական իսկանդերը երբեք չի օգտագործվի նրանց դեմ». Գևորգ Մելիքյան (քաղաքագետ, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) այսօրվա քննարկման ժամանակ քաղաքագետ Գևորգ Մելիքյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի սպառազինման վերջին գործարքին նշեց, որ ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ այլ երկրների համագործակցությունը Ադրբեջանի հետ պակաս մտահոգիչ չեն, քան Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունը: «Ադրբեջան-Բելառուս հարաբերությունները, քաղաքական առումով, զարգացել են 2002թվականից սկսած և տասը տարվա ընթացքում Բելառուսը Ադրբեջանին վաճառել է մոտ կես միլիարդի զենք-զինամթերք: Ադրբեջանը Ռուսաստանից «Իսկանդեր» չգնեց, քանի որ կար պայման, ըստ որի զենքի կառավարման կողմը մնալու էր ռուսական կողմի ձեռքում, փոխարենը Ադրբեջանը Բելառուսից ավելի էժան գնեց «Պորոնեզ» զենքը, որը այդքան էլ մեծ տարբերություն չունի «Իսկանդերից»: Ըստ ադրբեջանական տեղեկատվության ռուսական կողմը իրենց հավաստիացրել է, որ հայկական իսկանդերը երբեք չի օգտագործվի Ադրբեջանի դեմ, այսինքն՝ Հայաստանի գործընկերները փաստացի դեմ են խաղում հայկական շահերին, ինչի մասին հայկական կողմը տարօրինակ ձևով լռում է»,- նշեց քաղաքագետը: Բանախոսը շեշտեց, որ Ղազախստանը ևս օգնում է Ադրբեջանին զինվել՝ ավելացնելով, որ ռուսական կողմը շարունակելու է զինել Ադրբեջանին 2018թ.ին և 2019թ.-ին: Նա նաև նշեց, որ թյուր է այն կարծիքը, թե Թուրքիան և Ադրբեջանը դաշնակցական նույն հարաբերություններն ունեն ինչ՝ Ռուսաստանն ու Հայաստանը. «Չկա մի փաստաթուղթ, որը Թուրքիային ստիպի զինել Ադրբեջանին: Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա Ռուսաստանի բացասական ազդեցությունը ավելի շատ է, քան Թուրքիայինը»,-ամփոփեց Գևորգ Մելիքյանը: Քրիստինե Աղաբեկյան

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video) Ես աջակցում եմ Սամվել Կարապետյանին․ Հրանտ Բագրատյան (video) «Սերժ Սարգսյանի թիմը պետք է ասի՝ գլուխդ պատով ես տվել»․ Հրանտ Բագրատյան (video) Ո՞ւր եք հասցրել երկիրը, ՊՊԾ-ն նկարը հանել ա ԱԺ սերվերից ու տվել Չախոյանի ԶԼՄ-ին, հերիք ա արդեն (video) Հիմա ասեմ՝ Մակրոնն ինչ շահ ունի Թուրքիայից․ Հրանտ Բագրատյան (video) Ես ձեզ հիմա բացահայտեմ՝ ինչ գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել այս օրերին Նիկոլը․ Աշոտյան (video) Ալե՛ն, ձեզ ընդամենը թույլ են տվել Ռուսաստանին քրֆել․ Հրանտ Բագրատյան (video) Անբարո համակարգ է․ համատարած գաղտնալսումներ, գաղտնի նկարահանումներ․ Գալստյանը՝ Գլխավոր դատախազին (video) Թեհրանում առևտրային համալիրում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 11 մարդ Տավրոս Սափեյանը ընտրողների՞ն է կաշառել․ հանցագործության մասին հաղորդմանն ընթացք է տրվել. «Փաստինֆո» Հրանտ Բագրատյանը գիտի՝ ինչ կարող են անել Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը (video) Ինձ համար պատիվ էր ներկայացնել Կանադան Երևանում. Մարկ Քարնի Թրամփը խոստացել է բացել Հորմուզի նեղուցը բոլորի համար Այս գագաթաժողովը Նիկոլը դարձրեց հակառուսական գագաթաժողով․ Հրանտ Բագրատյան (video) Բա մի օր վեր կացեք, ասեք՝ Ալի՛և, գլուխդ պա՛տով ես տալիս․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) 19-ամյա տղային կալանքի են տանելու. Hraparak.am Սրբազան պայքարի գործով անցնող Կոնստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է. Գեղամ Մանուկյան Չեմ կարա չգոռամ. ձեզ խաբել են, խաբել. Գեղամ Մանուկյան (video) Չինաստանը շեշտել է Իրանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ հրադադար հաստատելու անհրաժեշտությունը «Տագնապալի լուրեր». ԱՄՆ-ում խուճապի են մատնվել Իրանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի որոշումից հետո ՔՊ-ն փորձում է 44-օրյայի մեղքը գցել բանակի վրա, սա ի՞նչ խայտառակություն է․ Սեյրան Օհանյան (video) Թուրքիան և Կոսովոն ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել Իրանի արտգործնախարարությունը քննարկում է ԱՄՆ-ի 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկը․ Բաղայի Անձամբ դուք ի՞նչ քայլեր եք ձեռնակել Վեդիի սարսափելի դեպքերով․ Վարդանյանը՝ գլխավոր դատախազին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am