Անձնական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ. հանկարծ հասկացան՝ կենդանիներն ապօրինի են պահվում. Էլինար Վարդանյան

Շատ դժվար է խոսել քաղաքական բռնաճնշումների մասին այն մթնոլորտում և այն ժամանակահատվածում, երբ յուրաքանչյուրը, յուրաքանչյուր օր սպասում է, որ հաջորդ քաղաքական բռնաճնշման ենթարկվողն ինքն է լինելու։ Ցավոք, այս իշխանությունը կարողացել է ստեղծել այդպիսի մթնոլորտ։ Այս մասին քննարկման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պագամավոր Էլինար Վարդանյանը:


Նա նշել է, որ բազմիցս արձանագրել են՝ ամբողջն ի սկզբանե արվում էր վախի մթնոլորտ ստեղծելու համար, հետո այդ մթնոլորտի շրջանակում հնարավորություն էր ձեռք բերվում մեկուսացնել քաղաքական և հանրային գործիչներին և դրանով իսկ փորձել գլխատել բազմաթիվ ընդդիմադիր ուժերի։

«Ի՞նչ իրավիճակ ունենք այսօր. կալանավորված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը՝ Գագիկ Ծառուկյանը: Կալանավորված է «Մայր Հայաստան» կուսակցության նախագահը՝ Անդրանիկ Թևանյանը: Կալանավորված է «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ղեկավարը՝ Ավետիք Չալաբյանը: Տնային կալանքի տակ է գտնվում Սամվել Կարապետյանը, քրեական գործով է անցնում Ռոբերտ Քոչարյանը, այսինքն՝ եթե մենք թվարկում ենք, տեսնում ենք՝ այս պարագայում քաղաքական ուժերի ղեկավարները նախընտրական և հետընտրական փուլում ենթարկվել են քաղաքական հետապնդման:

Չեմ խոսում Արմեն Աշոտյանի մասին, որն այսպես տարբեր քրեական, բայց քաղաքական նկատառումներով, քրեական գործերով անցնում է, քրեական հետապնդման է ենթարկվում և այժմ էլ գտնվում է քրեակատարողական հիմնարկում»,-ասել է Վարդանյանը։

ԱԺ պատգամավորը թվարկվածներից առանձնացրել է վերջին՝ ԲՀԿ առաջնորդի դեպքը, որը հանգեցրել է նաև հանրային մեծ արձագանքի՝ ելնելով այն միջոցներից կամ մեխանիզմներից, որոնք կիրառվել են իրավապահ մարմինների կողմից: Նա մասնավորապես նշել է 13 ժամ խուզարկություն իրականացնելու, ապա Ծառուկյանին գետնին տապալելու, ձեռնաշղթաներով բերման ենթարկելու հանգամանքը:

«Սա ոչ միայն պարզապես քրեական հետապնդում է, այլև անձնական վրեժխնդրություն է այսօր երկիրը փաստացի ղեկավարող անձի կողմից, որովհետև Ծառուկյանի քրեական գործին զուգահեռ մեկ էլ հասկացանք, որ քաղաքապետարանը նկատել է՝ կենդանիները, որոնք պահվում էին Ծառուկյանի կողմից, ապօրինի են պահվում։

Սա ինչո՞ւ եմ որպես օրինակ բերում: Սա ոչ միայն որպես քրեական հետապնդում կարելի է դիտարկել, այլ որպես հաշվեհարդար և որպես պատիժ, որն իրականացվում է իրավապահների կողմից՝ մեկ անձի հրահանգով, որովհետև նախընտրական փուլում նա հայտարարել էր՝ ունեզրկելու է, դատելու է, նստացնելու է, մնացած բառերը նույնիսկ չեմ էլ ուզում կրկնել»,-մանրամասնել է Էլինար Վարդանյանը։

դիտվել է 210 անգամ
Լրահոս
Շուրջ 200 միլիոն դրամ Վարդավառի համար. քաղաքապետարանի խոշոր ծախսերը. «Արմլուր» Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է նախագահին պաշտոնանկ անելու օգտին. BBC ՌԴ ԶՈւ-ն խմբային հարվածներ է հասցրել Կիևի և Օդեսայի ռազմական օբյեկտներին Դավիթ Ղազինյանի քրեական գործը՝ ավարտական փուլում․ նախաքննության ավարտ կհայտարարվի Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը չի դադարեցվել. ԲՀԿ խոսնակ Փաշինյանն իր խոսքը խմբագրեց, որ մարդիկ դատի տան, ասի․․․Ստեփան Դանիելյան (video) Մարգարիտա Սիմոնյանը 1 մլն ռուբլի կփոխանցի ուկրաինական ԱԹՍ-ի հարվածից զոհված փոքրիկի ընտանիքին Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը Անձնական վրեժխնդրություն է իրականացվում Ծառուկյանի հանդեպ. հանկարծ հասկացան՝ կենդանիներն ապօրինի են պահվում. Էլինար Վարդանյան Հնդկաստանը Իրանին բnղոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավերի վրա hարձակnւմներից հետո Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով Գագիկ Ծառուկյանի պաշտպանները կդիմեն այդ կարևոր քայլին․ Էլինար Վարդանյան (video) Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է Կանգնած ենք պարոն Ծառուկյանի կողքին․ մինչև վերջ պայքարելու ենք․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (video) Ինչ եք ուզում․ ի՞նչ է լինելու էս մարդկանց, էս երկրի վիճակը․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակից (video) Ծառուկյանին պատկանող բիզնեսներին խոչընդոտելը բացառապես քաղաքական հետապնդման դրսևորում է․ Առաքելյան Ալիևը հույս է հայտնել, որ Բաքուն և Փարիզը կշարունակեն համատեղ աշխատանքը տարբեր ոլորտներում Լարված խոսակցություն ոստիկանի և «Մուլտի սթոուն»-ի աշխատակցի միջև (video) Ժողովրդին հրահրում են փողոց փակել․ գնանք Կառավարության մո՞տ․ «Մուլտի Սթոուն»-ի աշխատակիցներ (video) Ալիևն ասում է՝ ցեղասպանի փորձը պետք է շարունակել (video) Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի Երևանում հուլիսի 14-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին ՍԵՆՍԱՑԻՈՆ․ Ալիևը օկուպացված Շուշիից թիրախավորեց Ռուսաստանին․ Նարինե Դիլբարյան (video) Իրանի նախկին նախագահը ձերբակալվել է ԻՀՊԿ-ի կողմից՝ Մոսադի հետ նրա կապերի բացահայտումից հետո․ NYT
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյան Հուլիսի 14-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյան Հուլիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հուլիսի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am