Թուրքիայի հարավարևելյան Հաքքարինահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» (PKK) զինյալների դեմ գործողություններ իրականացնելու համար հունվարի 24-ից հայտարարվել է «անվտանգության հատուկ գոտի»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
«Անվտանգության հատուկ գոտին» տարածվում է Հաքքարի նահանգի Չուքուրջա, Շեմդինլի, Յուքսեքովա գավառների 31 քաղաքներում և գյուղերում:
Ըստ թուրքական «Հյուրիեթ» պարբերականի՝ հունվարի 22-ին Իրաքի հյուսիսային հատվածներից PKK-ի զինյալները ականանետով կրակել են Չուքուրջա նահանգի բազաներից մեկի վրա, արդյունքում վիրավորվել է 3 թուրք զինծառայող:
Թուրքիայի որևէ մի նահանգում կամ գավառում «անվտանգության հատուկ գոտի» հայտարվելու դեպքում առանց թույլտվության արգելվում է ելքերն ու մուտքերը տվյալ նահանգ, գավառ: Այդ որոշման անհրաժեշտությունը հայտնում է կամ ներքին գործերի նախարարությունը, կամ ԶՈւ գլխավոր շտաբը, սակայն վերջնական որոշումը ընդունում է կամ նախարարների խորհուրդը, կամ շտապ լինելու դեպքում տվյալ նահանգի նահանգապետարանը:
Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները հարաբերական դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Դրանց ներգրավված են զինված ուժերը, ժանդարմերիան, ոստիկանության հատուկ ուժերը: Բախումները առավել ակտիվ են քրդերով բնակեցված արևելյան և հարարևելյան նահանգներում:
razm.info
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը