Զլատանի հրաժեշտի խոսքը Մխիթարյանին
Մանչեսթեր Յունայթեդի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Ինստագրամի իր էջում Հենրիխ Մխիթարյանի հետ լուսանկար է հրապարակել և գրել. «Դու բախտի կարիք չունես, ուղղակի վայելիր խաղը»։ Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը երեկ պաշտոնապես ներկայացվեց որպես Արսենալի ֆուտբոլիստ։
