Վանաձորի սպանության փորձի գործով 8 անձի քրեական գործը դատարանում է

Դատախազը 2026 թվականի հուլիսի 7-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել Վանաձորում սպանության փորձի, սպանության նախապատրաստության, ապօրինի զենք պահելու, խուլիգանության և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունեցող 8 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ՝ Ա.Հ.-ն, Հ.Պ.-ն, «Քենթ» մականունը կրող Ա.Զ.-ն, «Բեսթ» մականունը կրող Ա.Ա.-ն Ս.Դ.-ի, «Վհո» մականունը կրող Վ.Ղ.-ի, «Դոնո» մականունը կրող Է.Հ.-ի և Խ.Մ.-ի հետ ծեծի են ենթարկել «Բգո» մականունը կրող Բ.Ա.-ին, որից հետո՝ 2026 թվականի մարտի 22-ին, Բ.Ա.-ին սպանելու նպատակով Ա.Հ.-ն, «Քենթ» մականունը կրող Ա.Զ.-ն և «Դոնո» մականունը կրող Է.Հ.-ն դարանակալել են, հետապնդել Բ.Ա.-ի եղբոր վարած ավտոմեքենան, կանգնեցրել այն և փորձել հրազենի գործադրմամբ իրականացնել սպանությունը, սակայն հանցագործությունն ավարտին հասցնել չի հաջողվել:

Նույն քրեական վարույթով պարզվել է նաև, որ 2026 թվականի ապրիլին, Վանաձորում ձեռքով բարևելու և ձեռքը երկար սեղմելու հետ կապված վիճաբանություն է առաջացել Ար.Ա.-ի և Ֆ.Պ.-ի միջև: Հարցին լուծում տալու համար Ար.Ա.-ն իր որդու միջոցով դիմել է վերոնշյալ Ա.Հ.-ին և Ս.Դ.-ին:

Ֆ.Պ.-ն, տեղեկանալով վերոնշյալի մասին, իր հերթին դիմել է իր մտերիմ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձ Ար.Հ.-ին:

2026 թվականի ապրիլի 23-ին, Ար.Հ.-ի կանչով Ա.Հ.-ն և Ս.Դ.-ն, հանդիպել են Ար.Հ.-ին, Ար.Հ.-ի եղբորորդուն և ևս երկու անձի: Ա.Հ.-ն և Ս.Դ.-ի ընկեր Ժ.Հ.-ն ավտոմեքենան վարել են Ար.Հ.-ի և նրա մտերիմների ուղղությամբ՝ փորձելով հարվածել և վնասել նրանց, սակայն վերջիններս փախել և մտել են շքամուտք, որից հետո սկսվել է վիճաբանություն և ծեծկռտուք: Վիճաբանության ժամանակ Ա.Հ.-ն իր մոտ եղած դանակով հարվածել է Ար.Հ.-ի եղբորորդուն՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով թեթև վնաս, իսկ Ժ.Հ.-ն ապօրինի կրած ատրճանակով կրակոցներ է արձակել Ար.Հ.-ի և նրա մտերիմների ոտքերի տակ, որից հետո հեռացել են:

Նշված դեպքից հետո վերոնշյալ անձանց միջև առաջացել են լարված և թշնամական հարաբերություններ, ինչի արդյունքում Ս.Դ.-ն, Ա.Զ.-ն, Է.Հ.-ն, Հ.Պ.-ն, Ա.Ա.-ն և Ա.Հ.-ն նախապատրաստել են Ար.Հ.-ի և նրա մտերիմների սպանությունը: Մասնավորապես՝ լիցքավորել են ապօրինի ձեռք բերված հրազենները, դարանակալել Վանաձոր քաղաքի «Հուշարձան» կոչվող տարածքում, որից հետո նկատել են Ար.Հ.-ի ավտոմեքենային նմանվող ավտոմեքենա, սակայն հանցագործությունն ավարտին հասցնել չի հաջողվել:

Քննությամբ պարզվել է նաև, որ Ար.Հ.-ն, հանդիսանալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը ներգրավված անձ և խախտելով իր նկատմամբ մեկ այլ քրեական վարույթի շրջանակում ընտրված տնային կալանքի պայմանները, մասնակցել է վերոնշյալ գործողություններին և իր մոտ ապօրինի պահվող հրազենից կրակոցներ է արձակել դեպի օդ:

Դատախազն 8 անձի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ սպանության փորձի, սպանության նախապատրաստության, խուլիգանության, ապօրինի հրազեն պահելու, առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու և քրեական ենթամշակույթի հետ առնչություն ունենալու համար: Բոլոր մեղադրյալների նկատմամբ ընտրված է կալանք խափանման միջոցը:

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Քինախնդիր Նիկոլից ավելին սպասել չէր կարելի․ Հայկ Աթոյան Ռուսաստանի դեսպանը կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ Հերթը հասավ Ծառուկյանի ձիերին ու փասիաններին. «Փաստինֆո» Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին Տիգրան Գաբրիելյանն ազատվել է պաշտոնից Մեքենայի տանիքից դուրս եկած ուղևորի պատճառով վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվել Թուրքիա-Եգիպտոս ռազմական կապերը նոր փուլ են մտնում 6 վիրավորներից 6 ամսական տղան ԲԿ-ում մահացել է Հայաստանում չկա քաղաքականություն. միայն բռնություն է․ Արմեն Աշոտյան Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար Էրդողանն ատրճանակներ է նվիրել Մենք ցանկանում ենք աջակցել վրաց ժողովրդին. Կայա Կալաս Աննա Հակոբյանը Եթովպիա է մեկնում՝ վարչապետի աշխատակազմի հաշվին Իսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը Վանաձորի սպանության փորձի գործով 8 անձի քրեական գործը դատարանում է Արտակարգ իրավիճակ՝ Սևանա լճում Ռոմիկ Մխիթարյանը նշանակվել է Վարդան Մինասյանը մեկնաբանել է Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխությունը Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար 24 ժամ ջուր չի լինի Նիկոլ Փաշինյանի գլխավոր հանցագործությունը հենց սա է․ Լևոն Զուրաբյան (video) Պահը գալիս է․ չեք հասցնելու ճողոպրել, Նիկո՛լ․ Հայկ Նահապետյան (video) Ժամանակի հարց է. ի՞նչ է պատրաստվում անել Նիկոլը․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլենք Տիրոջ Պայծառակերպության տոնը սարքել էին տրուբաների վրա պարելու համերգ»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ու Ալիև «կռտում են» Հայաստանը. Լևոն Զուրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am