Պետդեպը TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթների վերահսկողության մասին

Սահմանային անվտանգության և մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո, TRIPP երթուղում ԵԱՏՄ կարգավորումների մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել են ԱՄՆ պետդեպարտամենտից, հաղորդում է «Ազատություն»-ը։

Օրերս Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ը գործելու է ԵԱՏՄ տարանցման կանոնակարգերին համապատասխան: «Ազատությունը» պետդեպարտամենտից մասնավորապես հետաքրքրվել էր, թե արդյոք Միացյալ Նահանգները, որպես TRIPP-ի մասնակից, համաձայնե՞լ է, որ տարանցիկ երթուղին գործի ԵԱՏՄ կարգավորող շրջանակի ներքո և արդյոք TRIPP-ի շրջանակներում մաքսային տարանցման ընթացակարգերը կարգավորվելու են ԵԱՏՄ կանոնակարգերով, և եթե այո, ապա այս հարցի շուրջ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև արդեն իսկ կա՞ փոխըմբռնում կամ համաձայնություն:

Պետդեպից շատ հակիրճ են պատասխանել «Ազատության» հարցերին՝ միայն նշելով. – «TRIPP-ը պահպանում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը: Սահմանային անվտանգության և մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո, Հայաստանի իշխանություններն են իրականացնում վերահսկողությունն ու կայացնում առանցքային որոշումները»:

Ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէր հերքել, որ ճանապարհով անցնող-դարձողների առերես սպասարկումը, այսինքն՝ շփումը, կարող է նաև երրորդ երկրի օպերատորի պատվիրակվել: Ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները՝ նույնպես:

«Ազատության» մյուս հարցը, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները նախատեսում է որևէ փոփոխություն գործող կարգավորող շրջանակում կամ տարանցման առանձին կանոնների ներդրում TRIPP-ի համար, պետդեպը անպատասխան է թողել: Իսկ արդյոք Վաշինգտոնը սա քննարկե՞լ է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ հարցին ի պատասխան, Պետդեպի խոսնակը միայն հայտնել է, թե Վաշինգտոնը շարունակում է աշխատել Ադրբեջանի կառավարության հետ Ռազմավարական գործընկերության փաստաթղթում ամրագրված առաջնահերթ ուղղությունների շուրջ, ներառյալ՝ տարածաշրջանային փոխկապակցվածությունը, տնտեսական ներդրումները, էներգետիկան, անվտանգության ոլորտում համագործակցությունը և արհեստական բանականությունը:

Պաշտոնական Վաշինգտոնը նաև հրաժարվել է հայտնել, թե մինչ այս պահը որքան գումար է հատկացրել ամերիկյան կողմը TRIPP նախագծի համար, խոսնակն ասել է, թե «այս պահին հավելյալ մանրամասներ տրամադրել չեն կարող»:

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Ժամանակի հարց է. ի՞նչ է պատրաստվում անել Նիկոլը․ Լևոն Զուրաբյան (video) «Նիկոլենք Տիրոջ Պայծառակերպության տոնը սարքել էին տրուբաների վրա պարելու համերգ»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ու Ալիև «կռտում են» Հայաստանը. Լևոն Զուրաբյան (video) Ինչի մենք մասկեքով Ծառուկյանի տու՞ն ենք մտել․ ժողովուրդ, լա՞վ եք․ Էդուարդ Շարմազանով (video) «Փաշինյանն իրականում հայտնվել է Ծառուկյանի որձ առյուծի վանդակում»․ Լևոն Զուրաբյան (video) Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջն աշխատանքից ազատել են հաստիքի կրճատման հիմքով․ մանրամասնում է դուստրը Ի՞նչ է փոխանցել Անդրանիկ Թևանյանը կալանավայրից․ Փաշինյանի նոր սարսափելի անոնսը (video) Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել Պետդեպը TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթների վերահսկողության մասին Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե ՇՏԱՊ․ Ի՞նչ են ասել Իրանի պաշտոնյաները ԹՐԻՓԻ վերաբերյալ․ Զուրաբյանը փակագծեր է բացում (video) Զանգահարեք 1-07 Որքանո՞վ է այս պահին կարևոր Գագիկ Ծառուկյանի աղջիկների առաջ գալը․ հոգեբանի պատասխանը (video) Զգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից Սաշա Կատվալյանը նշանակվել է Գնացեք էդ ջուրը ձեր մամաների վրա լցրեք․ Նաիրա Զոհրաբյանը հունից դուրս եկավ (video) Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի՛ վստահեք դրանց ամրությանը Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ է հայտնել զոհերի և վիրավորների մասին ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ էշը խոսում ա, առյուծը քմծիծաղ ա տալիս ասում ա՝ էշը էշ եկել ա,էշ էլ գնալու ա. Մուլտի Գրանդի աշխատակից (video) Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է Թվերով ներկայացնում եմ՝ որքան բացառիկ էր առյուծը, որին ոչնչшցրին. Նաիրա Զոհրաբյան (video) Նահատակները չեն ծերանում և ազգի, ժողովրդի, Հայրենիքի վերածնունդը կապված է նրանց սխրանքի հետ 1 տարեկան երեխան բազմակի վնասվածքներով և սրտի կանգով տեղափոխվել էր հիվանդանոց Թող Նիկոլը գա, իրեն էլ կասեմ՝ գալու եմ ու ճանապարհ փակեմ․ բողոքի ակցիա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am