Նահատակները չեն ծերանում և ազգի, ժողովրդի, Հայրենիքի վերածնունդը կապված է նրանց սխրանքի հետ

Անկախ կրոնից, դավանանքից և հավատացյալ կամ ոչ լինելուց` մարդու բարձրագույն որակն է իր կյանքը նվիրել կամ զոհաբերել հանուն ավելի մեծ արժեքի, ինչպես հավատքն է, Հայրենիքն է, ընտանիքը, արդարությունը, ճշմարտությունը, ազատությունը և համընդհանուր բարիքը:
Այս պատճառով է ժողովուրդը սրբացրել, իսկ եկեղեցին` սրբադասել և հռչակել նահատակների հերոսությունն ու հոգևոր սխրանքը: Այն բացարձակ հոգևոր արժեք է, որը փոփոխության չի ենթարկվում ոչ կրոնական, որ սոցիալ-հոգեբանական, ոչ կենցաղային և ոչ էլ նույնիսկ քաղաքական ենթաշերտերում:

Իսկ ովքեր նահատակությունը կհամարեն «կառափնարան», «վասն ոչնչի» մեռելություն, կորուստ և դեռ ավելին, կուրանան կամ կժխտեն այն «լավ կյանքի» խաբեությամբ կամ «ուզում ենք պարզապես ապրել» անորոշ և կենցաղակեր հայտարարությամբ, նրանց գնահատականը լավագույնս տվել է առաքյալը. «Խաչի ճառը կորուսյալների համար հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար` Աստծու զորություն» (Ա Կորնթ. 1:18) և «Քավ լիցի ինձ այլ բանով պարծենալ, քան Տեր Հիսուս Քրիստոսի խաչը: Այդ խաչի միջոցով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ` աշխարհի» (Գաղ. 6:14):

Մեր այսօրվա «ուզում ենք պարզապես ապրել» անկենսագիր «պատմական» քարոզչին ոչ թե մենք, այլ Եղիշեն է պատասխանում դեռևս Ե դարից. «Եթե որևէ մեկը աշխարհական մեծությամբ առավել կարողություն ունենա, բայց մտքով աղքատագույն լինի, այնպիսին ողորմելի է, քան շատ-շատերը, ինչպես տեսնում ենք ոչ միայն սահմանափակ կարողությամբ մարդկանց մեջ, այլ որ բոլորից մեծն է… թագավորը (իմա` պետության ղեկավարը) ոչ միայն իր համար է պատասխանատու, այլ նրանց համար, ում կորստյան պատճառ եղավ» (Եղիշե, էջ 14-15):
Այսօրվա մեր դառն իրականության և նրա պատճառների մասին ավելի դիպուկ և ամբողջական, քան Եղիշեի այս դիտարկումն է, կարծում եմ` չի կարող լինել:

Չանտեսելով մյուս ազգերի և կրոնների վերաբերմունքը` ես կխոսեմ նահատակության և մարտիրոսության վերաբերյալ քրիստոնեական, ի մասնավորի` հայկական քրիստոնեության ընկալման մասին:

Նախ, ի սկզբանե, պետք է հաստատել, որ նահատակությունը ոչ թե մահ է, այլ` կյանք, ոչ թե կորուստ է, այլ` գտնել, ոչ թե գերեզման է, այլ` երկինք, ոչ թե ժամանակի մեջ ավարտված երևույթ կամ գործողություն է, այլ` անժամանցելի իրողություն: Եվ վերջապես, նահատակները չեն ծերանում և ազգի, ժողովրդի, պետության, Հայրենիքի, անձի վերածնունդը միշտ կապված է նրանց անվան և սխրանքի հետ. «… եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կմնա, իսկ եթե մեռնի, բազում արդյունք կտա» (Հովհ. 12:25):
Շարունակելի…

Բագրատ արք. Գալստանյան

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Փաշինյանի հետ վեճի բռնված կնոջն աշխատանքից ազատել են հաստիքի կրճատման հիմքով․ մանրամասնում է դուստրը Ի՞նչ է փոխանցել Անդրանիկ Թևանյանը կալանավայրից․ Փաշինյանի նոր սարսափելի անոնսը (video) Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել Պետդեպը TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթների վերահսկողության մասին Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե ՇՏԱՊ․ Ի՞նչ են ասել Իրանի պաշտոնյաները ԹՐԻՓԻ վերաբերյալ․ Զուրաբյանը փակագծեր է բացում (video) Զանգահարեք 1-07 Որքանո՞վ է այս պահին կարևոր Գագիկ Ծառուկյանի աղջիկների առաջ գալը․ հոգեբանի պատասխանը (video) Զգուշացեք «մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից Սաշա Կատվալյանը նշանակվել է Գնացեք էդ ջուրը ձեր մամաների վրա լցրեք․ Նաիրա Զոհրաբյանը հունից դուրս եկավ (video) Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի ընկնելը, մի՛ վստահեք դրանց ամրությանը Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ է հայտնել զոհերի և վիրավորների մասին ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ էշը խոսում ա, առյուծը քմծիծաղ ա տալիս ասում ա՝ էշը էշ եկել ա,էշ էլ գնալու ա. Մուլտի Գրանդի աշխատակից (video) Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է Թվերով ներկայացնում եմ՝ որքան բացառիկ էր առյուծը, որին ոչնչшցրին. Նաիրա Զոհրաբյան (video) Նահատակները չեն ծերանում և ազգի, ժողովրդի, Հայրենիքի վերածնունդը կապված է նրանց սխրանքի հետ 1 տարեկան երեխան բազմակի վնասվածքներով և սրտի կանգով տեղափոխվել էր հիվանդանոց Թող Նիկոլը գա, իրեն էլ կասեմ՝ գալու եմ ու ճանապարհ փակեմ․ բողոքի ակցիա (video) «Թուրքերին բնորոշ շակալություն արեցին Գագիկ Ծառուկյանի նկատմամբ»․ հոգեբան (video) Պայքարի ձևը սա է․ ի՞նչ պետք է շատ արագ կազմակերպի ընդդիմությունը․ Հայկ Նահապետյան (video) Սպասե՛ք, 2 ամսից Անդրանիկ Թևանյանի գործը պայթելու է․ Հայկ Նահապետյան (video) #ՈՒՂԻՂ․ Ռումբերը նորից պայթում են․ բացառիկ․ ի՞նչ է տեսել Լևոն Զուրաբյանն Իրանում (video) Կառավարությունը թող որոշի, էսքան մարդ առանց աշխատանքի ա մնացել, վաղը ՔԿ ենք գնալու (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հուլիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am