«Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում

«Իշխանություն» լրատվականի տրամադրության տակ են հայտնվել Երևանի թիվ 134 դպրոցի 9-րդ դասարանի ծնողական չատի նամակագրությունները, որոնք վկայում են, որ տարիներ շարունակ ծնողներից պարբերաբար դրամահավաքներ են իրականացվել։

Հավաքված գումարներով, ըստ նամակագրությունների, դասղեկի համար ձեռք են բերվել «Casio» բրենդի ժամացույց, թևնոց, թանկարժեք նվերներ, նվեր-քարտեր, ծաղկեփնջեր և կանխիկ գումարներ, իսկ ծնողներից պահանջվել է նաև վճարել դասասենյակի դռան վերանորոգման, մաքրության ծառայության, մաքրության պարագաների և նույնիսկ ամբողջ դասասենյակի վերանորոգման ծախսերը։

Ըստ նամակագրությունների՝ ծնողական ժողովներից մեկի ժամանակ դպրոցի տնօրենի գործառույթներ իրականացնող Գոհար Ազատյանը հայտարարել է, որ ծնողների միջոցներով պետք է վերանորոգվի նաև ամբողջ դասասենյակը։ Այս մասին «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում վերահաստատեց նաև ծնող Լիաննա Թորոսյանը:

Չատի բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ ծնողների զգալի մասը դժկամությամբ է մասնակցել այս դրամահավաքներին։ Նրանցից շատերը գրել են, որ ստիպված են գումար փոխանցել միայն այն պատճառով, որ իրենց երեխաները չենթարկվեն խտրական վերաբերմունքի։ Ծնողները նույնիսկ կես կատակ, կես լուրջ նշել են, որ «տները պիտի վաճառեն», որպեսզի կարողանան կատարել դպրոցի պահանջած վճարումները։

Ավելին, նամակագրություններում ծնողները բաց տեքստով նշում են՝ դրամահավաքներին մասնակցելու հիմնական պատճառը վախն է, որ գումար չտալու դեպքում «երեխաների քթերից են բերելու»։ Այս արտահայտությունը մի քանի անգամ է հանդիպում հաղորդագրություններում և ներկայացվում է որպես դպրոցում ձևավորված ոչ պաշտոնական կանոն։

Միաժամանակ, ծնողներից ոմանք «Իշխանություն» լրատվականին հայտնել են, որ դրամահավաքներին հրաժարվելուց հետո իրենց երեխաները ենթարկվել են բուլինգի և մեկուսացման։ Նրանց խոսքով՝ երեխաներին դուրս են թողել դասարանական միջոցառումներից, չեն ընդգրկել նկարահանումներում, իսկ ծնողներին հեռացրել են Viber և WhatsApp խմբերից, որտեղ տարածվում էին ուսումնական գործընթացին վերաբերող կարևոր տեղեկություններ։

Ծնողները նաև կասկածներ են հայտնում, որ գումար չվճարելու պատճառով երեխաների նկատմամբ ցուցաբերվել է կանխակալ վերաբերմունք նույնիսկ ավարտական քննությունների ընթացքում։ Նրանցից մեկի խոսքով՝ գերազանց առաջադիմություն ունեցող իր երեխան ստացել է անհամաչափ ցածր գնահատական, ինչն ընտանիքը կապում է դրամահավաքներին չմասնակցելու հետ։

Ծնողների փոխանցմամբ՝ իրենք դիմել են Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություն, ԿԳՄՍ նախարարություն, կրթության տեսչական մարմին և ոստիկանություն, սակայն մինչ օրս որևէ արդյունավետ արձագանք չեն ստացել։ Այդ պատճառով նրանք պահանջում են իրավապահ մարմիններից քննության առնել ոչ միայն դրամահավաքների կազմակերպման օրինականությունը, այլև դպրոցում հնարավոր կոռուպցիոն սխեմաների, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ իրենց բարձրացրած ահազանգերը։

դիտվել է 342 անգամ
Լրահոս
Հեռացող ԱԺ նախագահը հուլիսի առաջին տասնօրյակում արդեն երկրորդ անգամ պարգևատրման կարգադրություն է ստորագրել Օդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն Ազիզյան Բաքվի ճնշումը՝ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության փակման պահանջով. Ամփոփում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Իսրայելը դադարեցրել է Լիբանանի հարավի հարվածները՝ սպասելով ԱՄՆ-ի հետագա քայլերին Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին «Հայաստանի տնտեսությունը կառավարության համար գործնական իմաստով առաջնահերթություն չէ»․ Հակոբ Բադալյան «Վախի մշտական գեներացման ֆոնին առավել ընդգծված է երևում իրանցիների խիզախ պահվածքը»․ Արման Աբովյան 21-ամյա երիտասարդը ցատկել է գետ, որ լողա, բայց ջրից նրա դին են դուրս բերել ՔՊ-ի վերջին շանսը. Հրապարակ Ֆրանսիայում անտառային հրդեհներին առնչություն ունենալու կապակցությամբ ձերբակալվել է ավելի քան 30 մարդ Օլամաեինները Ծառուկյանի հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցրել․ Էմին Խաչատրյան Իրանի վրա ԱՄՆ-ի վերջին հարվшծների հետևանքով զnհերի թիվը հասել է 17-ի «Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում Վրաստան-Հայաստան սահմանին ձերբակալվել է հնարավոր դիվերսիոն գործողություններ իրականացնող անձը Երդվում ենք, որ վրեժ կլուծենք այս երկու պատերազմների բոլոր նահատակների արյան համար․ Մոջթաբա Խամենեի ՌԴ ԶՈւ-ն վերահսկողություն է հաստատել Սումիի մարզի Բաչևսկ բնակավայրի նկատմամբ Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱՄԷ-ին՝ ԱՄՆ-ին աջակցելու համար «Բավի» թայֆունի պատճառով Չինաստանում տարհանվել է 1,8 մլն մարդ Ալի Խամենեին հողին հանձնեցին. Իրանում վերջին հրաժեշտն են տվել նահատակված հոգևոր առաջնորդին Ինչու են բռնակալները ժողովրդի անունից հանդես գալիս. քաղաքագետ Բաց նամակ․ Փոստանջյանը բարձրաձայնում է խոսքի ազատության և ընտրողական արդարադատության խնդիրները Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում ու այրվել․ վիրավոր կա Հավատացյալներն աղոթել են հայրենիքի խաղաղության և Մկրտիչ Սրբազանի շուտափույթ վերադարձի համար Առգրավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am