Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ես ինձ վատ եմ զգում, որ Հայաստանում օրեցօր շատացող քաղբանտարկյալների խնդրին զուգահեռ՝ հանրային քննարկման օրակարգում հայտնվել է ինձ Մայր բուհից հեռացնելու հարցը։ Արդեն երեք օր է՝ այդ հարցը լայնորեն քննարկվում է, շատ հանրային գործիչներ հրապարակավ քննադատում և գնահատական են տալիս այդ որոշմանը։ Նրանց թվում են նախկին ուսանողներ, ինձ ճանաչողներ, չճանաչողներ, Հայաստանի ու Սփյուռքի գործիչներ, նույնիսկ օտարերկրյացիներ։
Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում։ Շնորհակալություն եմ հայտնում նաև թեման լուսաբանող լրագողներին։
Նկատում եմ նաև ինձ քննադատող կարծիքներ։ Հարգում եմ նաև այդ մարդկանց մոտեցումը, թեպետ հաճախ դրանք անարդար են ու հիմնված են կեղծ «փաստերի» վրա։ Օրինակ՝ աչքիս ընկավ մի «իրավապաշտպանի» գրառում, որն իմ նկատմամբ տեղի ունեցած խտրական վերաբերմունքն արդարացնում էր «բումերանգի օրենքով»։ Ես այս մոտեցումը համարում եմ ոչ միայն անարդար, այլև հիմնազուրկ, քանի որ ո՛չ իմ դասախոսական գործունեությամբ, ո՛չ ղեկավար դիրք ունենալիս երբեք թույլ չեմ տվել խտրականություն։ Օրինակ՝ երբեք աշխատանքից չեմ ազատել կամ երբեք ցածր չեմ գնահատել քաղաքական այլ հայացքներ ունեցող անձանց։ Ոչ էլ լսարանս եմ երբևէ օգտագործել քարոզչության նպատակով։
Եթե իմ հազարավոր նախկին ուսանողներից կամ տասնյակ նախկին աշխատակիցներից որևէ մեկն ունի հակառակի մասին «վկայություն», թո՛ղ այստեղ գրի»։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը