Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․ 5 տարի առաջ, Երեւանում աղմկոտ սպանություն տեղի ունեցավ` միմյանց վրա կրակել էին մի խումբ քրեական հեղինակություններ, սպանվել էր հայտնի Քանաքեռցի Տույը` Արթուր Ղազարյանը, փոխհրաձգությանը մասնակցել էին Տույի մտերիմներն ու ընտանիքի անդամները։ Ներկա էր եղել նաեւ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանը։ Դեպքը տեղի էր ունեցել Սիմոնյանների տանը։ Քրեական գործ հարուցվեց, մարդիկ կալանավորվեցին, 2022-ին գործը հասավ դատարան:

Հիշեցնենք, որ Սիմոնյան եղբայրներից Վլադիմիրը Երեւանի քաղաքապետարանի կենդանաբանական այգու փոխտնօրենն է եղել, ապա՝ տնօրենի ԺՊ-ն եւ Հայկ Մարությանի կողմից ազատվել է պաշտոնից, քանի որ փաստաթղթերով չէր համապատասխանում տնօրենին ներկայացվող պահանջներին։

Գործով 5 մեղադրյալ է անցնում՝ Արտուշ, Վլադիմիր, Հովհաննես, Հակոբ Սիմոնյանները եւ նրանց մտերիմ Արսեն Ալեքսանյանը։ Բոլորը կալանքի տակ են, բացառությամբ Հակոբ Սիմոնյանի։ 4 տարի է՝ այս գործը քննվում է դատարանում։ Մեղադրյալներին պարբերաբար բաց են թողում, ապա վերադաս ատյանները կրկին կալանավորում են։ Միջադեպի ժամանակ 4 անձ է սպանվել, երեքը՝ Տույի կողմից․ ինքը՝ Արթուր Ղազարյանը, նրա մտերիմներ Արայիկ Խաչատրյանը, Արթուր Բորյանը, իսկ մյուս կողմից՝ Սիմոնյանների հայրը՝ Արտուշ Սիմոնյանը: Վերջինս թեպետ ֆիզիկապես չկա, սակայն դատարանում մեղադրյալի կարգավիճակ ունի: Սիմոնյանի իրավահաջորդները չեն ցանկացել, որ մահվան հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի, տղաներն ուզում են հասնել հոր արդարացման դատավճռին, ուստի նրան հետմահու մեղադրյալի կարգավիճակ են տվել, եւ գործը քննվում է նաեւ նրա վերաբերյալ։

4 տարվա դատաքննությունից հետո դատավոր Մանվել Շահվերդյանը հեռացել է վերդիկտ կայացնելու։ Սիմոնյան եղբայրների պաշտպան Մարգար Պողոսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում կանխատեսեց․ «Մոտենում ենք դատաքննության ավարտին, անցել ենք ճառերի փուլը, հիմա վերդիկտի փուլն է։ Իմ կարծիքով՝ արդարացնող վերդիկտ կլինի»։ Ինչո՞վ էր պայմանավորված 4 տարի դատաքննություն անելը, փաստաբանը պատասխանեց․ «Գործի բարդությունով է պայմանավորված, այսպիսի գործ չեք գտնի հանրապետությունով՝ իր բարդությամբ։ Դատավարական խնդիրները եւ ապացույցները, որոնք օբյեկտիվ իրականությունում պետք է հայտնաբերվեին եւ ներկայացվեին, մի խոսքով՝ ամեն ինչը»։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է Փաշինյանը հայցեր է ներկայացրել Մարուքյանի և Հովսեփյանի դեմ. պահանջում է հերքում, փոխհատուցում Հերթական կին քաղբանտարկյալը «ժողովրդավարության բաստիոնում» Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել Իշխանությունն ինքն էլ է արդեն բռնվածների հաշիվը կորցրել․ Տիգրան Աբրահամյան Բախվել են «BMW X5»-ը և «Mitsubishi»-ն․ վնասվել են նաև կայանված 3 մեքենաներ․ կան վիրավորներ Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում «Հրապարակ»․ Մեկ մարդու պես ջրվեք Here we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասին Պայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումը Դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ․ «Փաստ» «Հրապարակ»․ Շուտով ասելու է՝ եթե չտանք այդ անկլավները, պատերազմ կլինի 2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. Ժողովուրդ Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը․ «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am