ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ

ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանի աջակցության հայտարարությամբ.

ՀՀ ԱԺ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԿԻՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀՐԱՏԱՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մենք՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կին պատգամավորներս, խոր մտահոգություն ենք հայտնում մեր գործընկեր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի կիրառման առնչությամբ։

Համոզված լինելով, որ հարուցված քրեական վարույթն ուղղորդված է գործադիր իշխանության կողմից և ակնհայտորեն քաղաքական ենթատեքստ ունի, նաև խիստ վիճահարույց է օրինական հիմքերի առկայությունը, այնուամենայնիվ, արձանագրում ենք, որ կալանքը քրեական դատավարության մեջ խափանման ծայրահեղ միջոցն է և կիրառվում է, երբ ավելի մեղմ միջոցներով անհնար է ապահովել վարույթի բնականոն ընթացքը։

Օրենքի գերակայության, մարդու ազատության և անմեղության կանխավարկածի սկզբունքները պահանջում են, որ յուրաքանչյուր նման որոշում լինի համաչափ, բավարար հիմնավորված և անխուսափելի։
Հաշվի առնելով փաստի հանրային հնչեղությունը, Արեգնազ Մանուկյանի՝ քաղաքական-հասարակական գործունեությունը, անչափահաս երեխա ունենալու հանգամանքը, ինչպես նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության սկզբունքները՝ կոչ ենք անում.

1. Անհապաղ վերանայել Արեգնազ Մանուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
2. Կիրառել ազատությունից զրկելու հետ չկապված այլընտրանքային խափանման միջոց։
3. Ապահովել քրեական վարույթի ամբողջ ընթացքում օրենքի, արդար դատաքննության և մարդու իրավունքների միջազգային չափանիշների լիարժեք պահպանումը։
Այսու, հորդորում ենք ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և վարույթ իրականացնող մարմնի ղեկավար Արթուր Պողոսյանին՝ վերանայել կալանքի անհրաժեշտությունը և ապահովել Արեգնազ Մանուկյանի կալանքից ազատ արձակումը՝ կիրառելով խափանման ավելի մեղմ, այլընտրանքային միջոց։
Հաստատում ենք, որ արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը կարող է պահպանվել միայն այն դեպքում, երբ յուրաքանչյուր որոշում հիմնված է բացառապես օրենքի և իրավաչափության սկզբունքի վրա, այլ ոչ թե՝ քաղաքական բռնաճնշումների։
Մենք՝ ԱԺ ընդդիմադիր կին պատգամովորերս, մեր ամբողջական զորակցությունն ենք հայտնում Արեգնազ Մանուկյանին և ընտանիքին՝ համոզումով, որ խոսքի, խղճի, քաղաքական հայացքների և գործունեության ազատությունը անկասելի արժեքներ են։

1. Գալստյան Լիլիթ
2. Գասպարյան Իրինա
3. Գրիգորյան Աննա
4. Թովմասյան Թագուհի (անկուսակցական)
5. Խամոյան Ագնեսա
6. Խերանյան Արմինե
7. Կյուրեղյան Արմենուհի
8. Կրպեյան Ասպրամ
9. Միրզոեւա Զեմֆիրա
10. Մկրտչյան Աննա («Պատիվ ունեմ» խմբակցություն)
11. Վարդանյան Արփինե
12. Վարդանյան Էլինար
13. Վարդանյան Քրիստինե
10. 07. 2026, Երևան

դիտվել է 266 անգամ
Լրահոս
Զինծառայողն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել. «Հրապարակ» Ի՞նչով է հայտնի Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննող դատավորը Նոր զարգացումներ Խորխոռունու սպանության գործով. «Իրավունք» Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը. «Հրապարակ» Սեդրակ Քոչարյանը կալանավորվեց Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Ինքնիշխան գժանոցի՝ օրվա լրահոսից Թուրքիան հերքել է փոքրամասնությունների դպրոցներում սահմանափակումների մասին լուրերը Ես պնդում եմ՝ հակագազով են եղել զինվորները, դրա համար էլ մեքենան չեն տեսել. վրաերթից մահացած զինվորի մայր. news.am Խոշոր ավտովթար Գեղարքունիքում․ կա 4 վիրավոր Ռոբերտ Քոչարյանի որդու և ևս 4 անձանց կալանավորման միջնորդություններ են ներկայացվել դատարան Քոչարյանի և նրա ընտանիքի նկատմամբ հետապնդումների նոր փուլը գուժում է հերթական զիջումները․ Դանիելյան Տարածաշրջանային ինտեգրման անվան տակ ձևավորվում է Հայաստանի նոր կախվածությունը. Վահե Դավթյան ՊՆ-ն կրկին հերքում է Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից Մի խումբ դատավարագետների նախաձեռնությամբ կազմվել և Վեհափառին ու Դատավորին է ներկայացվել Amicus Curiae եզրակացություն Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել կայանված ավտոմեքենայում․ կա վիրավոր Վանա լճում լողացող երեխաների մազերը դեղնում են Ասեք ՔՊ-ի նմանների տիրապետության տակ են ապրել, բա ո՞նց չազատագրվեն ուրիշների հետ դաշնակցելով, բա կարո՞ղ ա ստրուկ լռվեն․ Հովհաննես Իշխանյան Ուկրաինան Արևմուտքից Patriot ՀՕՊ համակարգերի համար փոքր քանակությամբ hրթիռներ է ստացել. Զելենսկի Հորմուզի նեղուցի միջազգային ջրերից բոլոր ակшնները հեռացվել կամ պшյթեցվել են. Իրանին տեղեկացվել է, որ նոր ակшններ տեղադրող ցանկացած նավ կnչնչացվի. Թրամփ Ուրիշ ի՞նչ պետք է անեն Հայաստանում արտաքին շահ սպասարկող դրածոները, որ մեր ընդդիմությունն ու էլիտաները հասկանան՝ գործ ունենք պետությունը կազմաքանդող թշնամnւ հետ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ազգային ճակատից Նաիրա Գևորգյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գ․ Սարգսյանը Օգոստոսի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am