Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի

Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի։ Այս մասին գրել է Իվետա Տոնոյանը։

Հայտարարության տեքստը և ստորագրահավաքին միացած անձանց ցանկը ստորև։

Մեր վրդովմունքն ու անհանգստությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանի դեմ մեկնարկած աննախադեպ և անարդար ճնշումների վերաբերյալ։

Ամբողջ կյանքում Հայաստանի համար բարիք ստեղծած, տասնյակ հազարավոր աշխատատեղեր ապահոված մարդուն, հարյուրավոր գործարար նախագծերի, անհաշվելի բարեգործական նախաձեռնությունների հեղինակ, հազարավոր մարզական հաղթանակների կերտման ակունքում գտնվող մարդուն նման ցուցադրական և անարդար հետապնդման ենթարկելը խոսում է մեր երկրում իրավական և բարոյական լուրջ ճգնաժամի մասին։ Գործող տասնյակ խոշոր ձեռնարկությունների աշխատանքի ընդհատումը, արտադրական ցիկլի կոպիտ դադարեցումը վնասում են այդ ձեռնարկությունների առողջ կենսագործունեությանը, գործազուրկ են թողնում հազարավոր աշխատակիցների և լրջորեն վնասում են մեր երկրի գործարար և ներդրումային վարկին։

Գագիկ Ծառուկյանն ամբողջ կյանքում կառուցել է Հայաստանում, բարիք ստեղծել մեր երկրի համար, տասնամյակներ շարունակ աջակցել է սպորտին, մշակույթին, կրթությանը, եկեղեցուն, աշխարհի բոլոր ծայրերում հայապահպանությանը։ Նրա դեմ սանձազերծված տգեղ, հակամարդկային արշավը պատիվ չի բերում դրա մասնակիցներից որևէ մեկին։
Մեր սատարումն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին, պահանջում ենք անհապաղ դադարեցնել այս աննախադեպ բռնաճնշումները։ Սա մարդու իրավունքների, ազատությունների ծանր ոտնահարում է, հերթական հարվածն է մեր արդարադատության համակարգին, և մեզ կտրուկ հեռացնում է հանրային երկխոսության, համերաշխության մթնոլորտի հաստատումից, որի անհրաժեշտության մասին մշտապես խոսել է Գագիկ Ծառուկյանը։

Մարտին Վարդազարյան – ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր
Հրանտ Թոխատյան - Հայաստանի ժողովրդական արտիստ
Գուրգեն Մելիքյան - ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր
Նորա Արմանի - Դերասանուհի, ռեժիսոր, ԱՄՆ
Հակոբ Ղազանչյան - ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայ բեմադրիչ
Մերուժան Տեր-Գուլանյան - Գրող, հրապարակախոս
Հովհաննես Իշխանյան – Ռեժիսոր
Աննա Մայիլյան – ՀՀ վաստակավոր երգչուհի
Արամ Գևորգյան - Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
Էմմա Պետրոսյան - Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
Ռուբեն Մելքոնյան – Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Աբրահամ Գասպարյան – ՔԳԹ․դոց․, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն
Արտակ Բեգլարյան – Արցախի նախկին ՄԻՊ
Նժդեհ Իսկանդարյան – Արցախի Հանրապետության Պետական նախարար
Շուշան Պետրոսյան – Երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ
Նազենի Հովհաննիսյան - Դերասանուհի, հաղորդավարուհի
Ավետ Բարսեղյան, բանաստեղծ - ՀՀ վաստակավոր արտիստ
Լևոն Հարությունյան -Դերասան
Դավիթ Սահակյանց - Ռեժիսոր-մուլտիպլիկատոր
Մհեր Մկրտչյան – Ռեժիսոր
Դավիթ Ամալյան - Երգիչ, երգահան
Արմեն Սամվելյան – Քանդակագործ
Դիվանագետների համահայկական խորհուրդ
Համահայկական Հասարակական Դաշինք
«Հայաստան-Արցախ» ՀԵՄ
«Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնություն
«Այլընտրանքային նախագծեր» խումբ
Եվրոպայի հայկական միությունների ֆորում
Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա
Վահագն Մելիքյան - Արտակարգ և լիազոր դեսպան
Մարիամ Չախոյան - Թուխմանուկ ՀԿ նախագահ, իրավաբան
Վիկտոր Մնացականյան - Հայկական գորգի ազգային կենտրոնի նախագահ,
Ատոմ Մխիթարյան – ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայի դեկան
Կարո Վարդանյան – գրականագետ, արվեստի վաստակավոր գործիչ
Սամվել Հարոյան – Մշակույթի գործիչ
Արսեն Գրիգորյան – Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
Ալլա Լևոնյան - Երգչուհի, Հայաստանի վաստակավոր արտիստ
Արթուր Բախտամյան – ՀՀ վաստակավոր լրագրող
Իսրայել Հակոբկոխյան- Սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարիկ
Արմինե Հովհաննիսյան – Երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ հիմնադիր
Սարգիս Բաղդասարյան – Մշակույթի վաստակավոր գործիչ
Արման Նուռ - Զարդագործ, ոսկերիչ
Գայանե Ներսիսյան ՀՀ վաստակավոր արտիստ,
Արթուր Մեսրոպյան - Ֆուտբոլիստ
Ռուբեն Մխիթարյան - Պրոդյուսեր
Սոֆի Մխեյան -Երգչուհի
Անաիս Սարդարյան – Դերասանուհի
Վահե Բեգոյան – Խմբավար
Արթուր Սահակյան – Ռեժիսոր
Ժիրայր Դադասյան - Ռեժիսոր
Անի Ղազարյան - Դերասանուհի
Հուսիկ Արա - Բանաստեղծ
Լիլիթ Բլեյան - Երգահան
Արթուր Խաչենց - Երգիչ
Հովհաննես Գալստյան - Ռեժիսոր
Տիգրան Ավետիսյան - Երաժիշտ
Արթուր Հովհաննիսյան -Պրոդյուսեր
Լիլիթ Մելքոնյան – Հեռուստալրագրող
Սրբուհի Ստամբոլցյան - Երգչուհի, երգահան
Կարապետ Մինասյան - Հայաստանի արդարադատության նախարարի նախկին խորհրդական, ԽՍՀՄ սպորտի վարպետ,
Մարինե Զաքարյան - Կինոռեժիսոր, կինոսցենարիստ
Սաթիկ Ստեփանյան - Կինոճարտարագետ, պրոդյուսեր
Արմեն Գրեյգ - Կինոդերասան, պրոդյուսեր, ԱՄԷ
Լիանա Անթառանյան - Դրամատուրգ
Էդուարդ Աբրահամյան - Կինոռեժիսոր, կինոսցենարիստ
Մերի Ադամյան - Կինոգետ, հեռուստառեժիսոր
Ներսիկ Իսպիրյան - Երգիչ, երգահան
Գայա Արզումանյան - Երգիչուհի
Ջավահիր Եղիկյան - «Ես կամ» հաղորդաշարի հեղինակ
Վիկ Դարչինյան –հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ,
WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն
Իրինա Ծատուրյան – Հոգեբան
Տիգրան Նալչաջյան – Դերասան
Նարինե Մանուկյան – «Հայ Մայրեր» բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ
Արզիկ Մխիթարյան - Հոգեբան, պրոֆեսոր,
Լավրենտ Լալայան - Արցախի ժողովրդական նկարիչ, քանդակագործ, պրոֆեսոր
Հարություն Հակոբկոխյան – Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն
Սոնյա Դիլանյան - Դիզայներ, ոճաբան
Սյուզաննա Մկրտչյան - «Փրայմ Հոլդինգ» ընկերության տնօրեն
Գայանե Մարգարյան - «Չայկոֆֆ» ընկերության հիմնադիր-տնօրեն
Լիլիթ Ծատուրյան - Քվանթային հոգեբան
Դիաննա Գրիգորյան – Հաղորդավար
Ինա Կարապետյան - Դերասանուհի, երգչուհի,
Մանանա Գեւորգյան -Դերասանուհի
Մարինե Գաբրիելյան – Դերասանուհի
Արծրուն Հարությունյան – Դերասան
Ռուբեն Հովհաննիսյան – Մասսայական միջոցառումների ռեժիսոր
Անուշիկ Առաքելյան – Դերասանուհի
Ռանուշ Ավոյան–Բլոգեր
Բելլա Բաբախանյան–Բլոգեր
Նարե Գևորգյան–Երգչուհի
Սարգիս Ավետիսյան–Եգիչ
Արսեն Սաֆարյան–Երգիչ
Սարգիս Եղիազարյան–Երգիչ
Արման Հովհաննիսյան – Երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ
Իննա Մխիթարյան – Ռեժիսոր
Աշոտ Աղաբաբյան – Գրող, հրապարակախոս
Կարո Շահբազյան–Մշակույթի գործիչ
Մուրադ Մշեցի– Երգիչ, երգահան
Սամվել Գալստյան – Երգիչ, երգահան, պրոֆեսոր
Հովիկ Վարդումյան – Գրող, ՀԳՄ նախագահության անդամ
Արտյոմ Խուգոյան – Եռամարտի աշխարհի բացարձակ և բազմակի չեմպիոն

դիտվել է 168 անգամ
Լրահոս
Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում «Ես հելա, տղե՛րք»․ երեք պատճառ՝ ինչու՞ գնաց Ալենը, բայց թող լա՛վ իմանա․ Արմինե Ադիբեկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am