Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր պաշտոնավարումը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Հարգելի՛ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, սիրելի՛ աշխատակազմ,

Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել ձեզանից յուրաքանչյուրին՝ այն վստահության, ջերմ վերաբերմունքի, համատեղ աշխատանքի և միասին անցած ճանապարհի համար և միաժամանակ տեղեկացնել, որ դադարեցնում եմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի իմ գործունեությունը։ Այս որոշումն ինձ համար հուզիչ է, քանի որ այս տարիների ընթացքում մենք միասին ոչ միայն աշխատեցինք, այլև ձևավորեցինք փոխադարձ վստահության, հարգանքի և համագործակցության ամուր հիմք։

Վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում անցկացրած տարիներն ինձ համար եղել են պատասխանատվությամբ, փորձություններով, ձեռքբերումներով և ամենակարևորը, մարդկանց վստահությամբ լի տարիներ։ Այդ ընթացքում մենք միասին կյանքի կոչեցինք բազմաթիվ ծրագրեր, բարեկարգեցինք բակեր ու այգիներ, նորոգեցինք խաղահրապարակներ, իրականացրեցինք սոցիալական, կրթական և մշակութային բազմաթիվ նախաձեռնություններ՝ մշտապես առաջնորդվելով մեկ նպատակով՝ Մալաթիա-Սեբաստիան դարձնել ավելի հարմարավետ, զարգացած և արժանապատիվ համայնք։

Այս ամենը հնարավոր չէր լինի առանց վարչական շրջանի նվիրված աշխատակազմի, գործընկերների և իհարկե, մեր բնակիչների աջակցության, վստահության ու ակտիվ մասնակցության։ Յուրաքանչյուր հաջողության հիմքում եղել է մեր համատեղ աշխատանքը, փոխադարձ հարգանքն ու միասնականությունը։

Մալաթիա-Սեբաստիան ինձ համար միշտ կմնա հարազատ, իսկ այստեղ ապրող յուրաքանչյուր մարդու բարեկեցությունն ու հաջողությունը՝ կարևոր։

Շնորհակալ եմ յուրաքանչյուր բարի խոսքի, յուրաքանչյուր կառուցողական առաջարկի, յուրաքանչյուր համագործակցության և յուրաքանչյուր ձեռքբերման համար, որը միասին դարձրել ենք իրականություն։

Սրտանց մաղթում եմ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը շարունակի զարգանալ, ծաղկել և լինել այն վայրը, որտեղ մարդիկ ապրում են արժանապատիվ, ապահով և խաղաղ կյանքով։

Սիրով՝

Ռոմիկ Մխիթարյան»,- գրել է նա:

Նշենք, որ Մխիթարյանը Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունից է։

դիտվել է 186 անգամ
Լրահոս
Արգամ Աբրահամյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Փաշինյանը ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզուրպացրել է․ Տիգրան Աբրահամյան Կփորձեմ ծառայել Աստծուն այլ կարգավիճակով․ կարգալույծ հռչակված քահանա Սամվել Կարապետյանը կաթոլիկ չէ, նա Հայ եկեղեցու զավակ է. Մայր Աթոռ Հետազոտությունները շարունակվում են, Ռոբերտ Քոչարյանի հոսպիտալացման մասին որոշում դեռ չկա․ պաշտպաններ Մեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց. «Հայաքվե» Ողորմելի է․․․ իր արևին իմ անձի հետ կապված բան է ասում․ Աննա Գրիգորյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) «Արամ Վարդևանյանը Փաշինյանի սարսափելի պահվածքը հիշեցրեց․․․ ՔՊ-ականներն իրար խառնվեցին» (video) «Ռուսաստանը ոտքը քաշեց, ադրբեջանցիները վերացնելու են Սևանը, Վանաձորը, ողջ Հայաստանը»․ Երվանդ Բոզոյան (video) «Տերդ թաղվի, որ քո լեզուն պտտվում է ու դու նման բան ես ասում»․ տարեց կնոջ սուր խոսքը (video) Ռուբինյանին ասացի՝ ընդհատե՛ք Փաշինյանի ելույթը․․․ ինչ է եղել, երբ Վարդևանյանը եկել է նիստերի դահլիճ (video) Աննա Հակոբյանն իր «Կիսաբաց լուսամուտները»-ն է սկսել «Տերդ թաղվի, որ քո լեզուն պտտվում է ու դու նման բան ես ասում»․ տարեց կնոջ սուր խոսքը (video) «Քոչարյանների ընտանիքի նկատմամբ իրականացվող գործողությունները հակաիրավական են». Գոհար Մելոյան «Հախվերդյա՛ն, Նիկոլի ինքնիշխանությունը բ*զ կնոջ ինքնիշխանություն է» (video) Փաստաբան․ «Piazza Grande»-ի գրասենյակներում խուզարկության ընթացքում էական ոչինչ չի հայտնաբերվել «Ես հրագանգը տվել եմ․․․Փող չե՛ք ունենալու»․ Փաշինյանն ԱԺ-ում ինքնատիրապետումը կորցրած գոռում է (video) Սիրուշո Փրոդաքշնի գրասենյակում խուզարկությունն ավարտվել է Այսօր էլ Քոչարյանը․ դե լսեք ու հասկացեք՝ ինչի են ազգի էլիտային տանում․ Էդգար Էլբակյան (video) Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. ընկերությունների տնօրենները ձերբակալվել են․ ՔԿ Լաչինում քննարկվել է ՀՀ և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունը Ռոբերտ Քոչարյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում Փաշինյանը սրում է իրավիճակը․ կա՛մ մանդատները վայր դրեք, հեղափոխություն արեք, կա՛մ... (video) Ռուսաստանում և Ուկրաինայում նոր փոխադարձ հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ «Էդգար Ղազարյանը փաստերով մերկացրեց Փաշինյանի երեկվա անադեկվատ վիճակը» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am