Ժողովուրդ ջան, կարագը թանկացել է, խառը կանաչի կերեք, խոզի միսը թանկացել է, սխտոր կերեք. Փաշինյան

Ժողովուրդ ջան, կարագը թանկացել է, խառը կանաչի կերեք: ԱԺ-ում «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Իշխանությունները պատկերավոր ասած կշեռքի մի նժարին դրել են թանկացումները, մյուս նժարին՝ էժանացումները և ստացել է, որ գնաճը 2017-ին կազմել է 2,6 տոկոս է: Ստացվել է, որ եթե կարագը 41 տոկոսով թանկացել է դրան հակակշռում է խառը կանաչու գրեթե նույնքան էժանացումը: Կամ եթե գառան միսն է 28 տոկոսով աճել, դրան հակակշռում է կանաչ սոխի 18 տոկոսով էժանացումը: ԿԲ նախագահն ասաց, որ գիտությունը պարզել է, որ կարագն օգտակար է: Գիտե՞ք, թե գիտությունը երբ է պարզել, որ խառը կանաչին օգտակար է, գիտե՞ք, թե ինչքան վիտամիններ կան մեջը: Գառան միսը թանկացել է, կանաչ սոխ կերեք, շատ օգտակար է, առանց կատակի, կամ խոզի միսը թանկացել է, սխտոր կերեք, այ ձեր ցավը տանեմ: Բենզինը թանկացել է, բրդեք ավտոները, ձեռքերումդ ուժ չկա՞»,-հեգնանքով հավելեց Փաշինյանը: «Երբ լսում եմ կառավարության ներկայացուցիչներին, ասում եմ՝ ոնց որ հայերեն են խոսում, ընդ որում գրական, բայց ոնց որ իրականության մասին չեն խոսում: Նրանք իրականությունը վերցնում են, գցում են «Google translate»-ի մեջ, կնոպկան սեղմում են ու կարդում ստացված տեքստը: Նրանք, ըստ էության, ամեն ինչ ճիշտ են ասում, բայց «Google translate»-ով են ասում: ՊԵԿ-ի փոխնախագահն ասում է ի՞նչ եք անհանգստանում, վերադարձել ենք 2015 թվականի գների մակարդակին: 2015 թվականը գնաճի մեր երազանքների մակարդա՞կն է: Ֆինանսների նախարարն էլ, բոյով, սիրուն, կրթված, այսօր ասում է 2011-ին 7 տոկոս գնաճ է եղել, մա՞րդ է մեռել: Փակեք լսումները, կանգնացրեք լսումները, իջնենք գնանք տներով: Այսինքն մեր չափանիշը մարդ մեռնե՞լն է»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

դիտվել է 299 անգամ
Լրահոս
Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video) «Ստավկեն ինչի՞ վրա եք դրել․․․ հիմարությու՛ն է ռուսների դեմ այս քայլին գնալը»․ Լևոն Զուրաբյան (video) Իրական թալանչիներն այսօր իշխանության գլխին նստածներն են․ քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am