Կոկորդիլոսը ոչ ոքի չի վնասել. ԱԻՆ աշխատակից չի տուժել. ՆԳՆ-ն և ՔԿ-ն հերքում են կոկորդիլոսի հարձակման մասին տեղեկությունը
«Հրապարակ»-ի տեղեկություններով, հուլիսի 8-ին, երբ քննիչները՝ ԱԻՆ աշխատակիցների ուղեկցությամբ գնացել են Գագիկ Ծառուկյանի տուն՝ կոկորդիլոսների հետևից՝ նրանց ևս Կենդանաբական այգի տեղափոխելու համար, միջադեպ է տեղի ունեցել, կոկորդիլոսը հարձակվել է ԱԻՆ աշխատակցի վրա, նրան տեղափոխել են հիվանդանոց։
ՆԳՆ-ից Aysor.am-ին հայտնեցին, որ տեսել են գրառումը, սակայն ԱԻՆ տուժած աշխատակից չունեն. «Չգիտենք՝ ինչի մասին է խոսքը, մենք ԱԻՆ տուժած աշխատակից չունենք։ Եթե քննչական գործողությունների արդյունքում է եղել, միգուցե Քննչականից տեղեկանանք»։
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանն էլ Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ կոկորդիլոսը ոչ ոքի չի վնասել. «Կորորդիլոսը երեկ է տեխափոխվել, տեղափոխողը մենք չենք։ Սակայն նման դեպք տեղափոխելուց չի գրանցվել»։
