Ու հարց կա՞․․․

Այն, որ Դաշնակցություն կուսակցությունում վերջին տարիներին լուրջ ճգնաժամ և ճահճացում կա, դա չեն հերքում հավատավոր կուսակցականները։ Այն, որ ՀՅԴ-ն հեռացել է իր սկզբունքներից և դավաճանել է գաղափարներին, դա էլ է ակնհայտ: Բայց որ մեկ դարից ավել ճանապարհ անցած կուսակցությության ներկայիս լիդերները պատրանք ստեղծելու փորձեր էլ չեն անի՝ հանրությանը հիշեցնելով, որ ժամանակին գաղափարական կուսակցություն է եղել, դա չհավատալու բան է։ Իշխանական կոալիցիայի կազմում Դաշնակցության պահվածքը լիովին իր ավանդական ձևերի մեջ է, նրանք ոչինչ չեն անում, բացի իշխանությունը յուրացնելուց, իսկ մնացած բոլոր գործերը հանձնել են ՀՀԿ-ի տնօրինությանը` հեռու մնալով ամեն կարգի պատասխանատվությունից: Այս սկզբունքը գործում է ամեն քայլափոխի, ՀՅԴ-ում էլ որոշել են էլ ձեւեր չթափել, ՀՀԿ-ի խոսքը անքննելի օրենք է, նույնիսկ եթե ՀՀԿ-ում հայտարարեն մածունը սեւ է, ՀՅԴ-ականները ցանկացած ՀՀԿ-ականից եռանդով կհիմնավորեն, որ իսկապես, մածունը, սեւ է։ Հերթը նախագահի թեկնածությանն է, ՀՀԿ-ն ի դեմս Արմեն Սարգսյանի , ունի իր թեկնածուն, եւ դա բավարար է, որ ՀՅԴ-ում Արմեն Սարգսյանին ներկայացնեն որպես իդեալական ու անփոխարինելի թեկնածու։ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այսօր հայտարարել է, որ Արմեն Սարգսյանը հետաքրքիր մարդ է իր մարդկային և պրոֆեսիոնալ որակների առումով։Վարդանյանը Հայաստանի պետական քաղաքական էլիտայում դրական առումով փոփոխություններ է նշմարում՝ պաշտոններում առաջադրվող նոր մարդիկ որակական առումով և դրական հատկանիշներով ըստ նրա տարբերվում են նախորդներից։ Հարցին, թե Արմեն Սարգսյանը երկար տարիներ չի ապրել Հայաստանում և արդյոք օրենքի խախտում չէ նրա՝ նախագահի թեկնածու առաջադրվելը, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ դրանք արհեստական բարդություններ առաջացնող հարցեր են, քանի որ ցանկացած դեսպանատան տարածք, տվյալ երկրի տարածքն է համարվում։ Իհարկե, Սահմանադրությունը եւ դրանից բխող պահանջները վաղուց արհեստական պահանջներ են ոչ միայն իշխող ուժի, այլ նրա դուստր ձեռնարկության համար։ ՀՀԿ-ի համար ցանկացած հարց դիտարկվում է ըստ պահի անհրաժեշտության, հետեւաբար ՀՅԴ-ն էլ պարում է այն նվագի տակ, որն «ածում» են ՀՀԿ-ում։ Օրինակ ՀՅԴ-ում, որ ամիսներ առաջ սրերով ընդունեցին Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելը և տևական ժամանակ նրա հետ ներքին հակամարտության մեջ էին, այսօր հանկարծ գունափոխվել ու դարձել են Կարապետյանի պաշտպանն ու հավատարիմ զինվորը: Ու թեեւ Կարեն Կարապետյանի վերաբերմունքում սանտիմետր անգամ փոփոխություն տեղի չի ունեցել եւ վարչապետը համարում է, որ ՀՅԴ-ն ավել ուտող բերան է, որ հայտնվել է կերակրատաշտի մոտ, սակայն փոխվել է իշխանության խաղը նրա նկատմամբ ու ՀՅԴ-ն ինչպես նետվել էր վարչապետի դեմ մարտի, այնպես էլ հետ է բերվել նախնական դիրք ու ավելին, հարկ եղած դեպքում գովերգում է Կարապետյանին,քանի որ Սերժ Սարգսյանին այս փուլում առճակատում պետք չէ։ Իսկ իրականում ամեն ինչ այսքան տխուր չէր լինի, եթե խնդրո առարկան ՀՅԴ-ն չլիներ։ Կուսակցության դասական օրինակ, որը հայաստանյան քաղաքական դաշտում մշտապես աչքի է ընկել որպես գաղափարական կուսակցության փայլուն օրինակ։ Բայց վերջին տարիներին կերակրամանից սնվող կուսակցությունն այնքան է ճարպակալել, որ իրականությանն այլեւս անհաղորդ են դարձել։ Ստեղծվել է մի վիճակ, որ ՀՅԴ-ն գործում է կենդանական բնազդով, որի ազդակները տալիս է ՀՀԿ-ն ու կորցրել է կարծիք հայտնելու յուր ունակությունը, գոնե ձեւի համար, կարելի էր չէ՞ որոշակի պահանջներ ներկայացնել իրենց երազած պառլամենտական երկրի նախագահի թեկնածու հարցում, բայց ոչ՝ զրո կարծիք, զրո առարկություն, քանի որ կյանքն ուրախ է, ապրուստը ձրի, իսկ որեւէ կարծիք կարող է մարդկանց զրկել իրենց «չաղ ու բախտավոր» կյանքից։ Անի Սահակյան

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am