Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» տեղափոխվող Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը նոր ակումբում կոչված է լրացնելու կենտրոնական գոտում առաջացած կարևոր բացը: Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Ինչպես հայտնում է արաբական Arriyadiyah.com պարբերականը, ասիական ակումբը 26-ամյա հայ ֆուտբոլիստին ձեռք է բերել որպես կոտդիվուարցի հայտնի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին ուղիղ և արժանի փոխարինող։
Կեսիեի պայմանագրի ժամկետն «Ալ-Ահլիի» հետ վերջերս ավարտվել է, և ակումբի ղեկավարությունն ու մարզչական շտաբն այդ առանցքային դիրքը վստահելու է Սպերցյանին, չնայած, որ Էդուարդը հարձակողական ոճի կիսապաշտպան է:
Որպես հավելում արաբական աղբյուրը մանրամասնում է նաև, թե երբ է հայ կիսապաշտպանն առաջին անգամ միանալու իր նոր թիմակիցներին։ Սպասվում է, որ Սպերցյանն «Ալ-Ահլիի» տրամադրության տակ կլինի հուլիսի 16-ին։ Հենց այդ օրը սաուդյան ակումբը կմեկնարկի իր նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքը, որը կանցկացվի Ավստրիայում:
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը