ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել

Եվրոպական միությունը նախատեսում է Հայաստանում կառուցել երեք սահմանային անցակետ, իսկ այդ ծրագրերի իրականացման առաջին նախապայմանը կլինի տարածքների ականազերծումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը՝ ներկայացնելով ԵՄ-ի կողմից Հայաստանին նվիրաբերված ժամանակակից ականազերծման մեքենան։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք մեքենան կծառայի՞ միայն սահմանամերձ բնակչության անվտանգությանը, թե՞ նաև ենթակառուցվածքային ծրագրերին՝ Մարագոսը պատասխանեց, որ այն կարևոր նշանակություն կունենա երկու ուղղություններով։

«Կապի նախագծերը պահանջում են մաքրել այն տարածքները, որոնցով դրանք պետք է անցնեն։ Ինչպես գիտեք, մենք արդեն պարտավորվել ենք կառուցել երեք սահմանային անցակետ և այժմ աշխատում ենք այդ ծրագրի մանրամասների վրա։ Սակայն ականազերծումը կլինի առաջին անհրաժեշտ քայլը, որպեսզի այդ կարևոր շինարարական աշխատանքները կարողանան առաջ շարժվել»,-նշել է Մարագոսը՝ առանց մանրամասնելու, թե որ հատվածներում է նախատեսվում սահմանային անցակետերի կառուցումը։

Նա հավելեց, որ Եվրոպական միությունը շարունակում է խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը՝ ներդրումներ կատարելով ինչպես անվտանգության, այնպես էլ ենթակառուցվածքային զարգացման ուղղությամբ։

ՀՀ-ում ԵՄ դեսպանի բնորոշմամբ՝ ԵՄ-ն հետևողականորեն աշխատում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ, և այդ համագործակցությունն արդեն շոշափելի արդյունքներ է տալիս Հայաստանի քաղաքացիների համար։

«Մենք աշխատում ենք ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, և սա շատ կոնկրետ օգուտներ է բերում հայ ժողովրդին։ Եվրոպական միությունը ներդրումներ է կատարել հակամարտությունից տուժած բնակչության անվտանգության ապահովման գործում՝ տարբեր ծրագրերի, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության (EUMA) գործունեության միջոցով։ Այժմ մենք ներդրումներ ենք կատարում նաև կյանքեր փրկելու գործում՝ համագործակցելով Հայաստանի ականազերծման գործողությունների կառույցի հետ»,-շեշտել է Վասիլիս Մարագոսը՝ մանրամասնելով, որ Հայաստանին փոխանցված ականազերծման մեքենան արտադրվել է Խորվաթիայում և եվրոպացի հարկատուների համերաշխության կոնկրետ դրսևորումն է Հայաստանի նկատմամբ։

դիտվել է 138 անգամ
Լրահոս
«Մեր շարքերը շարունակում են մնալ հաստատուն». Արեգա Հովսեփյան․ «Ուժեղ Հայաստան» «Ո՛չ ՆԱՏՕ-ին»․ Թուրքիայի տարբեր քաղաքներում բողոքի ցույցեր են անցկացվում Հայաստանին օգտագործում են ռուսի դեմ․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ քաղաքացիների մտահոգությունը (video) ՀՀ իշխանությունները սխալ ուղու վրա են եկեղեցու հարցում. ՀԱԵ Թեհրանի թեմի առաջնորդ Ռուբեն Վարդանյանի կինը բաց նամակներ է հղել Փաշինյանին, Ալիևային, Կալլասին և ԿԽՄԿ նախագահին Ծառուկյանն այլևս պատգամավորության թեկնածու չէ Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին Սրբազանների, Սամվել Կարապետյանի և Ծառուկյանի դեմ գործընթացները քաղաքական վրեժխնդրություն են #ՈՒՂԻՂ․ Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան (video) Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստան» դաշինքը քննարկում է ունեցել Նիկոլն իմացել է՝ Ալենը «ոտքը կուտի», եթե․․. (video) Ում է փոխարինելու Սպերցյանը և երբ է միանալու Ալ Ահլիին․ Arriyadiyah ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում երեք սահմանային անցակետ կառուցել Սա միջամտություն է Հայ եկեղեցու գործերին․ Շարմազանովը պահանջում է ԵԱՀԿ քարտուղարի հրաժարականը «Միշուստինն, իր մի խոսքով, բառի բուն իմաստով կոշտ ապտակ է հասցրել Փաշինյանին»․ Հայկ Ֆարմանյան (video) Աբովյանը շնորհակալություն է հայտնել «Քաղաքական սադիստնե՛ր, Գագիկ Ծառուկյանի առյուծին սատկացրեցիք, հիմա ի՞նչ եք անելու»․ Էդիկ Անդրեասյան (video) Ջրանջատում Երևանում և Լոռիում Այսօր դա կարող է լինել Ծառուկյանը, վաղը՝ ցանկացած գործիչ, երբ իրավունքը ստորադասվում է վենդետային. Genesis Armenia Նիկո՛լ, արա՛, դու ինչ «ձիշովկա ես»․․․ ստացա՞ր Ծառուկյանի պատասխանը․ Դավիթ Մկրտչյան (video) «Չէ, ընկեր ջան, նա ձեր Փաշինյանը չէ, նա մե՛ր Փաշինյանն է». թուրք քաղաքագետի պատասխանը Հոխիկյանին Ագրարային համալսարանը համարվում է ՉՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ «Բարոյազուրկ ոչնչությունները Գագիկ Ծառուկյանի դեմ այլանդակություն արեցին»․ Արսեն Ջուլֆալակյան (video) Բաքվի դատարանում Արկադի Ղուկասյանի «պաշտպանը» միջնորդել է արդարացնել իր պաշտպանյալին Թրամփը հաստատել է Իրանի դեմ հարվածների ծրագիրը և այն իրականացնելու հրամանը տվել է Անկարայից. Axios
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am