Օրվա ընթացքում դատարանի բակում ամենահաճախ հնչող հարցը սա էր՝ ու՞ր են այն մարդիկ, ում կարիերային աճը, ուսման կարիքները, բուժումն ու ամենօրյա բարեկեցությունը ապահովել է Գագիկ Ծառուկյանը։ Ես չունեմ այդ հարցի պատասխանը։ Երախտամոռությունը իմ համար ամենաքստմնելի արատների շարքում է, բայց ես կարծում եմ մարդկանցից պետք չէ հաշիվ պահանջել երախտամոռության համար, բարեգործությունը պարտադիր չէ, որ լինի փոխադարձ։ Մարդկանցից պետք է հաշիվ պահանջել հարմարվողականության համար։ Մարդը կենդանի արարածների մեծամասնությունից տարբերվում է արդարության սրված զգացումով ու եթե նա լռեցնում է իր մեջ արդարության բնական պահանջը, նա կարող է արագ վերածվել կենդանու։ ․ Գագիկ Ծառուկյանի քվեների, ապա բիզնեսների գողությունը կարող է չնչին բան թվալ Արցախի կորստի, երիտասարդ սերնդի կործանման, Հայաստանի շահը սակարկման դնելու դիմաց, հանցագործություններ, որոնց մեջ այս իշխանությունը մեղադրվում է հասարակության մի զգալի մասի կողմից: Բայց հետընտրական այս վակխանալիան ունի մեկ պարզ բացատրությունը՝ իշխանությունը զրկված է լեգիտիմությունից։ Լեգիտիմության կորուստը վաղ թե ուշ հանգեցնում է անխուսափելի երկնտրանքի․ բացարձակ բռնապետություն, կամ հրաժարական։ Ու ես հույս ունեմ, երբ այս իշխանությունը ինքն իրեն կանգնեցնի այդ ընտրության առաջ, մեր ժողովուրդը ինքնապաշտպանության բնազդով պայմանավորված կլինի փողոցում և չի թողնի, որ իրականության հետ կապը կտրած իշխանությունը ինքնագլուխ կայացնի ճակատագրական որոշումը՝ բռնապետույթյան հաստատում, թե հրաժարական։ . Ազատությո՛ւն Գագիկ Ծառուկյան/Gagik Tsarukyan-ին
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը