Սպասում եմ ու տեսնելու եմ այդ օրը. ինչպես են բերման ենթարկվելու մեր երկիրն այս վիճակին հասցնելու, Արցախը հանձնելու, հազարավոր զոհեր տալու իրական մեղավորները
Նայեցի Գագիկ Ծառուկյանին ձերբակալելու կադրերը, ով մեղադրվում է ինչ-որ անհասկանալի տնտեսական հանցագործության մեջ: ԱԱԾ մի քանի հարյուր աշխատակիցների գործողությունները նման էին միջազգային ահաբեկչի վնասազերծման՝ հենց ահաբեկչության պահին։ Հիշեցի, թե ինչպես էին ձերբակալում Վալոդյա Գրիգորյանին դաժանաբար սպանողին: Երկու հոգու սպանելու և մեկին վիրավորելու գործով մեղադրյալը Նիկոլի Հայաստանում ոստիկանների ուղեկցությամբ հանգիստ քայլում էր՝ բացառիկ հարգանք վայելելով իրավապահների կողմից: Եթե այս համակարգը ծառայեր իր նպատակին, ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձնական մանրախնդիր վրեժխնդրությանը հագուրդ տալուն, ոչ միայն Վալոդյայի սպանությունը, այլև բազմաթիվ այլ ծանր հանցագործություններ վաղուց ամբողջությամբ բացահայտված ու արժանի իրավական գնահատական ստացած կլինեին։ Բայց մեր երկրի դատաիրավական համակարգը վաղուց արդեն շոուների կազմակերպման բյուրո է դարձել՝ երկրի գլխավոր շոումենի ձեռամբ: Սպասում եմ ու տեսնելու եմ այդ օրը. ինչպես են բերման ենթարկվելու մեր երկիրն այս վիճակին հասցնելու, Արցախը հանձնելու, հազարավոր զոհեր տալու իրական մեղավորները:
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը