«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ բացահայտում է արել՝ պնդելով, որ այս տարվա ապրիլից ՀՀ վարչապետը լինելու է հենց Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով՝ սա հստակ է, Ռուսաստանն այսպիսի ազդակներ ստացել է ՀՀ-ից: «Եթե Սերժ Սարգսյանը չհամաձայնի լինել վարչապետ, ես շատ կզարմանամ: Դա հավասար կլինի Սերժ Սարգսյանի հրաժարականին և իշխանությունից հեռանալուն, ինչին հավատալ ես չեմ կարող»: Ինչ վերաբերում է Հայաստանի ապագա նախագահին, Կոլերովը հայտարարել է. «Սա արդեն կարևոր չէ, քանի որ Սահմանադրությամբ նրան ձևական ֆունկցիաներ են տրված: ՌԴ-ի համար լրիվ միևնույն է, քանի որ նախագահի ֆունկցիան ձևական է: Նրա դերը զրոյական է»: Կոլերովն անդրադարձել է նաև գործող վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ասելով «Նրան որպես ռուսամետ գործիչ կամ Ռուսաստանի մարդ համարել են հենց Երևանում: Պաշտոնական դեմքերից ոչ մեկ այդ մասին ՌԴ-ում չի ասել»»:
Մանրամասը՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը