Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնատար անձն իր ծառայողական լիազորություններն օգտագործելով, հովանավորչություն կատարելու համար ստացել է կաշառք:

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձը կազմակերպել է համալսարանի նույն ամբիոնի երկու դասախոսների՝ դասապրոցեսների ընթացքում չնախատեսված արձակուրդ տրամադրելու, դասաժամերն այլ դասախոսներին բաշխելու գործընթացը և դրա դիմաց 2025 թվականի հոկտեմբերին որպես կաշառք ստացել տարբեր չափերի գումարներ:

Բացի այդ, ամբիոնի վարիչն ասպիրանտի օգտին հովանավորչության, այն է՝ ատենախոսության պաշտպանության գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու նպատակով ընդունել է վերջինիս կաշառք տալու առաջարկը և 2025 թվականի դեկտեմբերին նրանից որպես կաշառք ստացել ոսկյա զարդ։

Ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), իսկ նրան կաշառք տված 3 դասախոսներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ամբիոնի վարիչի նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Ե՛վ Հայաստանը, և՛ ՌԴ-ն ցույց տվեցին, որ շահագրգռված չեն հարաբերությունների լիակատար խզմամբ Ինչպես կարելի է թշնամու տարածքով ստացվող բենզինի կամ ցորենի դիմաց վաճառել հողերը․Հոխիկյանը՝ Թեհրանից (video) Շատ լարված վիճակ է․ ամեն օր դեպի վատն է գնում, մեր հայերն են տուժում․ Հարցում (video) Որտեղի՞ց է կոնկրետ իջել Գագիկ Ծառուկյանի դեմ ապօրինությունների հրահանգը․․․ (video) Մանդատները վերցնելու-չվերցնելու բանավեճն երկսայր սուր է ընդդիմության համար Ինչ է իրականում Փաշինյանն ուզում Գագիկ Ծառուկյանից... (video) Բագրատ Սրբազանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Քամու հետևանքով վնասվել են էլ․ լարեր, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր Երևանում բախվել են «Opel»-ն ու մոպեդը, վերջինը կողաշրջվել է. մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց Թալանչին էլ են, գողն էլ են, ավազակն էլ են․ քաղաքացին՝ ՔՊ-ականներին (video) Ծառուկյանի կոնկրետ պատասխանը՝ Նիկոլի սարքած խայտառակ գործին (video) Սևանում բախվել են «Mazda CX9»-ը, «Jeep Renegade»-ը, «Nissan Almera»-ն և «Opel Astra»-ն․ կա 4 վիրավոր Ավինյա՛ն, լսիր՝ մարդիկ ինչ են քեզ ասում՝ էս շոգին արևի տակ ավտոբուսի սպասելիս (video) Ինչու՞ տարան Գագիկ Ծառուկյանի առյուծներին․ Էդգար Էլբակյան (video) Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան՝ անցնելու ագրեսիվ քաղաքական գործողության Մտնում ենք անկանխատեսելի զարգացումների փուլ (video) Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ Լարված իրավիճակ Արմավիրում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհը Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի․ Անդրանիկ Թևանյան Յուրաքանչյուր հաջորդ հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Ավետիք Չալաբյանի ուղերձը բանտից Խոշոր չափերով խարդախություն կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ուզբեկստանի Հանրապետությանը «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում «Հրապարակ»․ «Ուժեղ Հայաստանին» վնասել է Ռուսաստանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am