«Սիրելի´ բարեկամներ, գործող թրքամետ վարչախումբը, Սահմանադրական դատարանի միջոցով պարտադրելով հուլիսի 4-ի խայտառակ, իր ողջ էությամբ հակասահմանադրական որոշումը, փաստացի մարտահրավեր նետեց մեր ժողովրդի մեծամասնությանը, որը համատարած սպառնալիքների և բռնաճնշումների պայմաններում դեմ քվեարկեց վարչախմբին: Այն, սակայն, լկտիաբար յուրացրեց մեր ժողովրդի ձայնը` գործի դնելով մանդատագողության հնարավոր և անհնարին բոլոր գործիքները:
Ի՞նչ է մնում մեզ` ժողովրդի մեծամասնությանը ներկայացնող ուժերին: Չընդունել այս վարչախմբի լեգիտիմությունը, համարել այն օտարի կողմից պարտադրված օկուպացիոն վարչակարգ, և բոլոր հնարավոր խաղաղ միջոցներով ձախողել մեր երկիրը թուրք-ադրբեջանական գերիշխանության տակ դնելու` նրա հետագա փորձերը:
Ի տարբերություն նախորդ տարիների` նույնիսկ զավթելով Ազգային ժողովը` այս վարչախումբն այլևս չունի ժողովրդի աջակցությունը, և իր յուրաքանչյուր հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության: Մենք դա կտեսնենք արդեն մոտակա ամիսներին, մինչ այդ պետք է դասեր քաղենք տեղի ունեցածից և ամրացնենք մեր շարքերը` հաջորդ իսկ հնարավորությունից հաղթանակած դուրս գալու համար:
Աստված բոլորիս զորավիգ»:
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյան, «Արմավիր» ՔՀԿ, 06.07.2026
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը
Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը
Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն
Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը