ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ

ՈւԵՖԱ-ում արձագանքել են աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16-րդ եզրափակիչի ԱՄՆ — Բոսնիա խաղում խաղադաշտից հեռացված հեռացված ամերիկացի ֆուտբոլիստ Ֆոլարին Բալոգունի որակազրկումը կասեցնելու ՖԻՖԱ-ի որոշմանը:

Կառույցի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում իր անհամաձայնությունն է հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ:

«Ֆոլարին Բալոգունի՝ հեռացումից հետո նշանակված ավտոմատ մեկխաղյա որակազրկման կասեցման վերաբերյալ երեկվա որոշումը կարմիր գծի հատում է ՈւԵՖԱ-ի համար։

Ֆուտբոլը, ինչպես ցանկացած այլ մարզաձև, հիմնված է կանոնների վրա, որոնք ազնիվ, արդար և թափանցիկ պայքարի հիմքն են: Երբեմն կանոնակարգի դրույթները տարբեր մեկնաբանությունների տեղիք են տալիս: Սակայն այս դեպքը դրանց շարքին չի դասվում: Հեռացումից հետո նվազագույնը 1 խաղով ավտոմատ որակազրկումը կիրառվում է պարտադիր կերպով և ուժի մեջ մտնելու համար իրավասու մարմնի որևէ որոշում չի պահանջում: Սա կանոնակարգով ամրագրված սկզբունք է, որը չի կարող բացառությունների առարկա դառնալ, առավել ևս մրցաշարի ընթացքում, երբ մի քանի այլ խաղացողներ արդեն հայտնվել են նմանատիպ իրավիճակում և սահմանված կարգով կրել են իրենց որակազրկումը:

Երբ կանոնների պահպանումն այլևս չի երաշխավորվում նրանց կողմից, ովքեր պարտավոր են ապահովել դրանք, խաղի ամբողջականությունը վտանգի տակ է հայտնվում, իսկ մրցաշարի նկատմամբ վստահությունն անխուսափելիորեն խարխլվում է: Մենք մեր տարակուսանքն ենք հայտնում այս աննախադեպ, անբացատրելի և որևէ կերպ չարդարացված որոշման կապակցությամբ», — Նշված է ՈւԵՖԱ-ի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի որոշման շնորհիվ Բալոգունը կկարողանա խաղադաշտ դուրս գալ ԱՄՆ-ի և Բելգիայի հավաքականների միջև կայանալիք 1/8 եզրափակիչի խաղում:

Armsport

դիտվել է 77 անգամ
Լրահոս
«Այսօր ՀՀ Ազգային հերոս Ջիվան Աբրահամյանի ծննդյան օրն է. ոչ մի պետական կառույց չհիշեց». Առուշանյան «Հայաստան» դաշինքը դատապարտել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունը Գագիկ Ծառուկյանի տանը հայտնաբերվել են առյուծ և վագր, վնասը գնահատվում է 30 մլն դրամ․ ՔԿ Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկոլին չե՛ն կարողանում հանգստացնել․ գիտե՞ք՝ ինչու է հիմա մտել Գագիկ Ծառուկյանի տուն․ Իսրայելյան (video) Ждите перемен, скоро Россия выйдет на новый уровень: Михаил Мишустин рассказал о грядущих изменениях (video) Նիկոլը Ռուսաստան է մեկնել մի պայմանով․․․ ասեմ՝ ինչու հենց այսօր հարձակվեց Գագիկ Ծառուկյանի վրա (video) Գագիկ Ծառուկյանի աղջիկներին թույլ չեն տալիս հայրական տուն մտնել. ՀԱՕԿ-ը կապարակնքված է. Տոնոյան (video) Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am