Ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է, թե ինչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը:

«Անմիջապես և մանրակրկիտ լվացեք վերքը օճառով և առատ հոսող ջրով առնվազն 15 րոպե։

Հնարավորինս շուտ դիմեք բժշկական օգնության՝ անկախ վերքի չափից կամ խորությունից։

Բժշկի նշանակմամբ ստացեք կատաղության դեմ պատվաստումները։ Անհրաժեշտության դեպքում կկիրառվի նաև հակակատաղության իմունոգլոբուլին։

Ինչո՞ւ են պատվաստումները խիստ կարևոր

Կատաղության կլինիկական ախտանշանների ի հայտ գալուց հետո հիվանդությունը գրեթե միշտ ավարտվում է մահվամբ։

Սակայն կենդանու կողմից վնասվելուց հետո ժամանակին իրականացված կատաղության դեմ պատվաստումները կանխում են հիվանդության զարգացումը։ Հետևաբար, պատվաստումները տվյալ իրավիճակում ոչ միայն կանխարգելիչ, այլև կյանք փրկող նշանակություն ունեն։

Ինչպե՞ս է փոխանցվում կատաղությունը

Վարակումը կարող է տեղի ունենալ հիվանդ կենդանու կողմից կծելու, ճանկռելու, վնասված մաշկը կամ լորձաթաղանթը թքոտելու միջոցով։

Վարակի հիմնական աղբյուր կարող են լինել շները, կատուները, աղվեսները, գայլերը, ոզնիները, չղջիկները և այլ կաթնասուններ։

Հետևաբար խուսափեք թափառող և վայրի կենդանիների հետ շփումից։

Մի՛ փորձեք ինքնուրույն բռնել կամ տեղափոխել կասկածելի վարք դրսևորող կենդանիներին։

Կենդանիների կողմից վնասվելու ցանկացած դեպքում մի՛ սպասեք ախտանշանների ի հայտ գալուն, այլ անմիջապես դիմեք բժշկական օգնության։

Ոչ աշխատանքային ժամերին և ոչ աշխատանքային օրերին կատաղության դեմ պատվաստումներ կարելի է ստանալ հետևյալ բժշկական կենտրոններում։

Երեխաների համար

«Արաբկիր» բժշկական համալիր

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն

«Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոն

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր

Մեծահասակների համար

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն

«Էրեբունի» բժշկական կենտրոն

«Աստղիկ» բժշկական կենտրոն

«Շենգավիթ» բժշկական կենտրոն

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր

«Երևան» բժշկագիտական կենտրոն

Հիշե՛ք։ Կատաղությունը հնարավոր է կանխարգելել միայն ժամանակին դիմելու և բժշկի նշանակած կատաղության դեմ պատվաստումների ամբողջ կուրսն ավարտելու դեպքում։

Մի՛ հետաձգեք բժշկին դիմելը»,- ասվում է հաղորդագրությունում։

դիտվել է 226 անգամ
Լրահոս
ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկոլին չե՛ն կարողանում հանգստացնել․ գիտե՞ք՝ ինչու է հիմա մտել Գագիկ Ծառուկյանի տուն․ Իսրայելյան (video) Ждите перемен, скоро Россия выйдет на новый уровень: Михаил Мишустин рассказал о грядущих изменениях (video) Նիկոլը Ռուսաստան է մեկնել մի պայմանով․․․ ասեմ՝ ինչու հենց այսօր հարձակվեց Գագիկ Ծառուկյանի վրա (video) Գագիկ Ծառուկյանի աղջիկներին թույլ չեն տալիս հայրական տուն մտնել. ՀԱՕԿ-ը կապարակնքված է. Տոնոյան (video) Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ Ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը Դատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ Հետք «Նիկո՛լ, Ծառուկյանի պադվալներում ես հայտնվել․ կես միլիոն հայ ընտանիքի ի՞նչ օրն ես քցում»․ Նարե Սոսե (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am