Նման պայմաններում իշխանությունը լեգիտիմության տեսանկյունից կդառնար խոցելի «կաղ բադ»․ Հարությունյան

Իշխանության վերցնելը ընդդիմադիր ուժերը դիտում էին ոչ թե միջոց ազգակործան զարգացումների դեմն առնելու համար, այլ ինքնանպատակ մի բան: Այս մասին գրել է ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

«Այսպիսով ավարտվեց խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման իրավական երկարաշունչ գործընթացը։

Այն որ Սահմանադրական դատարանը պետք է անտեսեր քվեարկության ընթացքում տեղ գտած ճչացող խախտումների վերաբերյալ ընդդիմության պաշտպանական թիմի մասնագիտական խորը վերլուծությունը և իր որոշմամբ պաշտպաներ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի ակնհայտ ապօրինի որոշումը՝ միանգամայն սպասելի էր։

Անսպասելի էր, ընդ որում շատերիս համար, ընդդիմադիր ամենաազդեցիկ ուժի՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մանդատները վերցնելու մասին որոշումը։

Այդ որոշումը վկայում է այն մասին, որ ընդդիմադիր ուժերը 2026-ի խորհրդարանական ընտրությունները դիտում էին որպես իշխանությունը վերցնելու լավագույն հնարավոդություն։ Այսինքն իշխանության վերցնելը պատմական զարգացումների ներկա փուլում դիտվում էր որպես քաղաքական գլխավոր նպատակ։

Ոչ թե Հայոց պետականության գահավիժման ընթացքի բեկումը և արտաքին կործանարար սպառնալիքների, եթե ոչ չեզոքացումը, ապա գոնե մեղմումը, այլ իշխանության վերցնելը։

Մինչդեռ իշխանության վերցնելը պետք է դիտարկվեր որպես միջոց Հայոց Ինքնիշխան Պետականության ամրապնդմանը, արտաքին սպառնալիքներին արդյունավետ դիմագրավելու ինստիտուցիոնալ կարողությունների ձեվավորմանը հասնելու համար։

Փաստորեն իշխանության վերցնելը ընդդիմադիր ուժերը դիտում էին ոչ թե միջոց ազգակործան զարգացումների դեմն առնելու համար, այլ ինքնանպատակ մի բան։

Կարծում եմ այսպիսին է այն ողջանիտ մեկնաբանությունը, որին կարելի է հանգել ընդդիմադիր ազդեցիկ ուժի կողմից մանդատները վերցնելու վերաբերյալ որոշման կապակցությանբ։

Եվ շատ տրամաբանական հարց է առաջանում. արդյո՞ք այլեվս վերացել են Հայաստանի տարածքային ամբողջականությանը եվ սահմանների անձեռնմխելիությանն ուղղված այն սպառնալիքնրը, որոնք ձեվավորվել էին նախորդ հինգ տարիների ընթացքում։ Պատասխանն առավել քան ակնհայտ է։ Հետեվաբար հարց. վերցնելով մանդատները մի՞թե ընդդիմությունը, գործող Սահմանադրության եվ ԱԺ Կանոնակարգ օրենքի պայմաններում, կարողանալու է քիչ թե շատ արդյունավետ պայքար մղել հայանպաստ պետական քաղաքականություն իրականացնելու համար։

Լավ անցած հինգ տարիները ձեզ համար դաս չեղա՞ն։ Ի դեպ հետաքրքիր է Հայաստան դաշի՞նքն էլ է պատրաստվում մանդատները. վերցնել։

Մի՞թե պարզ չէ, որ խորհրդարանական կառավարման համակարգում, այն էլ 52% «կայուն մեծամասնության» բոնուսի պարագայում եվ հատկապես 3/5 րդ մեծամասնության առկայության դեպքում ընդդիմությունը զուրկ է քաղաքական մեծամասնությանը զսպելու կամ հակակշռելու որեվէ իրավական հնարավորությունից։

Մի՞թե պարզ չէ, որ «իշխանության տարանջատման եվ հակակշռման» ջրբաժանը անցնում է ոչ թե Կառավարության եվ Խորհրդարանի միջեվ, այլ ԱԺ-ում քաղաքական մեծամասնության եվ փոքրամասնության միջեվ։

Մի՞թե պարզ չէ, որ առանց խորհրդարանական ընդդիմությանը որոշումների նախապատրաստման եվ ընդունման պրոցեսում գործնական մասնակցության գործիքակազմով ապահովելու, փոքրամասնության քաղաքական դերակատարումը վեր է ածվում ֆիկցիայի։

Սույն տողերի հեղինակը ամենատարբեր ընդդիմադիր հավաքներում եվ քննարկումներում բազմիցս առաջարկություններ է ներկայացրել քաղաքական փոքրամասնության կենսունակության ապահովման ինստիտուցիոնալ լուծումների վերաբերյալ։ Օրինակ առաջարկվում էր հանդես գալ նախաձեռնությամբ որոշ առանցքային պաշտոններում բացառապես ընդդիմության կողմից առաջարկված թեկնածուների նշանակման պահանջով (օրինակ ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի, հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահի, մարդու իրավունքների պաշտպանի, կենտրոնական ընտրական հանձնաողովի նախագահի, գլխավոր դատախազի առաջին տեղակալի եվ այլ նմանատիպ պաշտոներում)։ Քննիչ եվ զննիչ հանձնաժողովները պարտադիր ձեվավորել քաղաքական մեծամասնության եվ ընդդիմության հավասար մասնակցությամբ եվ այլ նմանատիպ իրավական կարգավորումներ։

Ուստի կարծում եմ ընդդիմությունը կարող էր որոշում կայացնել մանդատները վերցնելու մասին միայն այն դեպքում, երբ հրապարակային առաջակ է ներկայացրել քաղաքական մեծամասնությանը գործող օրենքներում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու մասին, ստացել է նրա համաձայնությունը եվ այդ պայմանավորվածությունը ամրագրվել է համապատասխան Հուշագրում՝ նշելով վերջինիս կատարման գործում կողմերի պարտավորությունները։ Ընդ որում այս գործընթացը պետք է լիներ հանրության համար բաց եվ թափանցիկ։

Այս մարտավարությունը պետք է որդեգրեր ընդդիմությունը, որի արդյուքում կարող էր ձեվավորվել Խորհրդարանում արդյունավետ քաղաքական պայքար մղելու ինստիտուցիոնալ նախադրյալներ։

Իսկ եթե քաղաքական իշխանությունը մերժեր ընդդիմության նման կառուցողական առաջարկը կամ ստորագրեր Հուշագիրը, իսկ հետագայում դրժեր հրապարակավ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը ( պարզ ասած գցեր), ապա դա կդառնար բավարար իրավաքաղաքական հիմք մանդատները վայր դնելու եվ ԱԺ- ը բոյկոտելու համար։

Չեմ կարծում թե իշխանությանը ձեռք է տալիս 64 մանդատով, առանց Խորհրդարանում ընդդիմության մասնակցության, իշխանավարել։ Նման պայմաններում իշխանությունը լեգիտիմության տեսանկյունից կդառնար խոցելի «կաղ բադ»։ Ընդ որում իրերի նման պարագայում քաղաքական ճգնաժամի պատճառը դառնում է իշխանությունը։ Ավելին, նունիսկ փողոցային ոչ ուժեղ ճնշումների պայմաններում իշխանությունը ստիպված կլինի գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների։

Այսպիսի մարտավարությունը պետք է իրականացնել գլխավոր ընդդիմադիր քաղաքական դերակատարների հետ միասին։ Ավելին, նման մարտավարության որդեգրումը կվկայեր քաղաքական հասունության մասին եվ կնպաստեր մեզանում որակյալ քաղաքական մշակույթի ձեվավորմանը։

Կարծում եմ նույնիսկ ներկայիս պայմաններում, թեկուզև փոքր ուշացումով, կարելի է ձեռնամուխ լինել նշյալ մարտավարության իրականացմանը։

Հակառակ պարագայում, առանց իշխանություններին ներկայացվող պահանջների մանդատների վերցնելը ոչ այլ ինչ է, քան ընտրությունների արդյունքների լեգիտիմացում եվ քաղաքական հեղինակազրկում»։

դիտվել է 199 անգամ
Լրահոս
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել ԱՄՆ-ի հարձակվողի սկանդալային գործի վերաբերյալ ԵՄ-ի համար տարածաշրջանում առաջնահերթ գործընկերը Ադրբեջանն է․ Զաքարյան Ընդդիմադիր ուժերը դատապարտում են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները Ծառուկյանի դեմ գործողությունները հաշվեհարդար են․ Աբրահամյան Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի Ինչ մեղադրանք է առաջադրվել Գագիկ Ծառուկյանին Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է Ինչու է կասեցվել «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը Գագիկ Ծառուկյանն այս պահին որևէ կարգավիճակ չունի․ փաստաբան Գիտեմ, որ ինձ չես սիրում. Ռոնալդուի և լրագրողի լարված երկխոսությունը Կատաստրոֆա է․․․ Նիկո՛լ, գիտե՞ս՝ վերջերս ինձ ինչ ասացին ջերմոցատերերը․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկոլին չե՛ն կարողանում հանգստացնել․ գիտե՞ք՝ ինչու է հիմա մտել Գագիկ Ծառուկյանի տուն․ Իսրայելյան (video) Ждите перемен, скоро Россия выйдет на новый уровень: Михаил Мишустин рассказал о грядущих изменениях (video) Նիկոլը Ռուսաստան է մեկնել մի պայմանով․․․ ասեմ՝ ինչու հենց այսօր հարձակվեց Գագիկ Ծառուկյանի վրա (video) Գագիկ Ծառուկյանի աղջիկներին թույլ չեն տալիս հայրական տուն մտնել. ՀԱՕԿ-ը կապարակնքված է. Տոնոյան (video) Վահան Հովհաննիսյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել ԿԸՀ Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ Ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը Դատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ Հետք
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 7-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՃՇ անդամ Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը Հուլիսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հուլիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարե Սոսեն Հուլիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am