Երևանում՝ Ոստիկանության կրթահամալիրի դիմաց, բախվել են Mercedes-ն ու Nissan-ը.կան վիրավորներ/տեսաշար/

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության կրթահամալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 31 ԼՏ 925 համարանիշի և 26-ամյա Հայկ Սմբաթյանի վարած Nissan Tiida մակնիշի 35 NR 606 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխիկա, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Վիրավորին ավտոմեքենայից դուրս բերելու գործում փրկարարներին օգնել են նաև Ոստիկանության Զորքերի 1033 զորամասի ծառայողները։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկազ Մաթևոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել են բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանն ու ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը։ Տեղում Nissan-ի վարորդ Հ. Սմբաթյանը ենթարկվեց փորձաքննության, պարզվեց, որ սթափ է։ Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Վ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Նրա հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունը պարզում է Mercedes-ի վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում Nissan-ի վարորդն ասում էր, որ Mercedes-ը նախ բախվել է ճանապարհի մեջտեղում տեղադրված գովազդային սյանը, այնուհետև բախվել իր ավտոմեքենային։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

դիտվել է 63 անգամ
Լրահոս
«Երվանդ Բոզոյանը մի տարի առաջ էր ասել՝ նոյեմբերի 9-ը մեր փրկօղակն է, պիտի կախվեինք դրանից»․ Այվազյան (video) «Ռուսաստանը միակ երկիրն է, որն ունի այնպիսի զենք՝ ԱՄՆ-ն կոչնչացնի» (video) «Դուք պիտի՞ հասկանաք՝ Քոչարյանը մարդա**ան չէ, հիմա տեսեք՝ ով էսքան մարդու ս**նեց»․ հոգեբան (video) Եթե դիմադրենք, Պուտինը կգա․ Հայկ Այվազյան (video) «Սրանք ասֆալտով փող ուտելուց կզրկվեն, եթե․․․»․ Արմինե Ադիբեկյան (video) Սամվել Կարապետյանի նկատմամբ որոշման փոփոխության հետ իշխանությունը հա՞շտ է․ դատավորի արձագանքը (video) Պուտինը նոր պատերազմ է հայտարարել․ Հայկ Այվազյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ․ Քաղաքապետարանը բարբարոսաբար քանդում է քաղաքացիների ավտոտնակները՝ առանց ծանուցման (video) Սամվել Կարապետյանի կալանքը երկարացրիք, հետո՝ փոխեցիք տնային կալանք․ հարց՝ դատավորին (video) Ո՞ր դեպքում ընդդիմությունը կշահի․․․ (video) Ինչու և ինչպես են շարունակաբար բոլորիս խաբում․ Հովհաննես Ավետիսյան (video) Ռուսաստանում Պուտինը գնում է կտրուկ քայլերի․ ապստամբություն է սկսվում․ Հայկ Այվազյան (video) «Դուք Աննային սնում եք, ինքն էլ ձեզ սննկացնում է»․ Արմինե Ադիբեկյան (video) Բացահայտվել է, թե ինչ է առաջարկել Իրանը ԱՄՆ-ին՝ պատժամիջոցները մեղմելու համար Շենգավիթի ՔՊ-ական թաղապետը վերանշանակել է սկանդալային չարաշահումների գործով հայտնի մանկապարտեզի տնօրենին «Արա Նիկո՛լ, դուք ո՞նց եք մեզ էշի տեղ դնում». ազատամարտիկ (video) Շտապ. Ի՞նչ է Նիկոլն առաջարկել հոգևորկաններին՝ տիրադավ դառնալու համար (video) Արագածոտնի թեմի քահանաների ցուցմունքները Մկրտիչ Սրբազանի օգտի՞ն են, դրա համար չկան գործու՞մ (video) Արմավիրի մարզում 2 տասնյակ հասցեներում խուզարկությունների արդյունքում կան բերման ենթարկvածներ. մանրամասներ Հովիկ Աբրահամյանի դուստրն ու փեսան հրավիրվել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն «Հետք» Թուրքիայում հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին վերնորոգումից հետո կդառնա թանգարան Վալոդյա Գրիգորյանի հոր նամակը՝ դատավորին․ «Հոգեբանական ցավ եմ զգում, թույլ տվեք չմասնակցել դատական նիստերին» Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով նախնական դատալսումների փուլն ավարտվեց. հիմնական դատալսման փուլը կսկսվի մարտի 10-ին Ռուսաստանն ու Ուկրաինան նոր հարվածներ են փոխանակել Դատարանը բավարարեց միջնորդությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am